home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Իտալացիների համար բյուջե, ռուսների համար՝ աղբ․ ու՞ր են անհետանում շատրվանների մետաղադրամները

Իտալացիների համար բյուջե, ռուսների համար՝ աղբ․ ու՞ր են անհետանում շատրվանների մետաղադրամները

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Հռոմի շատրվաններում զբոսաշրջիկների թողած մետաղադրամները այլևս չեն գնա բարեգործության, այլ՝ կփոխանցվեն քաղաքային բյուջեին։ Այդ մասին հայտնում է ilGiornale պարբերականը։

2018 թվականի ապրիլից փոփոխվում է մետաղադրամների տնօրինման կանոնները, որոնք կհանվեն Հռոմի շատրվաններից։ Եթե նախկինում ամբողջ գումարը, որը տարեկան կազմում էր  շուրջ 1 միլիոն եվրո, փոխանցվում էր Caritas բարեգործական հիմնադրամին, ապա այժմ գումարը կփոխանցվի քաղաքային բյուջե։ Քաղաքապետարանը կորոշի, թե ինչ կարիքների պետք է ուղղել այդ գումարները։ Հաղորդվում է, որ գումարը, հիմնականում կուղղվի «համերաշխության և սոցիալական ապահովման ծրագրերի» ֆինանսավորմանը։ Այդ որոշումը կայացվել է բյուջեի դիֆիցիտի պատճառով։

Հռոմ, Իտալիա

Վերադառնալու համար մետաղադրամը շատրվան նետելը հին ավանդույթ է։ Կարծիք կա, որ, եթե քո իրերից մի բան թողնես որևէ տեղում, ճակատագիրը կվերադարձնի քեզ այնտեղ, որ այն վերցնես։

Հետաքրքիր է, որ զգալի գումար շատրվաններում թողնում են ոչ միայն Հռոմում։ ԱՄՆ-ի  Disney World-ի շատրվաններում  տարեկան հավաքվում է  շուրջ 18 000 դոլար։ Ավանդույթի համաձայն՝ այդ գումարը փոխանցվում է որդեգրված երեխաների օգնությանը։

Սոչիում Օլիմպիադայից հետո երգող շատրվաններից հանվել է երեք դույլ մետաղադրամ։ Թե ինչի վրա է ծախսվել այդ գումարը, հայտնի չէ։

Հռոմ, Իտալիա

Մոսկվայում, շատրվանների մաքրումն իրականացնող ծառայության աշխատակիցների խոսքերով, մետաղադրամները աղբի հետ վերամշակման են ենթարկվում։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ