Ռիչարդ Բրենսոնը տիեզերք կուղարկի 900 զբոսաշրջիկի

Ռիչարդ Բրենսոնը  Synergy Global Forum 2017-ում բիզնես հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրեն պատկանող Virgin Galactic ընկերությունը վաճառել է  900 տոմս տիեզերքում զբոսաշրջային թռիչք կատարելու համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Unity տիեզերանավի մեկ տոմսն արժե  250 հազար դոլար, բայց ժամանակի ընթացքում գինը կարող է նվազել։ Բրենսոնի խոսքերով՝ երկու-երեք ամիս անց կսկսվի նոր ժամանակաշրջան, երբ …

Airbnb-ն բոնուսներ է նվիրում

Բնակարանների ու հյուրատների աշխարհի ամենահայտնի հարթակը սկսել է բոնուսներ տրամադրել նոր գրանցվող օգտատերերին։ Անցնելով Այս հղումով Նոր գրանցվող օգտատերերը կստանան 25$-40$ բոնուսային գումար, որը կկարողանան օգտագործել Airbnb հարթակում կատարված իրենց ամրագրումներում: Ծանոթություն․ ի՞նչ է Airbnb-ն Airbnb-ն տների, բնակարանների, վիլլաների և հյուրատների վարձակալության միջազգային հարթակ է։ Հարթակն աշխարհում համարվում է առաջատարը բնակարանների և տների վարձակալության ոլորտում։ …

Ամերիկյան ընկերությունն առաջարկում է զբոսաշրջիկներին ուղեբեռի հավաքման ծառայություն

Մեր օրերում դժվար է պատկերացնել ճանապարհորդությունը՝ առանց ուղեբեռների, դրանց տեղոփոխման վճարի, օդանավակայանում բազմաթիվ ստուգումների, ուղեբեռահոսքի մոտ ձանձրալի սպասումների և արդյունքում ավելորդ իրերի մեծ քանակության պատճառով հիասթափության։ Սակայն, արդեն մոտ ապագայում, զբոսաշրջիկները կարող են օգտվել գործարակալության ծառայությունից, որը հոգ է տանում իր հաճախորդների ուղեբեռի մասին։ UnPack ստարտափ-ընկերության հայեցակարգը շատ պարզ է․ աշխատակիցները պետք է հավաքեն հաճախորդների …

Իրանը վերադառնում է աշխարհի զբոսաշրջային քարտեզ

Զբոսաշրջային քարտեզից անհետացումից 36 տարի անց Իրանը կարող է վերադառնալ  2016 թվականին։ Ինչպես գրում է news.com.au-ն՝ Իրանի գրավչությունը, որպես զբոսաշրջային ուղղություն, կասկածների տեղիք չի տալիս․ լեռնադահուկային առողջարաններ, ճարտարապետություն, հրաշալի սնունդ և հնէագիտական պեղումների վայրեր․ այս ամենը կարելի է գտնել հին Պարսկաստանում։ Սակայն 1979 թվականի հեղափոխությունից և նախագահ Հասան Ռոուխանի ընտրվելուց հետո արևմտյան զբոսաշրջիկներին խորհուրդ տրվեց խուսափել Իրանից։ …

Ավտոմոբիլային տուրիզմի սիրահարների 10 սխալները

Ավտոմոբիլային տուրիզմը հիանալի այլընտրանք է ինքնաթիռով կամ գնացքով ճանապարհորդելու փոխարեն․ ուսումնասիրելով շրջակայքը ինքնուրույն՝ կարելի է ծանոթանալ օտար երկրին կամ նւյնիսկ բացահայտել մինչ այս անհայտ անկյուններ սեփական հայրենիքում։ Եթե դուք ցանկանում եք անցկացնել իդեալական ճանապարհորդություն ավտոմեքենայով, աչքի տակով անցկացրեք  Skyscanner պորտալի նոր ցանկը։ Ստորև ներկայացված են ավտոմոբիլային ճանապարհորդությունը նախընտրող զբոսաշրջիկների 10 ամենատարածված սխալները․ 1. Ուղեբեռի չափից շատ քանակ; 2. …

Հայտնի տուրիստական ուղղությունների 5 նմանօրինակների ցանկը

Շատ հայտնի ուղղություններ ունեն երկու կարևոր թերություն՝ օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ քանակություն և, հետևաբար, բարձր գներ։ Travel+Leisure ամսագրի խմբագիրները կազմել են տուրիստական ուղղությունների ցանկ, որոնք հեշտությամբ կարող են փոխարինել հայտնի քաղաքներին և առողջարաններին։ Ստորև ներկայացված են հայտնի զբոսաշրջային ուղղությունների 5 անալոգները։ 1. Լա-Պաս (Մեքսիկա) Լոս Կաբոսի փոխարեն (Մեքսիկա); 2. Դուբլին (Իռլանդիա) Լոնդոնի փոխարեն (Մեծ Բրիտանիա); 3. …

Սեքս-զբոսաշրջիկները կզարգացնեն Խորվաթիայի տուրիզմը

Սպլիտի Open Mind Holidays զբոսաշրջային գործակալությունը այս ամռանը զբոսաշրջիկներին կառաջարկի հատուկ կռուիզներ Ադրիատիկ ծովով սվինգերների, համասեռամոլների և նուդիստների համար։ Զբոսաշրջիկների այս խմբերից յուրաքանչյուրի համար կկազմակերպվեն առանձին կռուիզներ։ Ինչպես նշում է գործակալության սեփականատեր Մարիա Անիբալին՝ սեքս-տուրիզմը կգրավի այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են այցելել Վիս, Սպլիտ, Բրաչ, Խվար, Կորչուլա և այլ կղզիներ։ Նա նաև նշում է, որ …

Իսպանիային շտապ անհրաժեշտ են «հիվանդ» զբոսաշրջիկներ

Իսպանիան  2015 թվականին նախատեսում է դառնալ առաջատար ուղղություն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց առողջությունը: Այդ մասին հայտնում է Իսպանիայի զբոսաշրջության հարցերով պետքարտուղար Իսաբել Բորրեգոն  Fitur Salud ցուցահանդեսի շրջանակներում: Բորրեգոն դիմել է երկրի բժշկական հաստատություններին զբոսաշրջային ոլորտին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: «2015-ը կդառնա բժշկական տուրիզմի տարի»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով՝ Իսպանիայում բժշկական տուրիզմի զարգացումը անհնար է առանց …

Կռուիզ, որտեղ ամեն ինչ կլինի շոկոլադի մեջ

Princess Cruises զբոսաշրջային ընկերությունը միացել է հանրահայտ ամերիկյան շոկոլադ արտադրող Նորման Լավի հետ, որպեսզի հաճախորդներին առաջարկի յուրահատուկ «շոկոլադե» շրջագայություն Կարիբյան կղզիներում: «Chocolate Journeys» («Շոկոլադե ճանապարհորդություն») անվանումով կռուիզը իր մեջ կներառի առողջարանային բուժում շոկոլադե սկրաբների, շոկոլադե դիմակների և մարմնի համար նախատեսված շոկոլադե յուղերի միջոցով, ինչպես նաև շոկոլադե կոնֆետների և խմիչքների անվերջ համտեսումներ: «Մի բան հստակ է. …

Չինաստանի զբոսաշրջային ներուժը կխթանի բրիտանացի բլոգերը

Չինաստանի իշխանությունները վարձել են բրիտանացի Լիամ Բեյթսին Facebook-ում Հանչժոու քաղաքի զբոսաշրջային և բիզնես գովազդը կատարելու համար: Նշվում է, որ Միացյալ Թագավորության բնակիչը առաջ է անցել  այս պաշտոնի 26  հազար մյուս թեկնածուներից: Թերթը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Չինաստանում Facebook սոցիալական ցանցը արգելափակված է: 26-ամյա Բեյթսը պատասխանատու կլինի ամերիկյան սոցիալական ցանցում Հանչժոու քաղաքի զբոսաշրջային և գործարար …

Իսպանացի զբոսաշրջիկներին չի գրավում տեղի գեղեցկությունը

Իսպանացիները այս գարնանը պատրաստվում են ավելի հեռավոր ուղևորություններ կատարել Զատիկի արձակուրդների ընթացքում, քան անցած տարի. հայտնում է  eDreams զբոսաշրջության оnline-գործակալություւնը: Այդ օրերին երկրի սահմաններից դուրս հանգստացողների ընդհանուր քանակը ավելացել է 25%-ով, իսկ հանդիպման վայրը  15%-ով: Գործակալությունը նշում է իսպանացիների քանակի աճ, որոնք ընտրում են հանգստյան օրերին ավանդական միջերկրածովյան քաղաքներ, ինչպես նաև Եվրոպայի խոշորագույն բնակավայրեր, ինչպիսիք են` …

Երկրներ, որտեղ ամեն ինչ անում են իսլամ դավանող զբոսաշրջիկների համար

Մալազիան դարձել է ամենաընկերասեր երկիրը այն զբոսաշրջիկների համար, ովքեր մահմեդականություն են դավանում: Մալազիային հաջորդում են ԱՄԷ-ն, Թուրքիան, Ինդոնեզիան և Սաուդյան Արաբիան` համաձայն սինգապուրյան Crescentrating օպերատորի հետազոտության: Crescentrating-ը ներկայացրել է «հալալ» երկրների  վարկանիշային աղյուսակ` ուսումնասիրելով վերաբերմունքը դեպի մահմեդականները տարբեր երկրներում, մահմեդական ճանապարհորդների պահանջների հանդեպ ուշադրությունը, այդ թվում   «հալալ» ռեստորանները, օդանավակայաններում, խանութներում և հյուրանոցներում  աղոթքի սենյակի առկայությունը: Մալազիան ներկայացնում է …