Սեպտեմբերի 16-ին Արցախի Տող գյուղում գինու փառատոն կանցկացվի

2017թ․ Սեպտեմբերի 16-ին Տող գյուղում՝ Մելիքական ապարանքի տարածքում, տեղի է ունենալու Արցախյան գինու չորրորդ փառատոնը, որն իր հարկի տակ ընդունելու է տասնյակ գինեգործներ Արցախից ու Հայաստանից. այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը: Արդեն ավանդական դարձած փառատոնի ծրագրում նախատեսվում է գինու և գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, արվեստի գործերի ցուցահանդես, «Տողի մելիքական ապարանքի գանձերը» ցուցահանդես, ջազ, …

Ժենգյալով հացի փառատոն՝ Արցախում, ապրիլի 29-ին

Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, 2015 թ. ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպելու է «Ժենգյալով հացի փառատոն»: Այս մասին հայտնում է ԼՂՀ մշակույթի նախարարի օգնական Արևիկ Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօր» պարբերականը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջան փառատոնին …

«Ղարաբաղ` թաքնված գանձ» ֆիլմն արդեն պատրաստ է

Վերջերս Արցախի մասին նկարահանված Ջիվան Ավետիսյանի   «Ղարաբաղ` թաքնված գանձ»  փաստավավերագրական ֆիլմը շուտով էկրան կբարձրանա: Ֆիլմը պատմում է Արցախի աշխարհագրության, պատմության, մշակույթի, ավանդույթների, ազգային կերակրատեսակների, արհեստների և այլնի մասին: ArtsakhToday.com-ի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանը նշել է, որ նպատակը լավ ֆիլմ նկարելն էր, ինչն էլ, ռեժիսորի կարծիքով, ստացվել է: «Երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն), 35 րոպե …

Արցախում գրանցվել է զբոսաշրջության աճ

Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը տարվա 9 ամիսների կտրվածքով աճել է 50 տոկոսով` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: «Այս տարի զբոսաշրջիկների թվաքանակի աճը ռեկորդային էր` 50 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: – «Դա շատ մեծ թիվ է` հատկապես հաշվի առնելով միջազգային ճգնաժամային …