Քաղաքների ցանկը, որոնք իդեալական են ձմեռային հանգստի համար

Շատ ճանապարհորդներ նախընտրում են ձմեռային հանգիստն անցկացնել արևային ծովափերին կից քաղաքներում։ Սակայն տարվա հենց այս եղանակին կարելի է այցելել մի քանի քաղաք և ժամանակը տրամադրել դրանց ուսումնասիրմանը։ Ստորև ներկայացված են աշխարհի լավագույն քաղաքները ձմեռային հանգստի համար։ 1. Պրահա, Չեխիա; 2. Զալցբուրգ, Ավստրիա; 3. Թրոմսյո, Նորվեգիա; 4. Ամստերդամ, Նիդեռլանդներ; 5. Նագանո, Ճապոնիա; 6. Ռեյկյավիկ, Իսլանդիա; 7. …

Երևանը ռուսների համար այս ամռան ամենամատչելի էքսկուրսիոն ուղղությունների ցանկում է

Մինսկը ճանաչվել է ամենամատչելի էքսկուրսիոն ուղղությունը ռուսների համար  առաջիկա ամռանը։ Այդ մասին  BSI Group տուրօպերատորի փրձագետները պատմել են Lenta.ru-ի թղթակցին։ Բելոռուսի մայրաքաղաք ճանապարհորդությունը մեկ հոգուն կարժենա շուրջ 18,5 հազար ռուբլի։ Այն ներառում է Մոսկվա-Մինսկ-Մոսկվա թռիչքը, երեք օր բնակությունը երեքաստղանի հյուրանոցում, օդանավակայանից հյուրանոց և հակառակ տեղափոխումը, ինչպես նաև՝ էքսկուրսիոն ծառայությունը։ Մինսկին հաջորդում է Երևանը։ Հայաստանի մայրաքաղաք …

Հայտնի են Եվրոպայի լավագույն քաղաքները երեխաների հետ հանգստի համար

34travel ինտերնետ ամսագիրը ընտրել է Եվրոպայի յոթը քաղաք, որոնք, ըստ խմբագրերի, ամենահարմարն են երեխաների հետ հանգստանալու համար։  Ցանկը, որը հորիզոնականների բաժանված չէ, հրապարակվել է ամսագրի կայքում։ Ցանկում, մասնավորապես, հայտնվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։ Այս երկրի բնակիչները ճանաչվել են ամենաբարյացկամը երեխաների հետ շփման հարցում։ Կոպենհագենում ընտանեկան զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս այցելել Գիննեսսի ռեկորդների թանգարան, Տիխո Բրագեի …

Հայտնի են ամենամատչելի ալկոհոլով եվրոպական քաղաքների անունները

Մեծ Բրիտանիայի փոստային ծառայությունը  (Post Office) կազմել է ամենամատչելի ալկոհոլով եվրոպական քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պրահան․ գրում է  The Telegraph-ը։ Ցանկը կազմվել է 12 ըմպելիքների արժեքների հանրագումարով՝ մեկ շիշ գարեջուր, մեկ շիշ շամպայն, մեկ գավաթ մարտինի և այլ ալկոհոլային խմիչքներ։ Ուսումնասիրությունը կատարվել է  16 եվրոպական քաղաքում։ Պարզվել է, որ 12 խմիչքներից բաղկացած ընտրանին …

Բաց տների օր՝ Չեխիայի մայրաքաղաքում

Մայիսի 14-ին և 15-ին Պրահան կմիանա OpenHouse միջազգային օրերին։ Այդ օրերին լայն հանրության առջև կբացվեն տասնյակ հետաքրքիր հաստատություններ, որտեղ սովորական օրերի հնարավոր չէ հայտնվել։ Խոսքը տարատեսակ տեխնիկական կառույցների մասին է, ինչպիսիք են, օրինակ, փոքրիկ էլեկտրոկայանը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Շտվանիցե կղզում կամ գերժամանակակից վարչական շենքերը։ Օրինակի համար, ինչպես գրում է  ILoveCZ-ը, Կարլինի Main Point տունը  2011 թվականին …

Մասշտաբային գարեջրի փառատոն կանցկացվի Պրահայում

Եվրոպայի գլխավոր գարեջրային մայրաքաղաքներից մեկը պատրաստվում է խոշոր փառատոնի՝ նվիրված փրփրուն ըմպելիքին։ Հանրահայտ Չեխական գարեջրի փառատոնը կանցկացվի  2016 թվականի մայիսի 12-ից 28-ին։ Ակնկալվում է, որ տոնին կմասնակցեն գարեջրի հազարից ավել սիրահարներ Եվրոպայի և աշխարհի տարբեր երկրներից։ Միջոցառմանը կներկայացվի ավելի քան   150 տեսակի գարեջուր, որոնք արտադրվում են Չեխիայում։ Հատուկ գարեջրային վրաններ կտեղադրվեն Պրահա-7 թաղամասում, որոնք կզբաղեցնեն շուրջ 4 հազար քառակուսի մետր տարածք։ Փառատոնին կմասնակցեն …

Հնագույն ժամացույցների ցուցահանդես՝ Պրահայում

Դեռևս անցյալ դարի 60-սկան թվականներին Չեխոսլովակիան  աշխարհի այն ութ երկրներից մեկն էր, որտեղ արտադրվում էր ձեռքի ժամացույց։ Հենց չեխական ժամացույցի գործարանների պատմությանն է նվիրված Նովե Մեստո նադ Մետույե քաղաքի թանգարանի ցուցահանդեսը։ Չեխիան երբեք չի մրցակցել Շվեյցարիայի հետ և չի արտադրել թանկարժեք ժամացույցներ՝ զարդարված  ադամանդներով և հասարակ մարդկանց համար ոչ պետքական այլ ավելորդություններով։ Դա արտացոլված է …

Պատմական պարահանդես մոմերի լույսի ներքո՝ Չեխիայի մայրաքաղաքում

Բարոկկո ոճի դիմակահանդեսի լիովին հակատիպն է ռենեսանս ոճի պարահանդեսը, որը անցկացվում է  չեխական մայրաքաղաքում երկու շաբաթից՝ փետրվարի 20-ին․ գրում է ILoveCZ-ը։ Երկու տեղում էլ դրեսս կոդը պահանջում է, որ հյուրերը ներկայանան տվյալ ժամանակաշրջանի հագուստներով։ Մնացած ամեն ինչ արդեն տարբեր է։Վերածննդի դարաշրջանի ոճով պարահանդեսը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են այդ ժամանակաշրջանի երաժշտությամբ և պարերով։ …

Հայտնի են ամենաշատ գրպանահատներ ունեցող քաղաքները

TripAdvisor զբոսաշրջային ծառայությունը կազմել է առավել շատ գրպանագողեր ունեցող քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Ինչպես հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով  Blog di Lifestyle-ին, առաջին տեղը բաժին է հասել Բարսելոնային։ Նշվում է, որ այս իսպանական քաղաքում ամեն օր տեղի է ունենում ավելի քան  300 գողություն։ Առավել հաճախ գողերը դարանակալում են Կաֆեդրալի հրապարակում, Ռամբլա փողոցում, Բոկերիա շուկայում։ Ցանկի երկրորդ հորիզոնականը …

Միայն մթության մեջ դուք կզգաք ծաղիկների անուշ բույրը

Ծաղիկների որոշ տեսակներ գիշերը բուրում են ավելի ուժգին։ Դա պատճառներից միայն մեկն է, թե ինչու է Պրահայի բուսաբանական այգին հունվարից մարտ ամիսներին կազմակերպում երեկոյան էքսկուրսիաներ «Ֆատա Մորգանա» ջերմոցում։ Էքսկուրսիաները, բնականաբար, անցկացվում են մթության մեջ՝ գիդի ուղեկցությամբ։ Ինչպես նշում է ILoveCZ-ը՝ այցելուները, ասես, հայտնվում են արևադարձային այգում, լսում են էկզոտիկ գորտերի կրկռոցը, վայելում ծաղկող բույսերի անկրկնելի բույրը։ Էքսկուրսիաները …

Միայն ելքի մոտ զբոսաշրջիկը կիմանա՝ ողջ է մնացել «իր ուղևորը», թե՝ ոչ

Փետրվարի 10-ից Պրահա է վերադառնում շատ հաջող մի ցուցահանդես՝ նվիրված հայտնի  «Տիտանիկ» նավին և 1912 թվականի ապրիլին նրա խորտակմանը։ Այցելուներից յուրաքանչյուրը մուտքի մոտ կստանա տոմս «Տիտանիկի» որևէ կոնկրետ ուղևորի անունով։ Այնուհետև, ելքի մոտ այցելուները կպարզեն, թե ողջ է մնացել  «իրենց» ուղևորը, թե՝ ոչ։ Մասշտաբային ցուցահանդեսի շրջանակներում այցելուները կտեսնեն հարյուրավոր օրիգինալ իրեր նավից, ճաշարանի, բոլոր դասերի նավախցիկների և մեխանիկական հատվածի …

Եվրոպայի լավագույն հոսթելների թոփ-12-ը՝ ըստ Skyscanner-ի

Հոսթելում բնակությունը շատ զբոսաշրջիկների համար ասոցացվում է կեղտոտ և աղմկոտ վայրի, պարետային ժամի, գող հարևանների և ստանդարտ շփման այլ դրսևորումների  հետ։ Սակայն վերջին տարիների ընթացքում  այցելուներին բավականին աննշան վճարի դիմաց առաջարկվում է ծառայությունների լայն ընտրանի․ աշխատակիցների հարգալից վերաբերմունք, անվտանգության բարձր ստանդարտներ, առանձին համարներ և, նույնիսկ, մուտք լողավազան կամ բացօթիկ։ Հաշվի առնելով ճանապարհորդության վրա ծախսվող գումարի …