Սուրբ Ծնունդը Փարիզում այլևս նախկինը չի լինի

Փարիզում սկանդալ է բարձրացել քաղաքապետարանի գործողությունների պատճառով։ Սկզբում իշխանությունները արգելել են ավանդական Սուրբ Ծննդյան տոնավաճառը Ելիսեյան դաշտերում, իսկ այժմ մտադիր են փարիզեցիներին զրկել դիտանիվից։ Այդ մասին հայտնում է  The Local պարբերականը։ Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Փարիզի իշխանությունները չեղյալ են համարել ամենամյա ամանորյա տոնավաճառը քաղաքի հենց կենտրոնում՝ չնայած նրան, որ 2015 թվականին կազմակերպիչների հետ կնքվել …

Փարիզը զբոսաշրջիկներին անվճար գազավորված ջուր կտրամադրի

Փարիզի իշխանությունները մտադիր են ընդլայնել անվճար ըմպելի գազավորված ջրով սյուների տեղադրման նախագիծը՝ տեղադրելով դրանք քաղաքի բոլոր թաղամասերում։ Նախաձեռնության նպատակը այն է, որ զբոսաշրջիկները և քաղաքացիները ամեն անգամ նոր շիշ ջուր չգնեն, այլ՝ նույն շիշը լցնեն, քանի որ աղբի վերամշակումը, որի հիմնական մասը հենց պլաստիկ շշերն են, ավելի թանկ է նստում, քան խմելի ջրի աղբյուրներ ունենալը։ …

Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքի անունը

Նորաձևության և ճարատարպետության տեսակետից՝ աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը հագուստի վաճառքի Zalando օնլայն հարթակի կողմից ճանաչվել է Փարիզը։ Համապատասխան ցանկը հրապարակվել է հարթակի կայքում։ Վարկանիշը կազմվում է՝ ըստ ինը չափանիշների, որոնք վերաբերում են նորաձևությանը, ուղևորափոխադրմանը, փողոցների մաքրությանն ու ճարտարապետությանը։ Այսպիսով, Փարիզը գլխավորել է աշխարհի ամենանորաձև 80 վայրերից բաղկացած ցանկը։ Երկրորդ տեղում հայտնվել է Լոնդոնը, երրորդում՝ Վիեննան։ Առաջին …

Իվ Սեն Լորանի թանգարանը բացվել է Փարիզում

Փարիզի կենտրոնում իր աշխատանքն է սկսել հայտնի ֆրանսիացի կուտյուրե Իվ Սեն Լորանի կյանքին և ստեղծագործություններին նվիրված թանգարանը։ Այն գտնվում է  XIX դարի առանձնատանը, որտեղ 30 տարի ապրել ու աշխատել է մոդելյորը, որը գտնվում է   Avenue Marceau 5 հասցեում՝ Ալմա կամրջի (Pont de l’Alma) և Տրոկադերո այգիների (Jardins du Trocadéro) միջև։ Ցուցանմուշների թվում են մոդելյորի անձնական իրերը, …

Փարիզում բացվել են փողոցային լողավազաններ

Փարիզի հյուսիսում գտնվող  Bassin de la Villette արհեստական լճի վրա, որը իրար է միացնում  Saint-Martin և  l’Ourcq ջրանցքները, բացվել է երեք անվճար լողավազան։ Դրանք իրենցից ներկայացնում են  պարսպապատ  լողացող կոնստորկցիաներ, որտեղ միաժամանակ կարող է տեղավորվել մինչև  300 մարդ։ Լողավազանների բացումը, ի դեպ, շատ տեղին էր։ Ֆրանսիական մայրաքաղաքում այժմ շատ շոգ է։ Այստեղ թարմանալու համար արդեն հերթեր …

Հայտնի են 2024 և 2028 թվականների Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները

2024 և 2028 թվականների ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում և Լոս Անջելեսում։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով  Reuters-ին։ Այս որոշումը կայացվել է հունիսի 11-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի  նիստին Լոզանում։ 2024 թվականի խաղերի անցկացման համար հավակնորդների թվում էին Համբուրգը, Բուդապեշտը, Հռոմը, Փարիզը և Լոս Անջելեսը, բայց միայն վերջին երկու քաղաքներն են հաստատել իրենց հայտը։ …

Արգելքներ, որոնք դուր չեն գա սիրահարված զբոսաշրջիկներին

Սիրահար զույգերը հաճախ են միասին մեկնում ճանապարհորդության։ Ձեզ ենք ներկայացնում տարբեր երկրներում գործող արգելքների և վարքագծի կանոնների մասին, որոնց հետևելով չեք փչացնի ձեր հանգիստը։ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ ռուսական քաղաքներում արգելված է երկինք թողնել «լապտերային օդապարիկներ»՝ հրդեհային անվտանգությունից ելնելով։Արգելքը ուժի մեջ է  մտել անցյալ տարվա փետրվարի 27-ին։ Հռոմի պատմական կենտրոնում ագելված է ուտել և խմել փողոցում։ …