Թոփ-17 բարերը, որտեղ այցելությունը դուք չեք մոռանա ողջ կյանքում

Մեր օրերում աշխարհում շատ են ցանկացած ճաշակի բազմաթիվ ռեստորաններ և բարեր․ թեմատիկ հաստատություններից, մինչև՝ ազգային պարկերում թաքնված փոքրիկ սրճարանները։ Travel+Leisure զբոսաշրջային պորտալի փորձագետները հրապարակել են մեր մոլորակի ամենատպավորիչ բարերի ցանկը։ Ստորև ներկայացված են 17 հաստատություն՝ լավագույն ըմպելիքներով, պանորամային տեսարաններով և սպասարկումով։ 1. Buza Bar (Դուբրովնիկ, Խորվաթիա); 2. Sky Bar (Բանգկոկ, Թայլանդ); 3. Hotel Palacio de …



Չինաստանում հայտնվել են պարկուճային հյուրանոցներ ցերեկային քնի համար

Չինաստանի ժամանակակից բնակիչների կյանքի ռիթմն այնքան բարձր է, որ ծանր աշխատանքային օրվա ընթացքում հանգիստը նրանց անիրականանալի երազանք է թվում։ Պարկուճային հյուրանոցների տեղական ցանցը որոշել է ամենօրյա սթրես ապրող բոլոր մարդկանց և պարզապես հոգնած զբոսաշրջիկներին հնարավորություն տալ հանգստանալ իր նոր նախագծերից մեկում։ Xiangshui Space ընկերությունը ներկայացրել է երեք նոր հյուրանոց Պեկինում, Շանհայում և Չենդուում։ Այս հաստատությունների …



Ասիայի 10 լավագույն վայրերի ցանկը՝ ըստ Lonely Planet-ի փորձագետների

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը համարվում է ամենաարագ զարգացող շրջանն աշխարհում, այդ թվում՝ տուրիզմի արդյունաբերությունում։ Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ այցելում են աշխարհի այս հատվածը, որը տարբերվում է յուրօրինակ մշակույթով, կրոնով և ավանդույթներով։ Հայտնի  Lonely Planet զբոսաշրջային հրատարակչության փորձագետները կազմել են Ասիայի  10 ամենաանհավանական վայրերի ցանկը, որտեղ պետք է այցելեն բոլորը։ 1. Հանսու, Չինաստան; 2. Տոկիոյի հարավային մաս, Ճապոնիա; …



Չինաստանում կստեղծեն աշխարհում առաջին տուրիստական երթուղին պանդաների սիրահարների համար

Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Սիչուան նահանգում կհայտնվի աշխարհում առաջին զբոսաշրջային երթուղին՝ նվիրված պանդաներին։ Այդ մասին գրում է South China Morning Post թերթը։ Երթուղին կներառի տասնյակ օբյեկտներ, մասնավորապես, գիտահետազոտական բազա, պանդաների արգելանոց, թեմատիկ հյուրանոցներ և տուրբազաներ հեծանվաճանապարհորդների համար։ Դրանք կգտնվեն Սիչուանի վարչական կենտրոնից՝ Չենդու քաղաքից մի քանի ժամվա հեռավորության վրա։ Ակնկալվում է, որ նախագիծը կյանքի կկոչվի մի …



Չինաստանում կառուցել են առանց անվաճաղերի աշխարհում առաջին պտտանիվը (Վիդեո)

Չինական Վեյֆան քաղաքում (Շանդուն նահանգ) կառուցել են յուրօրինակ պտտանիվ, որի կոնստրուկցիայում բացակայում են անվաճաղերը։ Ատրակցիոնը տեղ է գտել Բայլանգ գետի վրայով անցնող կամուրջի վրա։ Այդ մասին հայտնում է  Daily Mail-ը։ Անիվի բարձրությունը 145 մետր է, իսկ նրա կառուցման համար պահանջվել է  4,6 հազար տոննա մետաղ։ Այն ունի  38 խցիկ՝ համալրված հեուստացույցով և անվճար անլար ինտերնետով։ …



Թոփ-10 լավագույն աքվապարկերը՝ ըստ Skyscanner-ի

Ժամանակակից աքվապարկերը ոչնչով չեն զիջում ատրակցիոններով հարուստ հայտնի թեմատիկ այգիներին․ անհավանական վայրէջքները և ջրային բլրակները շնչակտուր են անում նույնիսկ ամենահամարձակ այցելուներին և նրանց պարգևում անմոռանալի տպավորություններ։ Skyscanner զբոսաշրջային պորտալի փորձագետները կազմել են աշխարհի 10 լավագույն աքվապարկերի ցանկը․ 1. Aquaventure Waterpark (Դուբայ, ԱՄԷ); 2. Beach Park (Ֆորտալեզա, Բրազիլիա); 3. Blizzard Beach Water Park (Օրլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ); …



Հայաստանն ու Չինաստանը ազատականացնում են օդային հաղորդակցությունը

ՀՀ կառավարությունը հունիսի 2-ի նիստում հավանություն է տվել Չինաստանի հետ օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է Panorama.am-ը: Ինչպես նիստում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, համաձայնագրի վերանայումը բխում է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր` «բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից: «Գործող Համաձայնագրի նոր խմբագրությամբ նախատեսվում …



Չինաստանի զվարճանքների այգում հայտնվել են անիվներով «սիրային հյուրանոցներ»

Tai Tai Mountain Park զվարճանքների այգու  ղեկավարությունը, որը գտնվում է Չինաստանի Շանսի նահանգում, առաջարկում է իր այցելուներին գիշեր անցկացնել շատ անսովոր «սիրային հյուրանոցում»։ Մայիսի 29-ին այգու ղեկավարությունը առաջին հյուրերին հանձնել է մինի հյուրանոցի բանալիները, որը բացվել է հին ավտոբուսի սրահում։ Նրա վերանորոգման վրա ծախսվել է շուրջ  15 000 դոլար։ Բացի վերանորոգումից, սրահում ստեղծվել են խոհանոց և լոգասենյակ, տեղադրվել …



Չինաստանում կբացեն ապակե կամուրջ 300 մետր բարձրությամբ անդունդի վրա

Ապակե հատակով կամուրջ են կառուցել չինական հարավարևելյան Հունան  նահանգում։ 99 տոկոսով պատրաստ կառույցը գտնվում է   300 մետր բարձրության վրա։ Կամուրջը կբացեն այս ամռանը․ հայտնում է  High Snobiety պորտալը։ Աշխարհի ամենաբարձր կամուրջներից մեկը գտնվում է Չժանցզյացզե  (Zhangjiajie) անդունդի վրա։ Նրա երկարությունը կազմում է  430 մետր, լայնությունը՝ վեց մետր։Կառույցի հատակը պատրաստված է շուրջ հինգ սանտիմետր հաստությամբ ապակե վահանակներից։ Կամուրջն ունի բանջի-ջամփինգի …



Չինաստանում բացվել է հերթական ապակե կամուրջը

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգի Տոնգրեն քաղաքի ազգային պարկում փորձարկման է ենթարկվել նոր ապակե կամուրջը։ 1.6 մետր լայնությամբ կիլոմետրանոց կամուրջը, որը գտնվում է լեռան լանջին՝ 100 մետր բարձրության վրա, փորձարկվել է զբոսաշրջիկների կողմից․ գրում է «Սինհուան»։ Փորձարկումը անցել է հաջողությամբ, բայց նոր կամրջի պաշտոնական բացումը հանրության համար տեղի կունենա մայիսին։ Բացման կոնկրետ ամսաթիվը տեղեկատվական գործակալությունը չի հաղորդում։



Չինաստանի ռեստորաններում ուտեստների մեջ ավելացրել են ափիոնի խաշխաշ

Չինաստանի 35 ռեստորանները ժամանակավոր փակվել են այն բանից հետո, երբ դրանց ուտեստների բաղադրությունում հայտնաբերվել են ափիոնի խաշխաշի սերմեր, որը շատ երկրներում ընդգրկված է թմրանյութերի ցանկում։ Չինաստանի սննդային մթերքների և դեղորայքի վերահսկողության վարչությունը պարզաբանել է իրավիճակը․  5 հաստատությունների սեփականատերերին արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, մնացած 30 հաստատություններում հետաքննություն  է ընթանում։Ափիոնի խաշխաշի սերմերի օգտագորումը արգելված է դրանցում առկա …



Չինաստան․ Հայնանում կբացվի Ազատ առևտրի գոտու խանութ

Չինական Նոր տարուն Հայնանում կբացվի Haikou Free Trade Zone Imported Commodity Center առևտրի կենտրոնը․ գրում է What’s on Sanya-ն։ Երեքհարկանի խանութի առաջին հարկում տեղ կգտնի գինու խանութը, որտեղ կներկայացվեն գինիներ Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ավստրալիայից։ Երկրորդ և երրորդ հարկերում կլինեն ոսկերչական իրերի, ժամացույցների, առաջին անհրաժեշտության իրերի և կենցաղային տեխնիկայի խանութներ։ Կենտրոնը գներդներին կառաջարկի …