Չինաստանում կառուցել են առանց անվաճաղերի աշխարհում առաջին պտտանիվը (Վիդեո)

Չինական Վեյֆան քաղաքում (Շանդուն նահանգ) կառուցել են յուրօրինակ պտտանիվ, որի կոնստրուկցիայում բացակայում են անվաճաղերը։ Ատրակցիոնը տեղ է գտել Բայլանգ գետի վրայով անցնող կամուրջի վրա։ Այդ մասին հայտնում է  Daily Mail-ը։ Անիվի բարձրությունը 145 մետր է, իսկ նրա կառուցման համար պահանջվել է  4,6 հազար տոննա մետաղ։ Այն ունի  38 խցիկ՝ համալրված հեուստացույցով և անվճար անլար ինտերնետով։ …