Թայլանդի իշխանությունները հիշեցնում են, որ երկրից չի կարելի տանել խեցիներ և մարջաններ

Թայլանդի ազգային պարկերի և վայրի բնության վարչությունը հերթական անգամ հիշեցնում է զբոսաշրջիկներին, որ չի թույլատրվում հավաքել և երկրից դուրս հանել խեցիներ և մարջաններ։ Իշխանությունների զգուշացման համար առիթ է հանդիսացել Կրաբի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայության զեկույցը, որը  2017 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում հայրենիք վերադարձող զբոսաշրջիկների մոտից առգրավել է շուրջ մեկ տոննա մանր խեցիներ, խեցեմորթներ, խոշոր …

7 վայր, որոնք իդեալական են ժամանակակից հիպպիների համար

Դեռևս կես դար առաջ հիպպիների միջազգային համայնքի կենտրոնը համարվում էր Սան Ֆրանցիսկոն։ Սակայն այսօր այս կենսակերպի հետևորդները շատ են ճանապարհորդում՝ տարածելով աշխարհում սիրո, ազատության և պացիֆիզմի գաղափարը։ Բրիտանական Telegraph պարբերականը կիսվել է  7 լավագույն տուրիստական ուղղությունների ցանկով, որոնք իդեալական են XXI-րդ դարի հիպպիի համար։ 1. Գոա, Հնդկաստան; 2. Մարաքեշ, Մարոկկո; 3. Նեպալ; 4. Ռիշիքեշ, Հնդկաստան; …

Բանգկոկում արգելել են սնունդի վաճառքը փողոցում

Թայլանդի մայրաքաղաքը ամեն տարի զբաղեցնում էր առաջին հորիզոնականը  ամենահամեղ և հասանելի փողոցային սնունդով քաղաքների վարկանիշային աղյուսակում։ Սակայն մոտ ապագայում Բանգկոկ այցելող խոհարարության բոլոր սիրահարներին մեծ հիասթափություն է սպասվում․ քաղաքի իշխանությունները արգելել են փողոցում սնունդ վաճառել։ Այս նախագիծը հավանության է արժանացել տեղական իշխանությունների կողմից, որպեսզի մայրաքաղաքը դառնա ավելի անվտանգ և մաքուր զբոսաշրջիկների համար, իսկ մայթերը ազատվեն …

Lonely Planet-ը անվանել է կինոմատոգրաֆիական տուրիզմի 100 ուղղությունները

Lonely Planet հրատարակչությունը հրապարակել է ուղեցույց այն վայրերով, որտեղ նկարահանվել են հայտնի ֆիլմերը և սերիալները։ Ցանկում հայտնվել են աշխարհի ավելի քան 100 ուղղություն․ հայտնում է  Lonely Planet-ի կայքը։ Ուղեցույցում, մասնավորապես, հայտնվել է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքը։ Այս բնակավայրի կենտրոնում նկարահանել են 1987  թվականի «Ռոբոկոպ»  ֆանտաստիկ մարտաֆիլմի մի շարք տեսարաններ։ Բացի այդ, գրքում հայտնվել է նաև Թայլանդի …

Թայլանդում անոմալ շոգը ռեկորդային է վերջին 65 տարվա ընթացքում

Weather.com պորտալի փոխանցմամբ այս գարունը դարձել է ամենաշոգը Թայլանդում վերջին վաթսունհինգ տարվա ընթացքում։ Օթերևույթաբանների ՝ վերջին 65 տարում հավաքած տվյալների համաձայն՝ այս գարունը ամենաշոգն է Թայլանդում։ Օրինակ,  2016 թվականի ապրիլի 28-ին ջերմաչափի ցուցիչը հասել է   +44.6°C-ի։ Ընդ որում, նախկին ռեկորդային ցուցիչը՝  +40°C-ը, պահպանվում է արդեն վաթսունհինգ տարի։  Ջերմաստիճանային բարձրացման հետ կապված՝ սահմանվել է ևս …

Թայլանդ․ Զբոսաշրջիկների հոսքը աճել է 15%-ով

Այս տարվա առաջին եռամսյակում Թայլանդ այցելած օտարերկրյա  զբոսաշրջիկների թիվը աճել է15.5%-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, իսկ այս եռամսյակում  Թայլանդի զբոսաշրջային վարչությունը  (Tourism Authority of Thailand) սպասում է  13% աճ․ գրում է Вangkok Рost-ը։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Թայլանդ է այցելել   9,03 միլիոն մարդ, ովքեր երկրին բերել են 455 միլիարդ բատ եկամուտ (+18% անցյալ տարվա  1 եռամսյակի եկամուտին)։ …

Թափանցիկ դիտահարթակ է բացվել Թայլանդում

Թայլանդական Նոնգխայ նահանգի լեռներում՝ երկրի հյուսիս-արևելքում բացվել է   U-աձև դիտահարթակ ամբողջովին թափանցիկ նյութից, որն այցելուների մոտ արևադարձային անտառի վրայով թռչելու  պատրանք է ստեղծում։ Ատրակցիոնը ստացել է Sky Walk անվանումը։ Հարթակը գտնվում է Վատ Պհա Տակ Սուա  (Wat Pha Tak Sua) տաճարի տարածքում, որը գտնվում է Մեկոնգ գետի ափին՝ Սանգկհոմ  (Sangkhom) քաղաքից  18 կիլոմետր հեռավորության վրա։ Դիտահարթակի և հատակը, և …

Հայտնի են Թայլանդի ամենավտանգավոր լողափերը

2015 թվականին Թայլանդում մահացած զբոսաշրջիկների թիվը աճել է ավելի քան կրկնակի անգամ։ Այս ցավալի վիճակագրությունն է ներկայացրել Հարավարևելյան Ասիայի երկրի Տուրիզմի և սպորտի նախարարությունը։ Տուրիզմի նախարարության կազմած զեկույցից պարզ է դառնում, որ անցյալ տարի Թայլանդում մահացել է  83 օտարերկրյա զբոսաշրջիկ․ դա 54 %-ով ավելի շատ է, քան 2014 թվականի ցուցանիշը։ Եվս  166 օտարերկրացի ստացել է ծանր վնասվածքներ։ 34 …

Վայրեր, որտեղից բացվում են Երկիր մոլորակի ամենագեղեցիկ տեսարանները

Բառերը  բավարար չեն նկարագրելու համար մեր զարմանահրաշ մոլորակի որոշ անկյունների գեղեցկությունը։ Ինչպես  ասվում է՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։  «Երկնային զբոսանք» դիտահրապարակ, Ավստրիա «Երկնային զբոսանք» կախովի կամուրջը գտնվում է շուրջ 2700 մետր բարձրության վրա՝ լեռնային կայանին մոտ։ Այն կառուցվել է 2005 թվականին։ Կամրջի դիտահրապարակը իրենից ներկայացնում է պատշգամբ Հուներկոգել ժայռի վրա։ Այդ …

Թոփ-15 ուղղությունները մեղրամսի համար

Destination Wedding ինտերնետ պորտալը ամբողջովին նվիրված է հարսանիքների և ռոմանտիկայի թեմային։ Կայքի խմբագիրները կազմել են  նորապսակների համար 15 լավագույն ուղղությունների նոր ցանկ, չէ որ ամեն տարի հազարավոր սիրահարներ ամբողջ աշխարհից ցանկանում են ընտրել կատարյալ վայր երկար սպասված համատեղ  ճանապարհորդության համար։ Ցանկում հայտնվել են հետևյալ ուղղությունները․ 1. Նասսաու, Բահամյան կղզիներ 2. Օռլանդո, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ 3․ …

5 գործողություն, որոնք չարժի անել ճանապարհորդության ընթացքում

Եթե դուք Հռոմում եք, արեք այնպես, ինչպես հռոմեացիները։ Անգլիական այս ասացվածքը, որը մեզ հարազատ «Որ գյուղ գնում ես, այնտեղի գլխարկը պիտի կրես» ասացվածքի համարժեքն է, ցանկացած ճանապարհորդի գլխավոր կանոններից մեկն է։ Բայց երբեմն պետք չէ հետևել այդ կանոնին․ լինելով օտար երկրում՝ ոչ մի զբոսաշրջիկ չի կարող իրեն զգալ նույնքան ազատ և հանգիստ, որքան տեղաբնակները։ Այդ …

Թայլանդում արգելվել է «underboob-սելֆին»

Թայլանդի կառավարությունը ավելացումներ  է կատարել հասարակական մերկության արգելքների մեջ․ այժմ կանացի կրծքի լուսանկարները, որոնք վերջերս տարածում են գտել սոցիալական ցանցերում, կբերեն 5 տարվա ազատազրկման։  Նոր տիպի լուսանկարները, որոնք կոչվում են «underboob-սելֆի», իրենցից ներկայացնում են կանացի կրծքի ներքևի հատվածի պատկերը։ Նման լուսանկարները չի կարելի է համարել նյու ոճի, քանի որ մերկ մարմնի մանրամասն դետալներ դրանցում չեն նկատվում։ Սակայն, Թայլանդի իշխանությունները, …