Թոփ-10 լավագույն լողացող հյուրանոցներն աշխարհում

Ամռան գալստյան հետ զբոսաշրջիկների մեծամասնությունը փորձում է  իր հանգիստը կազմակերպել ծովի ափին, կամ, նվազագույնը, ընտրում է այնպիսի հյուրանոց, որն ունի լավ լողավազան։ Սակայն, ինչո՞ւ չընտրել այնպիսի հյուրանոց, որը գտնվի հենց ջրի վրա։ Բրիտանական Telegraph պարբերականի փորձագետները կազմել են աշխարհի  լավագույն լողացող հյուրանոցների ցանկը․ 1. OFF Paris Seine, Փարիզ, Ֆրանսիա; 2. The Good Hotel, Լոնդոն, Մեծ …

Հայտնի են ամենամատչելի ժամադրություններով եվրոպական երկրները

Ամենամատչելի ռոմանտիկ ժամադրությամբ եվրոպական երկիր է ճանաչվել Շվեդիան։ Այդ մասին հայտնում է  «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայությունը։ . Տնտեսական և գործնական հետազոտությունների եվրոպական  կենտրոնի փորձագետները (CEBR) պարզել են, որ Շվեդիայի բնակիչները ժամադրության վրա միջինում ծախսում են 47 եվրո։ Այս եզրակացությանը մասնագետները եկել են՝ հարցում կատարելով շուրջ 10  հազար մարդկանց շրջանում Եվրոպայի տարբեր քաղաքներից։ Ժամադրության արժեքի մեջ են …

Շվեդիայում կհայտնվի Եվրոպայի ամենաարագ ամերիկյան բլրակը՝ պատրաստված փայտից

Արդեն այս շաբաթ Շվեդիայում կսկսի գործել Եվրոպայի ամենաարագ փայտե ամերիկյան բլրակը՝  Wildfire։ Ատրակցիոնը նաև կզբաղեցնի պատվավոր երկրորդ հորիզոնականը աշխարհի ամենաբարձր բլրակների հիթ շքերթում․ նրա բարձրությունը կազմում է 57 մետր։ 49  մետր երկարությամբ գրեթե ուղղահայաց զառիթափին վագոնները կզարգացնեն  մինչև  113 կմ/ժ արագություն։ Տպավորիչ է, այնպե՞ս չէ։Wildfire-ը տեղ կգտնի ամենամեծ սկանդինավյան կենդանաբանական այգում՝ Wildfire-ում։ Ամերիկյան բլրակի պատրաստման համար հումք …

Աստղերին պատկանող լավագույն հյուրանոցների ցանկը

Շատ զբոսաշրջիկներ մոլորվում են էական առանձնահատկություններ ունեցող հյուրանոցներ որոնելիս․ գեղեցիկ դեկորը, անսովոր տեղաբաշխումը կամ մեծ քանակությամբ  դրական կարծիքները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը։ Lonely Planet  պորտալի խմբագիրները նման հետաքրքիր հյուրանոցների թվին են դասել նաև  հայտնի մարդկանց պատկանող հյուրանոցները։ Ցանկում հայտնվել են հետևյալ հյուրանոցները․ 1. Blackadore Caye, Բելիզ- Լեոնարդո Դի Կապրիո; 2. The Bedford Post Inn, Բեդֆորդ, Նյու …

Կին ավագ խոհարարները դժվարությամբ են ընդգրկվում Միշլենի ուղեցույցում

Շվեդիայում ռեստորանային Միշլենի ուղեցույցում ընդգրկվել է ընդամենը մեկ կին ավագ խոհարար։ Ինչպես հաղորդվում է մամուլի հաղորդագրությունում՝  հեղինակավոր աստղը ստացել է Թիթթի Քվարնսթրոմը (Titti Qvarnstrom), ով գլխավորում է Մալմայի Bloom in the Park ռեստորանը։ Ռեստորանը գտնվում է քաղաքային պարկի մոտ։ Երկու ուտեստով լանչի միջին գինը կազմում է 46 դոլար, երեք ուտեստով ընթրիքի համար պահանջվում է շուրջ  58  դոլար։ 2016 թվականին ուղեցույցում առաջին անգամ …

Եվրոպայի լավագույն հոսթելների թոփ-12-ը՝ ըստ Skyscanner-ի

Հոսթելում բնակությունը շատ զբոսաշրջիկների համար ասոցացվում է կեղտոտ և աղմկոտ վայրի, պարետային ժամի, գող հարևանների և ստանդարտ շփման այլ դրսևորումների  հետ։ Սակայն վերջին տարիների ընթացքում  այցելուներին բավականին աննշան վճարի դիմաց առաջարկվում է ծառայությունների լայն ընտրանի․ աշխատակիցների հարգալից վերաբերմունք, անվտանգության բարձր ստանդարտներ, առանձին համարներ և, նույնիսկ, մուտք լողավազան կամ բացօթիկ։ Հաշվի առնելով ճանապարհորդության վրա ծախսվող գումարի …

Ո՞ր երկրների զբոսաշրջիկներն են ավելի լավ խոսում անգլերեն

Շվեդ զբոսաշրջիկները բոլորից լավ են տիրապետում անգլերենին։ Այդ եզրահանգմանն են եկել EducationFirst լեզուների ուսուցման կենտրոնի  մասնագետները։ Շվեդիայի քաղաքացիները այդ տիտղոսը վերցրել են դանիացիներից, ովքեր լավագույնն էին համարվում 2014 թվականին։ Բացի Սկանդինավյան երկու երկրների քաղաքացիներից անգլերեն լեզվի բարձր մակարդակ ունեն Նիդեռլանդների քաղաքացիները։ Եռյակին հետևում են նորվեգացիները և ֆինները։ Թոփ 10-ում նաև ընդգրկվել են Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Էստոնիայի, Լեհաստանի և Ավստրիայի քաղաքացիները։ Նշենք, …

Բոլոր ժամանակների ու ազգերի ամենատարօրինակ հարկերը

Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր երկրներում կառավարությունը մշակել է անսովոր և, երբեմն, անհեթեթ միջոցներ պետական գանձարանը լցնելու համար։ Ահա, մի քանի օրինակ․  Հին Հռոմում գոյություն է  ունեցել  իրենց ազատությունը գնել ցանկացող ստրուկների հարկ։ Միջնադարում Եվրոպայում օճառը հաճախ դարձել է հարկման ենթակա։ Անգլիայում հարկի այդ տեսակը չի վերացել մինչև 1835 թվականը։ Նյու Յորքում հարկ են վերցնում պատրաստված ուտելիքի …

Շվեդիա․ Ստոկհոլմի կենտրոնը կդառնա հետիոտնային

Սեպտեմբերի 19-ին Ստոկհոլմի կենտրոնը կդառնա հետիոտնային։ Շվեդիայի մայրաքաղաքը, ինչպես հաղորդում է  The Local-ը, կմասնակցի համաեվրոպական նախաձեռնությանը, որի համաձայն Եվրոպայի բնակիչներին կստիպեն օգտվել ավելի էկոլոգիական փոխադրամիջոցներից։ Ամենամյա եվրոպական European Mobility week ակցիայի շրջանակներում, որը ստեղծել է Եվրոպական հանձնաժողով, շուրջ   200 եվրոպական քաղաք փակում է քաղաքի կենտրոնը ավտոտրանսպորտով տեղաշարժվելու համար։ Այս տարի Շվեդիայի մայրաքաղաքը և երկրի նվազագույնը …

10 ամենաերջանիկ երկրները

Օրերս ՄԱԿ-ը ներկայացրել է բնակիչների կյանքի համար ամենաբարեկեցիկ երկրների ցանկը։ Չնայած այն հանգամանքին, որ երջանկությունը, ինչպես ընդունված է համարել, շատ հարաբերական բան է, World Happiness Report զեկույցի հեղինակները այն գնահատել են կոնկրետ չափանիշներով․ երկրի ՀՆԱ-ն, քաղաքացիների կյանքի միջին տևողությունը և որակը, որոշումներ կայացնելու հարցում ազատության մակարդակը, եկամուտը և պետության կողմից աջակցությունը, գիշերային ժամերին անվտանգության զգացումը, …

7 եվրոպական կղզիները, որոնք անհայտ են շատ զբոսաշրջիկներին

Հոգնե՞լ եք դեպի Տեներիֆե, Հռոդոս և Մադեյրա ուղևորությունների առաջարկներից։ Ինչո՞ւ չընդլայնել եվրոպական կղզիների մասին ձեր ունեցած գիտելիքների հորիզոնը։ Skyscanner  զբոսաշրջային պորտալի խմբագիրները կազմել են 7 եվրոպական կղզիների ցանկը, որոնց գոյության մասին զբոսաշրջիկները նույնիսկ տեղյակ էլ չեն։ 1. Գոտլանդ, Շվեդիա; 2. Հոլի-Այլենդ, Շոտլանդիա; 3. Տրենա, Նորվեգիա; 4. Բոզջադա, Թուրքիա; 5. Պորոս, Հունաստան; 6. Էլբա, Իտալիա; 7. Կոմինո, Մալթա։

Թոփ-10 լեռնադահուկային առողջարանները գարնանը այցելելու համար

Ձմռան ավարտին մի շտապեք հավաքել և հեռու անկյունում պահել լեռնադահուկային սարքավորումները: Վաղ գարունը համարվում է տարվա լավագույն եղանակներից մեկը լեռներում գտնվող լեռնադահուկային առողջարաններ այցելելու համար: Skyscanner զբոսաշրջային պորտալի խմբագիրները կազմել են 10 լավագույն լեռնադահուկային առողջարանների ցանկը վաղ գարնանը սահելու համար, որում հայտնվել են. 1. Վալ Տորանս, Ֆրանսիա; 2. Ռիկսգրանսեն, Շվեդիա; 3. Օրե, Շվեդիա; 4. Տին, Ֆրանսիա; …