Տուրիստական նորություններ և հոդվածներ

Ամերիկյան ընկերությունը կկազմակերպի գոյատևման պայքարով էքստրեմալ տուրեր

Ամերիկյան Black Tomato տուրօպերատորը հայտնի է իր լյուքս դասի ծառայություններով ամենափորձառու ճանապարհորդների համար։ Սակայն նրանց նոր $30 000 արժողությամբ տուրը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա դուրս գալ դասական հարմարավետ հանգստի շրջանակներից։

Ծառայությունների նոր փաթեթը, որը հասանելի է այս տարվա սեպտեմբերից, իրենից ներկայացնում է ճանապարհորդություն, որի նպատակը գոյատևելն է։ Զբոսաշրջիկները միայնակ հայտնվում են էքստրեմալ պայմաններում անապատում, ջունգլիում, անմարդաբնակ կղզում կամ լեռների վրա։

Էքստրեմալ տուր

Տուրը տևում է 5-ից  7 օր։  Եթե ճանապարհորդը օգնության կարիք ունենա սահմանված ժամկետից շուտ, նրան անմիջապես կմոտենա փրկարար ծառայության ուղղաթիռը։

Այդ դժվար և հոգնեցուցիչ տուրից հետո զբոսաշրջիկներին սպասվում է հաճելի անակնկալ․ այցելություն սպա համալիր, հանգիստ շքեղ հյուրանոցում, ձկնկիթով և շամպայնով ընթրիք և այլն։

Booking.com
Booking.com
You might also like