Սենյակներից բացվող ամենագեղեցիկ տեսարաններով հյուրանոցների թոփ-7-ը (ֆոտո)

Իդեալական հյուրանոց ընտրելիս շատ ճանապարհորդներ ուշադրություն են դարձնում ոչ միայն նրա դիզայնին և ծառայությունների փաթեթին, այլև՝ պատուհաններից բացվող պանորամային։ Ավստրալիական Escape զբոսաշրջային պորտալը կիսվել է հյուրանոցների ցանկով, որոնցից բացվում են անհավանական տեսարաններ դեպի Բիգ Բենը, Ակրոպոլիսը, Էմփայր սթեյթ բիլդինգը, Էյֆելյան աշտարակը, Թաջ Մահալը, Միլանի տաճարը և Սիդնեյի օպերային թատրոնը։ 1. Park Plaza Westminster Bridge (Լոնդոն, …

Էյֆելյան աշտարակից կարելի է պարանով ցած իջնել

Փարիզում Էյֆելյան աշտարակի վրա կգործի ժամանակավոր ատրակցիոն՝  զիփլայն (հատուկ կախոցով վայրէջք պողպատե մետաղալարի վրայով)։ Մետաղալարը ձգված է աշտարակի երկրորդ հարկից մինչև Մարսի դաշտում գտնվող հարթակը։ Էյֆելյան աշտարակի զիփլայնը նվիրված է Ֆրանսիայի  Roland Garros թենիսի բաց առաջնությանը։ Վայրէջքի արագությունը  հասնում է 90 կիլոմետր ժամի և համեմատելի է ուժեղ թենիսային փոխանցման արագությանը։ 800 մետրը զիփլայնի այցելուները սլանում են րոպեում՝ …

Էյֆելյան աշտարակի տեսարանով նոր հյուրանոց կբացվի Փարիզում

2019 թվականին ֆրանսիական մայրաքաղաքի կենտրոնում կհայտնվի ևս մեկ հյուրանոց՝ Էյֆելյան աշտարակի տեսարանով։ Hilton հյուրանոցային ցանցը հայտնել է, որ նոր համալիրը կունենա 118 համար և կստանա Hilton Paris Eiffel Tower անվանումը։ Հյուրանոցը տեղ կգտնի Փարիզի 7-րդ  թաղամասի 1900 և  1970 թվականների երկու շենքերում՝ Բրետեյ հրապարակի մոտ դե Սաքս պողոտայում։ Շինարարությունը կսկսվի մոտ ապագայում։ Նրա ինտերիերի ձևավորմամբ կզբաղվի …

Էյֆելյան աշտարակը կշրջապատեն հրազենակայուն ապակե պատով

Փարիզի իշխանությունները որոշել են պաշտպանել Էյֆելյան աշտարակը 2,5  մետր բարձրությամբ հրազենակայուն ապակե պատով։ Այդ մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը։ Ֆրանսիական մայրաքաղաքի վարչակազմը որոշել է նման քայլեր ձեռնարկել քաղաքում առկա ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով։ Պատը մտադիր են կանգնեցնել  2018 թվականի վերջին։ Նախագծի մոտավոր արժեքը 20 միլիոն եվրո է։ Պատը կկանգնեցնեն մետաղական ցանկապատի տեղում, որը …

Եվրո-2016-ի եզրափակչից հետո Էյֆելյան աշտարակը փակ է այցելությունների համար

Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշներից մեկը փակվել է զբոսաշրջիկների համար Եվրոպայի Ֆուտբոլի առաջնության եզրափակչից հետո․ հայտնել է Էյֆելյան աշտարակի թվիվերյան էջը։ «Երեկվա #Euro2016-ի եզրափակիչ խաղից հետո ես փակ կլինեմ հանրության համար։ Շնորհակալ են ձեզ ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրությունում։ Ավելի քան 40 մարդ ձերբակալվել է անկարգությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել Փարիզում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի ընթացքում, որի ժամանակ …

Համացանցում ցուցադրել են Էյֆելյան աշտարակի բնակելի ապարտամենտները

Էյֆելյան աշտարակի բնակելի ապարտամենտները, որտեղ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում մեկ գիշերով կարող են բնակվել մի քանի մարդ, տեսանկարահանել են։ Շինության առաջին հարկում բանակցությունների սրահի ձևավորման վրա ծախսվել է 48 ժամ, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Telegraph-ին։Շուրջ 185 քառակուսի մետր մակերեսով ապարտամենտների վրա աշխատել է ֆրանսիացի դիզայներ Բենուա Լելյոն (Benoit Leleu)։ Հաստատությունում, մասնավորապես, տեղադրել են  սեղանի ֆուտբոլի սարք …

Էյֆելյան աշտարակում կթույլատրվի գիշերել Եվրո-2016-ի ընթացքում

Մի քանի հաջողակներ հնարավորություն կունենան գիշերել Փարիզի և ամբողջ Ֆրանսիայի խորհրդանիշում 2016  թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում։ Այս յուրօրինակ ակցիայի մասին հայտարարել է  HomeAway բնակարանի վարձակալության ծառայությունը։ Էյֆելյան աշտարակում գիշերելու համար պետք է հայցաթերթիկ լրացնել և պատմել, թե ինչ կանեիք դուք մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրում գտնվող բնակարանում։ Ծառայության ադմինիստրացիան կընտրի  4 հաղթողի հունիսի 10-ին։ Յուրաքանչյուր հաջողակ կարող է իր …

Ամառային բացօթիկ է բացվել Էյֆելյան աշտարակի վրա

Ֆրանսիական մայրաքաղաքի այցելուները հնարավորություն են ստացել վայելել ամառը և արևային լոգանք ընդունել անմիջապես Փարիզի գլխավոր տեսարժան վայրում։ Ամառային բացօթիկը կգործի Էյֆելյան աշտարակի վրա մինչև  2015 թվականի օգոստոսի 30-ը  և բաց կլինի հյուրերի համար դիտահրապարակի  2 -րդ հարկում՝ 57 մ բարձրության վրա։ Ամառային տարածքի մակերեսը կազմում է շուրջ  250 քառակուսի մետր, ունի հարմարավետ կահույք և բույսեր։ Բացօթիկը …

Ֆրանսիա. Էյֆելյան աշտարակը ապակե հատակ կունենա

Էյֆելյան աշտարակի առաջին հարկում թափանցիկ հատակի կառուցման ավարտը նախատեսված էր 2014 թվականի կեսին, բայց այն կարճ ժամանակով հետաձգվել է: Այժմ նոր հարթակի բացումը նախատեսված է աշնանը: Էյֆելյան աշտարակի առաջին հարկի թափանցիկ ապակե հատակը, որը երկրից  բարձր է 57 մետր, այնքան էլ հարմար չէ նրանց համար, ովքեր վախենում են բարձրությունից, իսկ սուր զգացողությունների սիրահարների համար  ամենահարմար վայրն է: Աշտարակի …

Ինչպե՞ս աշխարհում դիմավորեցին 2014 թվականը (Ֆոտո+վիդեո)

Նոր 2014 թվականը արդեն  քայլում է մեր մոլորակով՝ ներխուժելով մեր կյանք տոնական հրավառությունների  միջով։ Աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում անցկացվել են տոնական հրավառություններ։ Այս հոդվածում դուք կտեսնեք ամենագեղեցիկ ամանորյա կադրերը սկսած Մոսկվայից մինչև Նյու Յորք, Սիդնեյից` Ռիո դե Ժանեյրո։ Սիրահար զույգը հրավառության լույսերի ներքո՝ Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափի ջրերում։ Ռիո դե Ժանեյրոյում՝ Կոպակաբանայի լողափում, գունեղ հրավառության …

Ֆրանսիա․ Էյֆելյան աշտարակին նայող ուղղափառ եկեղեցի կբացվի Փարիզում

Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի և հաշմանդամների զբոսավայրի մեջտեղում՝ հայտնի ճարտարապետական հուշարձան Ալեքսանդր III  կամուրջի սերտ հարևանությամբ, կհայտնվի ուղղափառ հոգևոր և մշակութային կենտրոն։ Բրանլիի ափին գտնվող, Էյֆելյան աշտարակին նայող կենտրոնը խոստանում են կառուցել 2015 թվականին։ Մեծամասշտաբ համալիրը բացի տաճարից կունենա նաև սեմինարիա, գրադարան, ռուսական համայնքի ներկայացուցիչների հանդիպման և ուղղափառ մշակույթին ծանոթանալու  սրահ,  ինչպես նաև՝  ռուս – ֆրանսիական երկլեզու դպրոց։ Ռուսական …

Զբոսաշրջիկներին տարհանել են Էյֆելյան աշտարակից

Հունիսի 18-ին Փարիզի Էյֆելյան աշտարակից ստիպված են եղել տարհանել զբոսաշրջիկներին. այցելուներից մեկը, կառույցի երկրորդ և երրորդ  գոտիների միջև մնալով,  պատրաստվել է թռչել ցած: Էյֆելյան աշտարակի երկրորդ գոտին գտնվում է 90  մետր բարձրության վրա, երրորդը՝ շուրջ 150  մետր բարձրության  վրա: Աշտարակը հայտնի է  ինքնասպանների շրջանում՝ չնայած, որ հուշարձանի մամուլի ծառայությունը սկզբունքորեն չի բարձրաձայնում այդ ողբերգական պատահարների կամ դրանց …