Աշխարհի թոփ-10 ամենավառ քաղաքները (Ֆոտո)

Ձմռան և ցրտերի գալուն պես մեզնից շատերը սկսում են երազել ամառային վառ և տաք գույների մասին։ Բարեբախտաբար, մեր մոլորակում կան քաղաքներ, շենքեր և փողոցներ, որոնք իրենցից ներկայացնում են արվեստի նմուշներ և ուրախ տրամադրություն հաղորդում։ Ստորև ներկայացված են աշխարհի 10 ամենավառ քաղաքները՝ ըստ Travel+Leisure-ի։ 1. Բուրանո, Վենետիկ, Իտալիա; 2. Բո Կաապ, Քեյփթաուն, ՀԱՀ; 3. Վիլլեմստադ, Կյուրասաո; …

Լավագույն տուրիստական ուղղությունների ցանկը ընկերների հետ հանգստի համար

Իհարկե, ընտանեկան կամ սիրելիի հետ ռոմանտիկ հանգիստը մեզ պարգևում է անհավանական դրական էմոցիաներ, բայց ամենալավ ճանապարհային ուղեկիցները համարվում են ընկերները․ հենց նրանց հետ կարելի է ամենախենթ արկածներն անել ու կիսել խնդիրներն ու հոգսերը։ Metro.co.uk նորությունների պորտալի փորձագետները կազմել են լավագույն տուրիստական ուղղությունների ցանկը ընկերախմբով հանգստի համար․ 1. Գրան Կանարիա, Իսպանիա; 2. Սենտ Ջուլիանս, Մալթա; 3. …

Հնդկաստանը ճանաչվել է սելֆիի ժամանակ գրանցված մահերի թվով առաջատարը

2014 թվականի մարտից մինչև 2016 թվականի սեպտեմբերը ամբողջ շխարհում  127 մարդ մահացել է սելֆի անելիս։ Ընդ որում,  այդ դժբախտ պատահարներից 76-ը տեղի է ունեցել Հնդկաստանում․ այս եզրահանգմանն են եկել Պիտսբուրգի Կարնեգի-Մելլոն համալսարանի փորձագետները։ Ամերիկյան հետազոտական ընկերության աշխատակիցները կազմել են այս վիճակագրությունը հնդկական Ինդրապրաստհա քաղաքի Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի հետ համատեղ։ Հետազոտության ժամանակահատվածում Հնդկաստանում տեղ են ունեցել …

Հայտնի է ամենամատչելի ավիաթռիչքով երկիրն աշխարհում

Մալայզիան ճանաչվել է ամենամատչելի ավիաթռիչքով երկիրն աշխարհում՝ ըստ տուրիստական Kiwi.com ծառայության։ Այդ մասին հայտնել է կազմակերպության կայքը․ գրում է  Lenta-ն։ Ներքին և միջազգային չվերթներով ճանապարհորդության միջին արժեքը Մալայզիայում կազմում է 4,18 դոլար 100 կիլոմետրի համար։ Երկրորդ տեղում հայտնվել է Բուլղարիան՝  4,65 դոլար արդյունքով։ Հնդկաստանը եզրափակել է եռյակը։ Այստեղ  100 կիլոմետրը ուղևորին կարժենա  4,96 դոլար։ Չորրորդ տեղում …

Հնդկաստանում գործում է Բոբ Դիլանին նվիրված սրճարան

Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Շիլլոնգ քաղաքում գործում է  Dylan’s cafe սրճարանը՝ նվիրված ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանին։ Այս հաստատությունը գրավել է The Guardian թերթի ուշադրությունը։ Սրճարանը բացվել է 2016 թվականին։ Այն գտնվում է հին բունգալոյում։ Նրա պատերը զարդարված են Դիլանի վինիլային սկավառակներով և երաժշտի պաստառներով։ Բացի այդ, Dylan’s cafe-ի առաստաղը  զարդարված է արտիստի նկարներով, որոնք նկարել են …

5 տուրիստական ուղղությունների ցանկը, որտեղ չարժե այցելել այս ամռանը

Ամառը հանգստի համար ամենասպասված սեզոնն է, որն ուրախացնում է մեզ բազմապիսի զվարճանքներով և հրաշալի եղանակային պայմաններով։ Սակայն, ամառային հանգիստը կարող է մղձավանջի վերածվել զբոսաշրջիկներով լի փողոցների ու ճնշող տապի պատճառով։ Skyscanner զբոսաշրջային պորտալի փորձագետները կազմել են  5 տուրիստական ուղղություններից բաղկացած ցանկ, որտեղ չարժե այցելել 2017 թվականի ամռանը։ Պետք չէ մոռանալ, որ տարվա մյուս եղանակները իդեալական …

Հնդկաստանի որոշ քաղաքացիներ ՀՀ մուտքի վիզա կկարողանան ստանալ նաև սահմանային անցակետերում

Հնդկաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստան մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ սահմանային անցման կետերում: Այդ մասին որոշումը հաստատվեց կառավարության նիստում, որը ներկայացրեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախագծի ընդունումը պայմանավորված է Պարսից Ծոցի տարածաշրջանից (բացառությամբ Սաուդյան Արաբիայի) դեպի Հայաստան …

Indian citizens enabled to get visa upon arrival to Armenia

Citizens of India who have residence status in the United Arab Emirates, Bahrain, Qatar, Kuwait and Oman can receive entry visa to Armenia in Armenia’s border checkpoints as well. The decision was approved in the Cabinet meeting, which was presented by foreign minister Edward Nalbandian. The adoption of the bill is based on the necessity …

+51 °C. Հնդկաստանում ռեկորդային շոգ է

Հնդկաստանի խոշորագույն Ռաջինստան նահանգում գրանցվել է ռեկորդային շոգ․ ջերմաչափի ցուցիչը բարձրացել է մինչև  +51 °C։ Օդերևութաբանական պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է, մասնավորապես, Պհալոդի քաղաքում։ Հնդիկ օդերևութաբանները զգուշացնում են՝ առաջիկա մի քանի օրը ջերմաստիճանը ավելի կբարձրանա և չեն բացառում նոր ռեկորդներ։ Սպառնալիքի ամենաբարձր մակարդակը սպասվում է երկրի հյուսիս-արևմուտքում, որտեղ ջերմաչափի սյունը կբարձրանա  +47 °C-ից բարձր։ Նշենք, որ Հնդկաստանի զբոսաշրջային …

Բրիտանական ավիակիրը կվերածվի լողացող հյուրանոցի

«Հերմես» ավիակիրը՝ 1982 թվականին Արգենտինայի դեմ Ֆոլկլենդյան պատերազմում բրիտանական նավատորմի նախկին  ֆլագմանը, կվերածվի խաղատնով լողացող հյուրանոցի։ Ինչպես հայտնում է  Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, ավիակրի վերազինման համար կծախսվի  85 միլիոն ֆունտ ստերլինգ (118 միլիոն դոլար)։ Ենթադրվում է, որ վերանրոգման աշխատանքներից հետո նավը, որը կկառանի հնդկական  Անդհրա Պրադեշ նահանգի ափերին, կունենա շուրջ 500 հյուրանոցային համար, հինգ ռեստորան, լողավազաններ, …

Ibis հյուրանոցը թույլատրել է հյուրերին ինքնուրույն որոշել՝ որքան վճարել բնակության համար

Հնդկական Չեննայ քաղաքի  Ibis հյուրանոցը բացման առթիվ հյուրերին առաջարկել է բավականին հետաքրքիր ակցիա։ Պայմանի համաձայն՝ հյուրերը կարող են ինքնուրույն որոշել, թե որքան են ցանկանում վճարել հյուրանոցում մնալու համար։ Համար ամրագրել Ibis Chennai City Centre-ում կարելի է հյուրանոցային ցանցի կայքում՝ մուտք գործելով ակցիաներ և հատուկ առաջարկներ բաժինը։ Առաջարկը գործում է  միայն մեկ գիշեր մնալու համար և մինչև 2016 …

Հնդկաստանում բացվել է երկրում առաջին ստորջրյա ռեստորանը

Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ահմադաբադ քաղաքում  բացվել է The Real Poseidon հաստատությունը։ Անսովոր ռեստորանը այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել բնակիչների և օտարերկրյա հյուրերի շրջանում, որ առաջին իսկ օրը նրա 150 տեղերն էլ զբաղեցրած են եղել։ Ռեստորանը գտնվում է հատուկ պատրաստված ակվարիումի հատակին, որի ծավալը կազմում է  150 000 լիտր ջուր։ Ընթրելու ընթացքում հյուրերը կարող են հիանալ 4000  ծովային արարածներով, որոնք The …