10 տեսարժան վայր, որոնք կբացվեն 2015 թվականին (Մաս 1)

Լուվրի մասնաճյուղը՝ Էմիրություններում, վիդեոխաղերի թանգարան՝ Մեծ Բրիտանիայում, բլյուզի թանգարան՝ ԱՄՆ-ում. առաջարկում ենք ծանոթանալ 2015 թվականին սպասվելիք նոր տեսարժան վայրերին աշխարհի տարբեր կետերում: Վիդեոխաղերի ազգային պատկերասրահ Որտե՞ղ՝ Նոթինգհեմ, Մեծ Բրիտանիա Ե՞րբ՝ մարտ, 2015 Վիդեոխաղերի ազգային պատկերասրահը (օրիգինալ անվանումը՝ National Videogame Arcade) կդառնա աշխարհում առաջին թանգարանը՝ նվիրված վիդեոխաղերին: Այն կզբաղեցնի հինգ հարկ: Մշտական ցուցադրությունը կներառի 12 000 ցուցանմուշ, …

10 բան, որ չինացիներին հաջողվում է անել աշխարհում բոլորից լավ

Շատ զբոսաշրջիկների մոտ Չինաստան ճանապարհորդությունը բավականին պարզունակ ասոցիացաներ է առաջացնում՝ Չինական Մեծ պատ, ճենապակի, ֆեն շու և մեզ ծանոթ շատ ապրանքների ցածր գներ: CNN  նորությունների պորտալում հրապարակվել է 10 գործունեություն կամ հատկանիշ պարունակող ցանկ, որոնք իսկապես առանձնացնում են Չինաստանը աշխարհի մյուս երկրներից: 1. Խոզի մսով ուտեստներ; 2. Դահլիճային սպորտաձևեր; 3. Պրագմատիզմ; 4. Գեղագրություն; 5. Պատճենում; 6. Շինարարական աշխատանքների արագություն; 7. Թեյ; 8. Ենթակառուցվածքներ …

5 անսովոր ռեստորան՝ աշխարհում

Կանիբալիստական ռեստորան՝ Ճապոնիայում «Nyotaimori»-ն, ինչը նշանակում է «կանացի մարմին», մեր կարծիքով կարելի է համարել ամենատարօրինակ ռեստորանը աշխարհում: Ճապոնական այս ռեստորանում մատուցում են սուշի և սաշիմի, բայց՝ կնոջ մարմնում: Ընդ որում, մարմինը պատրաստված է մթերքներից և մատուցվում է վիրահատական սեղանի վրա, որի շուրջ հավաքվում են ռեստորանի այցելուները: Դուք կարող եք կտրել  «մարմնից» ցանկացած հատված և ուտել այն ամենը, …

Ռեստորանում հաշիվը կախված կլինի հաճախորդի քաշից

Չինաստանի Չունցին քաղաքում գտնվող ռեստորանը առաջարկել է իր հաճախորդներին զեղչեր, որոնք հաշվարկվում են՝ հիմք ընդունելով նրանց քաշը: Հաղորդվում է, որ տղամարդկանց համար զեղչերը սահմանվում են իրենց քաշի համամասնությամբ: Իսկ կանայք առավելագույն զեղչը ստանալու համար պետք է կշռեն, ընդհակառակը, որքան հնարավոր է քիչ: 140  կգ-ից ավել կշռող տղամարդիկ հաստատությունում կսնվեն անվճար: Նույնը վերաբերվում է նաև  34,5 կգ-ից քիչ …

Ի՞նչ են նվիրում ամանորին տարբեր երկրներում (Մաս 2)

Միայն Հայաստանում չէ, որ Ամանորին և Սուրբ Ծնունդին սպասում են անհամբերությամբ: Աշխարհի մյուս երկրներում ևս մարդիկ սիրում են այս տոնը: Բայց ամեն երկրում տոնը նշվում է յուրովի, և նույնիսկ տոնածառի տակ հայտնված նվերներն են լինում միմյանցից բավականին տարբեր: Իտալիա Թեթևամիտ և մակերեսային իտալացիները առանց ամաչելու կանանց նվիրում են ներքնազգեստի հավաքածու, թեթև շարֆեր, պարեոներ և զարդեր, իսկ …

$24 դոլարով կարելի է տեսնել Չինաստանի գրեթե բոլոր տեսարժան վայրերը

Չինաստանի զբոսաշրջային տեսարժան վայրերը այցելելու համար ստեղծվել է ազգային տարեկան բաժանորդագրություն: Բաժանորդագրությունը արժի $24  դոլար և հնարավորություն է տալիս տիրոջը անվճար այցելել ավելի քան  800 հուշարձան, այգի, թանգարան և այլ զբոսաշրջային օբյեկտներ Չինաստանի 16  նահանգներում և համայնքներում: Բայց զբոսաշրջիկների շրջանում լայն ճանաչում ունեցող որոշ տեսարժան վայրեր, այնուամենայնիվ, ունեն վճարովի մուտք, մասնավորապես՝ Չինական Մեծ պատը և Մին դինաստիայի կայսրերի …

Քաղաքներ, որտեղ կանայք պետք է զգուշությամբ օգտվեն քաղաքային տրանսպորտից

Thomson Reuters ընկերության հետազոտության արդյունքները ցույց են տվել կանանց համար վտանգավորության աստիճանը հասարակական տրանսպորտում ամբողջ աշխարհում: Ըստ զեկույցի՝ Լատինական Ամերիկայի խոշոր քաղաքներում 10 կանանցից 6-ը արժանացել են չափից ավելի ուշադրության տղամարդկանց կողմից և գտնվում են սթրեսային իրավիճակում մետրոյից և ավտոբուսից օգտվելիս: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ամբողջ աշխարհում նաև դժգոհում են գենդերային անհավասարությունից, հակասանիտարական վիճակից և հասարակական տրանսպորտի գերբեռնվածությունից: …

5 տոն՝ ողջերի և մահացածների համար

Ողջ աշխարհը օրերս նշում էր մոլորակի ամնենասարսափելի տոնը՝ Հելոուինը: Հեթանոսական այս տոնի ծագման պատմությունն ու նրա ավանդույթները, թերևս, արդեն գիտի յուրաքանչյուր փոքրիկ, բայց ոչ բոլորը գիտեն, որ նման փառատոններ կան տարբեր երկրներում, որոնք  ունեն իրենց նպատակը և նշվում են յուրովի:

Նախկինում մարդիկ գիտեին՝ ինչպես «ճիշտ» անվանել քաղաքը

Շատերը լսել են որոշ քաղաքների անվանումների մասին՝ «Մեղքերի քաղաք» (Լաս Վեգաս) կամ «Մեծ Խնձոր» (Նյու Յորք): Սակայն խոշոր քաղաքներին տրված որոշ անուններ անհայտ են զբոսաշրջիկներին: Ստորև ձեզ ենք ներկայացնում նման անվանումների՝ CNN-ի կազմած ցանկը:

Ձեր սեղանը կսպասարկի բարեհամբույր դրոիդը

Բարեհամբույր և ուշադիր մատուցողները հաջող ռեստորանի առանցքային տարրն են: Բայց այժմ ժամանակակից ասիական հաստատություններում ռոբոտները հաճախ փոխարինում են մարդկան՝ ապահովելով հուսալի և որակյալ աշխատանք ռեստորաններում և հյուրանոցներում: Չինական Ցզյանսու նահանգի նոր ռեստորանում աշխատում է 15 դրոիդ, ովքեր բաժանում են ուտեստները և նույնիսկ օգնում են դրանք եփել՝ կատարելով կրկնվող շարժումներ: Ֆուտուրիստական աշխատակիցները մշտապես ողջունում են հաճախորդներին …

Չինաստան. Սանյայում աշնան սկիզբը կնշեն աշխարհի ամենամեծ դյութի ֆրիի բացումով

Աշխարհի ամենամեծ դյութի ֆրի խանութը կբացվի Սանյայի  Հայթանգ Բեյում սեպտեմբերի 1-ին: Շենքի առաջին և երկրորդ հարկերը կզբաղեցնեն դյութի ֆրի խանութները, որտեղ ներկայացված կլինեն շուրջ 300 միջազգային  ապրանքանիշ: