home Ճանապարհորդ, Տուրիզմ Հայաստանում «Տաթևեր» Տաթևի ճոպանուղու տոմսերն այժմ հնարավոր է գնել օնլայն

«Տաթևեր» Տաթևի ճոպանուղու տոմսերն այժմ հնարավոր է գնել օնլայն

Տուրիստական աքսեսուարներ և պայուսակներ



«Տաթևեր» ճոպանուղու տոմսերն այսուհետ կարելի է ձեռք բերել օնլայն` ամրագրելով էլեկտրոնային տոմսեր:

Էլեկտրոնային տոմսերի առավելություններից են՝

  • Ինտերնետի միջոցով էլեկտրոնային տոմսի ձեռք բերումը թույլ է տալիս խնայել Ձեր ժամանակը և խուսափել հերթերից
  • Նախապես գնելով էլեկտրոնային տոմսը՝ Դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր նախընտրած չվերթին կունենաք երաշխավորված տեղ
  • Դուք կարող եք ձեռք բերել էլեկտրոնային տոմս ընկերների կամ հարազատների համար, ովքեր ինչ-ինչ պատճառով չեն կարողանում անել դա ինքնուրույն

Դուք կարող եք ընտրել էլեկտրոնային տոմսն օգտագործելու Ձեզ համար առավել հարմարավետ տարբերակը:
Մինչև 110 սմ հասակով երեխաների համար տոմսի արժեքը կազմում է 100 դրամ: Երեխայի տոմսը կարելի է ձեռք բերել ճոպանուղու դրամարկղում, նախօրոք պատվիրելով «ՏաԹևեր» ճոպանուղու տեղեկատու կենտրոնի հեռախոսահամարով:

Tatev Online Toms

Տոմսի արժեքը չի վերադարձվում, եթե ուղևորությունը չի կատարվել տոմսում նշված ժամերի ընթացքում։ Չօգտագործված տոմսերը կարող են փոխարինվել համաձայն հաստատված կարգի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել «ՏաԹևեր» ճոպանուղու տեղեկատու կենտրոն։ Հեռ. +374 60 463333, +374 96 463333, info@tatever.am.

Օնլայն տոմսերը կարող եք ամրագրել այստեղ` https://www.tatever.am/am/booking

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ