Տուրիստական նորություններ և հոդվածներ

Ալիգատորը ցատկել է զբոսաշրջիկների նավակը (Վիդեո)

Ֆլորիդա նահանգում խոշոր ալիգատորը վախեցրել է զբոսաշրջիկների խմբին՝ անսպասելիորեն ափից ցատկելով նրանց նավակ։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Այդ դեպքի մասին պատմել է  Daily Mirror պարբերականը։

Զբոսաշրջիկներով լի մոտորանավակը, որը կռուիզ է իրականացրել լճերով, կանգ է առել ափի մոտ, որտեղ գտնվել է սողունը։ «Դուք նույնիսկ կարող եք ձգվել և դիպչել նրա մեջքին»,-ասել է գիդը զբոսաշրջիկներին՝ նկարահանելով ալիգատորին բջջային հեռախոսի տեսախցիկով։

Այն պահին, երբ նավակի տերը փորձել է այն հանել ցեխից, ալիգատորը անսպասելիորեն ցատկել է դրա մեջ։ Զբոսաշրջիկները խուճապի են մատնվել, բայց գիշատիչը ոչ ոքի վրա չի հարձակվել։ Նա նավակից դուրս է ցատկել ջրի մեջ՝ դժվարությամբ անցնելով  ճաղերի արանքով։

Booking.com
Booking.com