Taron Avia-ն Երևանից Մոսկվա չվերթներ կիրականացնի

Taron Avia ավիաընկերությունը մտադիր է նոյեմբերին սկսել չվերթներ Երևանից Մոսկվա ուղղությամբ։ Թռիչքները կմեկնարկեն նոյեմբերի  10-ին և կկրեն ամենօրյա բնույթ։ Երևանից ինքնաթիռը կթռչի 9:45-ին, Մոսկվայի Վնուկովո օդանավակայան կժամանի  11:20-ին։ Հակառակ ուղղությամբ թռիչքը կլինի 12։20-ին, ժամանումը Երևան՝ 16։35-ին։ Ընդ որում, Գյումրիից  Taron Avia-ն Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի Դոմոդեդովո օդանավակայան։ Taron Avia-ի նավատորմը բաղկացած է  Boeing 737-500-ներից։ Միակողմանի թռիչքները …

Սուրճի և թեյի փառատոն — հոկտեմբերի 20 և 21-ին

2017թ. հոկտեմբերի 20-21- Երևանի Կարապի լճի տարածքում առաջին անգամ կանցկացվի Սուրճի և թեյի փառատոն, որն ամենամյա դառնալու միտում ունի: Փառատոնն իսկական տոն կդառնա այս անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարների համար: Հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկանում են աշնանային այդ հանգստյան օրերն անցկացնել ընկերների, երեխաների, ընտանիքի հետ, վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել …

Երևանում կբացվի առաջին զիփլայնը

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն այսօր շրջայց է կատարել «Արաբկիր» զբոսայգում, որը ժողովրդի շրջանում ընդունված է անվանել «Մալականի այգի»: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի խորհրդական Արամ Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ այգին նախկինում, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր, այն բարեկարգելու համար թաղապետարանի միջոցներով որոշակի աշխատանքներ կատարվում էին, բայց դեռևս չէին կարողանում հաճելի զբոսայգի դարձնել …

Երևանը ռուսների համար այս ամռան ամենամատչելի էքսկուրսիոն ուղղությունների ցանկում է

Մինսկը ճանաչվել է ամենամատչելի էքսկուրսիոն ուղղությունը ռուսների համար  առաջիկա ամռանը։ Այդ մասին  BSI Group տուրօպերատորի փրձագետները պատմել են Lenta.ru-ի թղթակցին։ Բելոռուսի մայրաքաղաք ճանապարհորդությունը մեկ հոգուն կարժենա շուրջ 18,5 հազար ռուբլի։ Այն ներառում է Մոսկվա-Մինսկ-Մոսկվա թռիչքը, երեք օր բնակությունը երեքաստղանի հյուրանոցում, օդանավակայանից հյուրանոց և հակառակ տեղափոխումը, ինչպես նաև՝ էքսկուրսիոն ծառայությունը։ Մինսկին հաջորդում է Երևանը։ Հայաստանի մայրաքաղաք …

Երևանում մեկնարկել է Ռոստելեկոմի «Բացօթյա էկրան» նախագիծը

«Ռոստելեկոմը» Corn Pop Cinema-ի հետ համատեղ իրականացնում է նոր՝ «Բացօթյա էկրան» ամառային անակնկալ նախագիծը  ընտանեկան հանգստի սիրահարների համար։ Նախագիծը մեկնարկել է հունիսի 15-ին  Երևանի սրտում՝ Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի թատրոնի հարևանությամբ) հայտնի «Zootopia» մուլտֆիլմի ցուցադրությամբ: Բացօթյա էկրանից համաշխարհային կինո և մուլտարտադրության վերջին նորույթներին կարող եք ծանոթանալ ամեն օր, բացի երկուշաբթիից։ Իսկ եթե Երևանի բնակիչ չեք, հոգ չէ, «Բացօթյա էկրան» …

Երևանում առաջին անգամ կանցկացվի փողոցային երաժշտության օրը

Հայաստանում Լիտվայի դեսպանատունն առաջին անգամ Երևանում կկազմակերպի Փողոցային երաժշտության օրը: Մայիսի 21-ին բոլոր երաժշտասերներին դեսպանատունը հրավիրում է մասնակցելու Երաժշտության օրվա միջոցառումներին: Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Փողոցային երաժշտության տոնի գաղափարը տեղ կգտնի հայերի սրտերում եւ կվերածվի երաժշտական գեղեցիկ ավանդույթի` նպաստելով Հայաստանում ստեղծագործական անհատականության արտահայտմանը եւ հրապարակայնացմանը: Ժամը 16:00-ից ելույթներ կլինեն Հյուսիսային …

Աշխարհի լավագույն ավիաընկերությունը կթռչի Հայաստան

Qatar Airlines ավիաընկերությունը, որը ճանաչվել է  2015 թվականի լավագույն ավիափոխադրողը, ուղիղ չվերթներ կիրականացնի Դոհայից Երևան։ Քաթարի և Հայասատանի մայրաքաղաքների միջև ավիահաղորդակցությունը կսկսվի 2016 թվականի մայիսի 15-ից։ Այս մասին հայտնում է ավիաընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերը։ «Qatar Airlines»-ը նախատեսում է Դոհայից Երևան թռչել շաբաթը  4 անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Նոր երթուղու համար կօգտագործվի …

Երևանում բացվել է առաջին հակասրճարանը

Օրերս Երեւանի կենտրոնում բացվել է առաջին հակասրճարանը: Մի խումբ խանդավառ երիտասարդներ որոշել են բացել մի հաստատություն, որի նպատակն ընկերների հետ հաճելի ժամանցն է, ինչպես նաև` գործնական հանդիպումներ անցկացնելն ու առանձնանալը: «Aeon»-ը հաճախորդներին ոչ միայն առաջարկում է իր տարածքը, այլև` ժամանցի բազմաթիվ միջոցներ: Նման հաստատությունները բավական տարածված են Եվրոպայում, եւ կոչվում են time café կամ խաղալ …

15 հիմնական պատճառները` այցելելու Հայաստան. TravMonkey

TravMonkey տուրիստական ուղվածության կայքը անդրադարձել է Հայաստանին: Կայքը բերում է 15 հիմնական պատճառները, որոնք պետք է գրավեն զբոսաշրջիկին. 1. Արարատ լեռ Ըստ կայքի` Լեռը աշխարհի ամենագեղեցիկն է, նրա վրա է իջել Նոյը և այն ամենաբարձր լեռն է աշխարհում, եթե հաշվել ստորոտից մինչ գագաթ: 2. Առաջին պաշտոնապես քրիստոնյա պետությունը Կայքը նշում է, որ Հայաստանն առաջինն է …

Մինչև հունիս Երևանի կանգառներում կտեղադրվի 100 էլեկտրոնային չվացուցակ

Մինչև 2013 թվականի հունիս ամիսը Երևանի մարդաշատ կանգառներում կտեղադրվի 100 էլեկտրոնային չվացուցակի սարքավորումներ: Երևանում էլեկտրոնային չվացուցակ տեղադրված է դեռևս միայն Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկի կանգառում: Այդ մասին Tert.am-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ից: Էլեկտրոնային չվացուցակները հնարավորություն կտան ուղևորներին տեղեկանալ ավտոբուսի ժամանմանը մնացած րոպեների վերաբերյալ, քարտեզի միջոցով տեղեկատվություն է հաղորդելու ուղևորներին` երթուղու ուղեգծի վերաբերյալ …

Երևանը ձեռք կբերի «սեփական դեմքը» զբոսաշրջիկներին ներկայանալի դառնալու համար

Երևանը պետք է ունենա «բրենդային դեմք», որը կգրավի հատկապես զբոսաշրջիկներին: Երևանի քաղաքապետարանում 2012թ. հունվարի 30-ին Երևանի զբոսաշրջային ոլորտում արված աշխատանքի ամփոփիչ ասուլիս տվեց ոլորտի պատասխանատու Մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը: «Զբոսաշրջության բաժինը գործում է արդեն մեկ ու կես տարի ու այդ ընթացքում նախանշել ենք այն ուղղությունները, որոնց զարգացման համար պետք է քայլեր ձեռնարկենք …