Թոփ-10 լավագույն լողացող հյուրանոցներն աշխարհում

Ամռան գալստյան հետ զբոսաշրջիկների մեծամասնությունը փորձում է  իր հանգիստը կազմակերպել ծովի ափին, կամ, նվազագույնը, ընտրում է այնպիսի հյուրանոց, որն ունի լավ լողավազան։ Սակայն, ինչո՞ւ չընտրել այնպիսի հյուրանոց, որը գտնվի հենց ջրի վրա։ Բրիտանական Telegraph պարբերականի փորձագետները կազմել են աշխարհի  լավագույն լողացող հյուրանոցների ցանկը․ 1. OFF Paris Seine, Փարիզ, Ֆրանսիա; 2. The Good Hotel, Լոնդոն, Մեծ …

Օրենքներ, որոնց Անգլիայի թագուհին պարտավոր չէ հետևել

Բացարձակ միապետությունը Միացյալ Թագավորությունում արդեն վաղուց անցյալում է, բայց Նորին Մեծություն Ելիզավետա  II թագուհին շարունակում է մնալ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Այդ բարձր կարգավիճակը նրան տալիս է մի շարք արտոնություններ, օրինակ, նա սպիտված չէ հետևել մի շարք օրենքների իր իսկ երկրում։ Նորին Մեծությանը անձագիր հարկավոր չէ։ Բանն այն է, որ երկրում անձնագիր հանձնում են Թագուհու …

Ամենադժվարհասանելի տուրիստական ուղղությունները աշխարհում

Տուրիզմի ժամանակակից արդյունաբերությունը հնարավորություն է տալիս ճանապարհորդներին ողջ աշխարհից հեշտությամբ այցելել իրենց ընտրած  երկիրն ու քաղաքը։ Սակայն, չնայած զարգացած ենթակառուցվածքներին, մեր մոլորակում մնում են վայրեր, որտեղ այցելելը ոչ միայն դժվար է, այլև՝ երբեմն նաև վտանգավոր։ Lonely Planet նորությունների պորտալը հրապարակել է աշխարհի ամենադժվարհասանելի տուրիստական ուղղությունների ցանկը․ 1. Պիտկերն կղզի (Մեծ Բրիտանիա); 2. Կերգելեն արշիպելագ (Ֆրանսիա); …

Մեծ Բրիտանիա․ Ծովակալության կամարը կվերածվի հյուրանոցի

Լոնդոնում սկսել են վերակառուցել Ծովակալության կամարը․ հայտնում է Вusiness traveller-ը։ Հյուրանոցի կառավարման պայմանագիրը, որին կվերածվի Կամարը, կստորագրվի  2017 թվականին, բայց արդեն հիմա  12 ընկերություն ցանկություն է հայտնել կառավարել հյուրանոցը, որը տեղ կգտնի պատմական կառույցում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը  Prime Investors Capital ընկերությանը տրամադրել է կամարը 250 տարով վարձակալելու իրավունքը այն 100 համարով և սպայով, ապարտամենտներով և …

Սթոունհենջ [Stonehenge]

Սթոունհենջը  (Stonehenge, «քարե հենջ») —առեղծվածային քարե մեգալիթյան կառույց է Սոլսբերի հարթավայրում։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Առաջին հետազոտողները Սթոունհենջը կապել են դրուիդների հետ։ Սակայն հետագա պեղումները տեղափոխել են Սթոունհենջի կառուցման ժամանակահատվածը դեպի նոր քարե և բրոնզե դարերը։ Կարծիք կա, որ գլխավոր խրամի և բերդապատնեշների շինարարությունը   կատարվել է մ․թ․ա․ 3020-2910 թվականներին։Լեգենդի համաձայն՝ Սթուոնհենջի շինությունը կապված է հրաշագործ …

Լոնդոնը նշում է թագուհու հոբելյանը

Հունիսի 10-ին, 11-ին  և  12-ին Մեծ Բրիտանիան կնշի Ելիզավետա  II թագուհու 90-ամյակը։ Հոբելյանի առթիվ՝ Լոնդոնի և այլ քաղաքների փողոցները կզարդարվեն բրիտանական դրոշներով, իսկ Բուքինգեմյան պալատի երկրնքով  կանցնի օդային շքերթ թագավորական ռազմաօդային ուժերի մասնակցությամբ․ գրում է   Daily Mail-ը։ Այս օրերին Լոնդոնում գտնվող զբոսաշրջիկները կարող են կիսել բրիտանացիների ուրախությունն ու հպարտությունը՝ միանալով տոնակատարությանը, տեսնել հեծյալ պահակախմբի երթը, գնել …

Մեծ Բրիտանիա․ Թաուերի կամուրջը կփակվի վերանորոգման համար

Հայտնի լոնդոնյան Թաուերի կամուրջը՝ բրիտանական մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, կփակվի վերանորոգման համար, որը կտևի  3 ամիս։ Ինչպես հայտնում է «Սինհուան»՝ հոկտեմբերի 1-ից Թաուերի կամուրջը կփակվի ավտոտրանսպորտով երթևեկության համար, բայց բաց կլինի հետիոտների համար, սակայն չինական նորությունների ռեսուրսը չի նշում, թե կոնկրետ երբ այն ամբողջովին կփակվի։ Ամեն օր Թաուերի կամուրջով անցնում է   21 000 մեքենա և ավելի քան  40 …

Մեծ Բրիտանիա․ Բիզնես զբոսաշրջիկները մշտապես չեն տեղավորվում բյուջեի մեջ

Բիզնեսմենները, ովքեր ճանապարհորդում են աշխարհով, մշտապես ծախսում են ճանապարհորդության բյուջեից միջինում  140 ֆունտ ավել։ Այս հայտարարությամբ հանդես է եկել DCC Forum-ը, որը զբաղվում է տարադրամի փոխանակմամբ՝ հիմնվելով սեփական ուսումնասիրության վրա։ Ինչպես պարզվել է հետազոտության արդյունքում՝ բրիտանացի գործարարները միջինում գերազանցում են բյուջեն  142 ֆունտով արտասահմանյան այցերի ժամանակ, ընդ որում՝ ոչ բոլորին է հաջողվում փոխհատուցում ստանալ։ Հինգ ճանապարհոդներից չորսը …

Մեծ Բրիտանիա․ զգա քեզ ամենրիկյան դեսպան

ԱՄՆ-ի դեսպանատան պատմական շենքը, որը գտնվում է Մեյֆեր թաղամասում, կվերածվի հյուրանոցի․ հայտնում է   The Telegraph-ը։ Գրոսվենոր-սքուերի վերանորոգման շրջանակներում ԱՄՆ-ի դեսպանատան շենքը, որը կառուցվել է անցյալ դարի  50-ական թվականներին, կվերածվի 137  համարով շքեղ հյուրանոցի։ Հյուրանոցը կունենա սպա, հինգ ռեստորան,  վեց խանութ և 1 000 հոգու համար նախատեսված պարահանդեսային սրահ։Դեսպանատան շենքի վերածումը հյուրանոցի կսկսվի հաջորդ տարի, երբ ամերիկյան դեսպան …

Աստղերին պատկանող լավագույն հյուրանոցների ցանկը

Շատ զբոսաշրջիկներ մոլորվում են էական առանձնահատկություններ ունեցող հյուրանոցներ որոնելիս․ գեղեցիկ դեկորը, անսովոր տեղաբաշխումը կամ մեծ քանակությամբ  դրական կարծիքները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը։ Lonely Planet  պորտալի խմբագիրները նման հետաքրքիր հյուրանոցների թվին են դասել նաև  հայտնի մարդկանց պատկանող հյուրանոցները։ Ցանկում հայտնվել են հետևյալ հյուրանոցները․ 1. Blackadore Caye, Բելիզ- Լեոնարդո Դի Կապրիո; 2. The Bedford Post Inn, Բեդֆորդ, Նյու …

Մեծ Բրիտանիա․ Լիվերպուլյան բանկը կվերածվի հյուրանոցի

Martins Bank-ը՝ 1932 թվականին կառուցված պատմական շենքը, որը գտնվում է Լիվերպուլի Ուոթեր սթրիթում, կվերածվի հյուրանոցի․ հայտնում է  Вusiness traveller-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բանկի շենքը եղել է բիտանական ոսկու պահոց, բայց մոտ ապագայում կսկսվի շենքի վերածումը   227 համարով հյուրանոցի։ Հյուրանոցի բացումը տեղի կունենա  2017 թվականի վերջին- 2018 թվականի սկզբին։

Airbnb-ի օգտատերերը ընտրում են Դանիան Սիրահարների տոնը նշելու համար

2016 թվականին Փարիզը զրկվել է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքի կոչումից։ Airbnb պորտալի տվյալներով՝ Սուրբ Վալենտինի տոնը նշելու համար ճանապարհորդների մեծամասնությունը ընտրում է Կոպենհագենը և Դանիայի մյուս քաղաքները։ Կացարանի որոնման և կարճաժամկետ վարձակալության հայտնի օնլայն հարթակի խմբագիրները վերլուծել են փետրվարի  13-ի և 14-ի պատվերների քանակը։ Կայքում առկա 190 երկրներից սիրահար զույգերի շրջանում առավել պահանջարկ են վայելում հետևյալ երկրները․ 1. Դանիա …