Մոտ 180.000 Հայաստանի քաղաքացի հուլիսին մեկնել է Վրաստան

2015-ի հուլիս ամսին Վրաստան է այցելել Հայաստանի 181.000 քաղաքացի, ինչը 11,9%-ով ավելի է, քան 2014-ի նույն ժամանակահատվածում: Երկրորդ տեղում է Ադրբեջանը` 160.200 մարդ (աճը` 7,9%), երրորդը Թուրքիան է` 152.000 մարդ (աճը` 12%): Ռուսաստանը ցուցակում 4-րդն է` հուլիսին Վրաստանում հանգստացել է ՌԴ 140.300 քաղաքացի, ինչը 6,6%-ով ավելի է, քան նախորդ տարի: Ընդհանուր առմամբ, հուլիսին Վրաստան է այցելել 737.700 …

2012-ի 8 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 2.8 մլն մարդ

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը` վկայակոչելով երկրի ՆԳՆ Տեղեկատվական-վերլուծական վարչության տեղեկատվական կենտրոնի տվյալները, հրապարակել է 2012-ի 8 ամիսների վիճակագրությունը: Ինչպես հայտնում է «Бизнес Грузия»-ն, 2012 հունվար – օգոստոս ժամանակահատվածում Վրաստան է այցելել 2.789.080 մարդ, ինչը 55%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Միայն օգոստոսին Վրաստան է այցելել 577.884 մարդ, կամ 62%-ով ավելի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: …