Թայլանդում կանցկացվի տուրիզմի փառատոն

Թայլանդի լավագույն տեսարժան վայրերը, ուտեստներն ու ավանդույթները կներկայացվեն Տուրիզմի փառատոնին։

Հունվարի  17-ից  21-ին Բանգկոկում կանցկացվի Տուրիզմի փառատոն, որը կազմակերպում է  Թայլանդի Տուրիզմի վարչությունը։ Տոնը կնշվի Թայլանդի մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ հայտնի Լյումպինի այգում (Lumphini Park)։

Ինչպես հայտնում է «Թայլանդի նորությունները»՝ փառատոնի օրերին այցելուներին կներկայացվեն երկրի զբոսաշրջային հնարավորությունները՝ լավագույն տեսարժան վայրերը, խոհանոցն ու ավանդույթները։

Տուրիզմի փառատոն Թայլանդում Փառատոնին կգործի տասը թեմատիկ գոտի, որոնցով շրջելով զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ Թայլանդի յուրաքանչյուր շրջանի առանձնահատկություններին, ընտրել նոր երթուղիներ և համտեսել նոր ուտեստներ։

Ամեն օր փառատոնի  տարածքը բաց կլինի ժամը 12:00-ից  22:00-ն։ 17:00-ին այգում կանցկացվեն թատերական ներկայացումներ և շքերթներ։

Booking.com
Booking.com
You might also like