home Ճանապարհորդ, Տուրիզմ Հայաստանում Taron Avia-ն Երևանից Մոսկվա չվերթներ կիրականացնի

Taron Avia-ն Երևանից Մոսկվա չվերթներ կիրականացնի

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Taron Avia ավիաընկերությունը մտադիր է նոյեմբերին սկսել չվերթներ Երևանից Մոսկվա ուղղությամբ։ Թռիչքները կմեկնարկեն նոյեմբերի  10-ին և կկրեն ամենօրյա բնույթ։ Երևանից ինքնաթիռը կթռչի 9:45-ին, Մոսկվայի Վնուկովո օդանավակայան կժամանի  11:20-ին։ Հակառակ ուղղությամբ թռիչքը կլինի 12։20-ին, ժամանումը Երևան՝ 16։35-ին։ Ընդ որում, Գյումրիից  Taron Avia-ն Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի Դոմոդեդովո օդանավակայան։

Taron Avia-ի նավատորմը բաղկացած է  Boeing 737-500-ներից։ Միակողմանի թռիչքները սկսվում են 5229 ռուբլուց, երկկողմանիները՝ 12746 ռուբլուց։ Գինը ներառում է 25 կիլոգրամանոց ուղեբեռի տեղափոխումը։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում