Ինչո՞ւ է հաճելի զբոսաշրջիկ լինելը (Մաս 2)

Թվում է,  թե սա  աքսիոմա է, որը  ապացույցի կարիք չի զգում։ Բայց, երբ զբոսաշրջությունը էպիզոդիկ հարձակումներից վերածվում է կյանքի ապրելակերպի, երբ ձևավորվում է  շրջակա աշխարհը ճանաչելու մի ամբողջ փիլիսոփայություն, երբ տուն հասկացողությունը արդեն  չի սահմանափակվում հայրենիքիդ սահմաններում, այդ ժամանակ գալիս է այն հասկացողությունը, թե որքան հաճելի է լինել մարդ, որը սովորել է մշտապես բացել իր …

Էքսպերիմենտալ տուրիզմ. Լրտեսական տուրիզմ

«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին,  Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին  (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex:  2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նաընտրում են …

Թայլանդ. Բանգկոկ` 2013 թվականի տուրիզմի գլխավոր քաղաք

Թայլանդի մայրաքաղաքը, որտեղ գալիս են զբոսաշրջիկները մինչև երկրի հայտնի լողափեր մեկնելը,  ճանաչվել է № 1 -ը օտարերկրացի զբոսաշրջիկների նշանակման վայրերի շրջանում` Global Destination Cities Index-ի 2013  թվականի կանխատեսումներով: Բանգկոկը այս տարի սպասում է 15.98  միլիոն զբոսաշրջիկի, իսկ  կանխատեսման երկրորդ տեղում  Լոնդոնն է` 15.96 միլիոն զբոսաշրջիկներով: Անցած տարի Բրիտանիայի մայրաքաղաքը առաջին տեղում էր`  15.5 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկներով: Այս ցուցանիշը կազմվում է …

Դելին զարգացնում է գեյ-տուրիզմը

Շնորհիվ նրա, որ Դելին լավ է վերաբերվում միասեռականներին, այս քաղաքը վստահ քայլերով վերածվում է  համասեռամոլների համար հայտնի տուրիստական ուղղության: Տեղական տուրիստական օպերատորները նշում են, որ տուրիստական բիզնեսի այս ուղղությունը բարձրության վրա է, ինչին նպաստել է  բազմաթիվ ակումբների, փաբերի, սպա-կենտրոնների և մասնագիտացված միջոցառումների առկայությունը, որոնք նախատեսված են բացառապես այդ կատեգորիայի մարդկանց համար:

Հյուրանոցային կառավարչի դժվարին և հետաքրքիր աշխատանքը

Հյուրանոցային գործի լավ կառավարիչ լինելն այքան էլ հեշտ չէ, ինչպես նախկինում էր: Աշխատանքը, որը նախկինում պարզապես մարդկանց հետ բարեկիրթ խոսելն էր, ներկայումս ավելի լայն պատասխանատվությունների շրջանակ է ընդգրկում: Հաջողակ կառավարիչներ պարզապես մի գիշերում չեն դառնում. այդ ամենը երկար տարիների վերապատրաստման և աշխատանքային լուրջ փորձի արդյունքում է ձեռք բերվում: Հյուրանոցային արդյունաբերության ոլորտը մեծ հնարավորություններ է ընձեռում …

Զբոսաշրջության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Զբոսաշրջությունն ու շրջակա միջավայրը սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ: Համաշխարհային տնտեսության մեջ զբոսաշրջությունն այսօր ամենամեծ արդյունաբերական ոլորտներից է և շատ զարգացող երկրների համար արտարժույթի փոխանակման աղբյուր: Նման երկրներում զբոսաշրջության ոլորտում առաջընթացը մեծապես պայմանավորված բնական ռեսուրսներով: Եվ եթե մի կողմից ոլորտի  զարգացմամբ շահում է տվյալ երկրի տնտեսությունը, ապա մյուս կողմից  տուժում է բնական միջավայրը: Դրական արդյունքերի …

Տուրիզմը ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարաշրջանում

Վերջին տարիների ընթացքում ինֆորմացիոն տեխնոլոգիաների դերը տուրիզմի ոլորտում զգալի է, և այս միտումը, իհարկե, կշարունակվի: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինտեգրումը տուրիզմի, ինչպես նաև այլ շատ ոլորտներում արդեն իսկ շահավետ բիզնեսի հաջողության բանալիներից մեկն է: Իսկ այդ ինտեգրացումը նշանակում է, որ տեխնոլոգիաները, գովազդային ռազմավարությունը և տվյալ ոլորտի նպատակները միավորվում են` հասնելու ցանկալի արդյունքներին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները տուրիստների ուշադրությունը գրավելու …

Զբոսաշրջիկները ԱՄՆ-ում ամեն րոպե ծախսում են 1.5 միլիոն դոլար

Համաձայն ԱՄՆ-ի Տուրիստական ասոցիացիայի զեկույցի  (U.S. Travel Association) ` ամեն օր ամերիկացիները և օտարերկրյա զբոսաշրջիկները երկրում ծախսում են շուրջ 2.2 միլիարդ դոլար: Եթե հավատանք ԱՄՆ-ի Տուրիստական ասոցիացիայի զեկույցին` ապա ԱՄՆ-ի զբոսաշրջիկների ծախսերը ժամում կազմում են 92.8 միլիոն դոլար, 1.5 միլիոն դոլար րոպեում  կամ  25.7  հազար դոլար` վայրկյանում:Ասոցիացիայի տվյալներով` ճանապարհորդության և զբոսաշրջության ինդուստրիայի տնտեսական ազդեցությունը 2011 թվականի տվյալներով կազմում է 1.9 տրիլիոն դոլար: …

Տուրիստների 40%-ը ընկերներ գտնում է ինքնաթիռում

Skyscanner-ի վերջին հետազոտությունների համաձայն, զբոսաշրջիկների 39%-ը ընկերական հարաբերություններ են հաստատում ինքնաթիռի այլ ուղևորների հետ, իսկ 6%-ի մոտ բանը հասնում է մինչև ռոմանտիկ հարաբերությունների: Հարցմանը մասնակցել են 700 ավիաուղևորներ: Պարզվել է նաև, որ հարցվածների 7%-ը շարունակում են շփվել նաև արձակուրդներից հետո: Շատ տուրիստներ, որոնք նոր ընկերներ են ձեռք բերել հանգստավայրում, շարունակում են շփվել սոցիալական ցանցերի միջոցով: …

Ֆրանսիա. Փարիզը ընդունել է ռեկորդային թվով զբոսաշրջիկների

Փարիզի հյուրանոցներում գրանցվել է զբոսաշրջիկների ռեկորդային քանակ` 36.9 միլիոն 2011 թվականի ընթացքում, ինչը 3.1%-ով ավելի շատ է, քան անցյալ տարվա ցուցանիշը. այս մասին հայտնում է Ֆրանսիայի Տուրիզմի գրասենյակը:

ԱՄՆ. 2011 թվականի ընթացքում Նյու Յորքը ընդունել է ավելի քան 50 միլիոն զբոսաշրջիկ

Նյու Յորքը անցնող տարում, չնայած ֆինանսական ճգնաժամին և զբոսաշրջության անկմանը, ընդունել է ռեկորդային թվով զբոսաշրջիկների: 2011 թվականին քաղաքը ընդունել է ավելի քան 50 միլիոն զբոսաշրջիկների` հմայված Մեծ Խնձորի լույսերով, երկնաքերերով, թանգարաններով և շոփինգով, հայտնում է  Daily Mail-ը: