Վենետիկի իշխանությունները պայքարում են ֆաստֆուդի դեմ

Քաղաքի իշխանությունները մտադիր են արգելել ֆաստֆուդի նոր վաճառակետերի բացումը՝ ազգային ավանդույթների և մշակույթի պահպանման նպատակով։ Պատրաստվող օրինագծի որոշ կետեր արդեն մտել են ուժի մեջ․ քաղաքի գլխավոր՝ Սուրբ Մարկոսի հրապարակում արգելվել է արագ պատրաստվող ուտեստների պատրաստումն ու վաճառքը։ Նոր օրենքը տարածվում է շաուրմայի, համբուրգերների և կտորով վաճառվող պիցցայի  վրանների վրա։ Ընդ որում, հայտնի իտալական պաղպաղակի վաճառքը, …

Ամենահիասթափեցնող տուրիստական ուղղություններն աշխարհում

Ցավոք, մեր կատարած ոչ բոլոր ճանապարհորդություններն են ուրախություն պարգևում։ Երբեմն երազանքների քաղաք այցելությունից հետո անհավանական տպավորությունների ակնկալիքները  հօդս են ցնդում, երբ տեսնում ենք այդ ուղղության իրական, ոչ այնքան գրավիչ վիճակն ու բազմաթիվ թերությունները։ Օրինակ, ճանապարհորդները կարող են դժգոհ մնալ զբոսաշրջիկների մեծ հոսքից, մաքրության պակասությունից, գնի և որակի անհամաչափ հարաբերակցությունից։ Ստորև ներկայացված է աշխարհի ամենահիասթափեցնող տուրիստական …

Վենետիկը պատերազմ է հայտարարել ճայերին

Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկի իշխանությունները մտադիր են լուրջ  հակահարված տալ ճայերին, որոնք իրենց շատ ագրեսիվ են պահում և հաճախ հարձակվում զբոսաշրջիկների վրա։ Արագաշարժ թռչունների համար թիրախ են հանդիսանում հիմնականում սնունդով շրջող մարդիկ։ Փետրավորների շատակերությունն ու համարձակությունը այնքան է մեծացել վերջին ժամանակներս, որ բացօթյա սրճարաններում սնունդ տեղափոխող մատուցողները ստիպված են լինում ծածկել ուտեստը։ Տեղական իշխանությունները արդեն մի քանի …

Եվրոպայի լավագույն հոսթելների թոփ-12-ը՝ ըստ Skyscanner-ի

Հոսթելում բնակությունը շատ զբոսաշրջիկների համար ասոցացվում է կեղտոտ և աղմկոտ վայրի, պարետային ժամի, գող հարևանների և ստանդարտ շփման այլ դրսևորումների  հետ։ Սակայն վերջին տարիների ընթացքում  այցելուներին բավականին աննշան վճարի դիմաց առաջարկվում է ծառայությունների լայն ընտրանի․ աշխատակիցների հարգալից վերաբերմունք, անվտանգության բարձր ստանդարտներ, առանձին համարներ և, նույնիսկ, մուտք լողավազան կամ բացօթիկ։ Հաշվի առնելով ճանապարհորդության վրա ծախսվող գումարի …

Լավագույն ուղղությունները զույգերի համար, ովքեր ցանկանում են թարմացնել իրենց զգացմունքները

Երբեմն երկար հարաբերությունները կարիք են ունենում զգացմունքների թարմացման։ Նման դեպքերում լավագույն աֆրոդիզիակ է հանդիսանում ռոմանտիկ ճանապարհորդությունը, որը կարող է խաղաղություն բերել զույգերին և ստիպել մոռանալ կենցաղային թեմաների շուրջ վեճերի մասին։ Ամերիկյան Հաֆֆինգտոն-Փոստ ինտերնետ պարբերականը հրապարակել է լավագույն ուղղությունների ցանկը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են արթնացնել քնած զգացմուքները։ 1. Սենտ Լյուսիա, Կարիբյան տարածաշրջան; 2. Վենետիկ, …

2015-ի ամենաթեժ տուրիստական ուղղությունները՝ Skyscanner-ի վարկածով

2015 թվականին կարելի է մոռանալ Փարիզի, Հռոմի, Հուրգադայի և Կեմերի մասին: Skyscanner և Topdeck Travel զբոսաշրջային պորտալի խմբագիրները  կազմել են  10 ամենաթեժ ուղղությունների սեփական տասնյակը, որոնք կարող են հեշտությամբ փոխարինել ավանդական դարձած ուղղություններին: Ցանկում հայտնվել են հետևյալ ուղղությունները. 1. Մոստար, Բոսնիա և Հերցեգովինա 2. Կանարեժո թաղամաս, Վենետիկ, Իտալիա 3. Շիբոտն, Նորվեգիա; 4. Գրաս, Ֆրանսիա; 5. Բանֆ, Ալբերտա նահանգ, …

Արգելքներ, որոնք դուր չեն գա սիրահարված զբոսաշրջիկներին

Սիրահար զույգերը հաճախ են միասին մեկնում ճանապարհորդության։ Ձեզ ենք ներկայացնում տարբեր երկրներում գործող արգելքների և վարքագծի կանոնների մասին, որոնց հետևելով չեք փչացնի ձեր հանգիստը։ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ ռուսական քաղաքներում արգելված է երկինք թողնել «լապտերային օդապարիկներ»՝ հրդեհային անվտանգությունից ելնելով։Արգելքը ուժի մեջ է  մտել անցյալ տարվա փետրվարի 27-ին։ Հռոմի պատմական կենտրոնում ագելված է ուտել և խմել փողոցում։ …

Ռեստորաններ` սիրահարների համար

1. LE JULES VERNE, Փարիզ Le Jules Verne-ն («Ժյուլ Վեռն») գտնվում է լեգենդար Էյֆելյան աշտարակի տարածքում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Փարիզը: Ռեստորանը առաջարկում է ֆենոմենալ ֆրանսիական խոհանոց՝ հանրահայտ ավագ խոհարար Ալեն Դյուկասսից: 2. LA DEGUSTATION BOHEME BOURGEOISE, Պրահա Ավանդական չեխական խոհանոցի սիրահարներին հարկավոր է այցելել La Degustation Boheme Bourgeoise («Լա դեգուստատիոն Բոհեմե Բուժուազ») ռեստորան, որը գտնվում …

Քեյփթաունը գլխավորում է զբոսաշրջիկների կողմից սիրված քաղաքների 2014-ի վարկանիշային աղյուսակը

ՀԱՀ-ի մայրաքաղաք Քեյփթաունը հայտնվել է  զբոսաշրջիկների կողմից սիրված քաղաքների 2014-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում: Նման թոփ ցանկ կազմել է բրիտանական  The Daily Telegraph պարբերականի խմբագրությունը կայքի ընթերցողների օնլայն քվեարկության միջոցով: Առաջատար եռյակում են հայտնվել կանադական Վանկուվերը և իտալական Վենետիկը: Ռուսական Սանկտ Պետերբուրգը 14-րդ հորիզոնականում է: Ճանապարհորդների համար լավագույն քաղաքների թոփ-15-ը՝ ըստ The Daily Telegraph-ի ընթերցողների. 1. Քեյփթաուն (ՀԱՀ) 2. …

Իտալիա. Վենետիկում հայտնվել է ամանորյա տոնածառ

Դեկտեմբերի 7-ին Վենետիկը սկսում է սուրբծննդյան արարողությունների շարքը: Այս տարվա գլխավոր նորությունը տոնածառի՝ Սան Մարկո հրապարակ վերադարձն է և  Սուրբ Ծնունդի տոնակատարությանը նվիրված  երկու կրոնական երթերը, որոնք կանցկացվեն Գրանդ ջրանցքի վրա: Նավակների շարասյունը, որոնց վրա կլինի  մանկական երգչախումբ, կհասնի Ռիալտո ձկան շուկա, որտեղ նրանց կսպասեն արհեստավորների հին հագուստով մարդիկ և հրեշտակների հագուստով երեխաներ: Նրանք բոլորը …

Իտալիա. Աղմկոտ ուղեբեռի համար Վենետիկում ձեզ կարող են տուգանել 500 եվրո

Վենետիկում զբոսաշրջիկները կարող են տուգանվել 500  եվրո, եթե նրանց պայուսակների կամ ճամպրուկների անիվները աղմուկ բարձրացնեն Վենետիկի կամուրջների վրա: Վենետիկցիները հոգնել են արթնանալ գիշերները ճամպրուկների աղմուկից, որոնք զբոսաշրջիկները քաշում են հին քաղաքների  նեղ փողոցների և կամուրջների երկայնքով: Այս առումով հատուկ հանձնակատար Վիտորիո Զապալորտոն առաջարկ է ներկայացրել. արգելել անիվներով ճամպրուկների օգտագործումը: Առաջարկվում է արգելել պլաստմասե կամ սեղմված ռեզինից …

Նախկինում մարդիկ գիտեին՝ ինչպես «ճիշտ» անվանել քաղաքը

Շատերը լսել են որոշ քաղաքների անվանումների մասին՝ «Մեղքերի քաղաք» (Լաս Վեգաս) կամ «Մեծ Խնձոր» (Նյու Յորք): Սակայն խոշոր քաղաքներին տրված որոշ անուններ անհայտ են զբոսաշրջիկներին: Ստորև ձեզ ենք ներկայացնում նման անվանումների՝ CNN-ի կազմած ցանկը: