Ամերիկացին ապացուցել է, որ զբոսաշրջիկները չեն փայլում վառ երևակայությամբ (Վիդեո)

Օլիվեր Կմիան կարծում է, որ մարդիկ ճանապարհորդությունը վայելելու փոխարեն տարված են սոցիալական ցանցերում «հավանումներ» հավաքելով։

Ամերիկացի Օլիվեր Կմիան  Instagram-յան լուսանկարների հավաքածու է ստեղծել, որոնցում միանման պատկերված են աշխարհի տեսարժան վայրերը։ Տարբեր օգտատերերի միօրինակ լուսանկարները տղամարդը գտել է հեշթեգերով և մեկտեղել մի տեսանյութում, որը հրապարակել է  Facebook-յան իր էջում։

Տեսահավաքածուի հեղինակը  BoingBoing գիտական բլոգին բացատրել է, որ փորձել է ստեղծել սարկազմիկ տեսանյութ, որը կարտացոլի զանգվածային տուրիզմի կլիշեները։ «Ես հասկացաել եմ, որ շատ զբոսաշրջիկներ չեն վայելում այդ պահը, այլ՝ տարված են իրենց սմարթֆոններով և լուսանկարներ են տեղադրում սոցիալական ցանցերում հավանումների և բաժանորդագրությունների համար», —նշել է Կմիան։

Գրեթե միանման լուսանկարներում մարդիկ տարբեր դիրքեր են ընդունում տարբեր հայտնի տեսարժան վայրերի առջև, ինչպիսիք են՝ Հռոմի Տրևի շատրվանը, Պիզայի աշտարակը, Լուվրում Մոնա Լիզան, Էյֆելյան աշտարակը, Թաջ Մահալը, Էմփայր սթեյթ բիլդինգը։

Instagram-ի օգտատերերը նաև միանման հեշթեգեր են ընտրում իրենց լուսանկարների ներքո․ օրինակ՝  #easyjet, #followmetoo, #passport, #carselfie։

Booking.com
Booking.com
You might also like