Որտե՞ղ գտնել ամառ հոկտեմբեր ամսին

Ձմեռը մոտենում է, իսկ ամառը երկարացնելու ցանկությունը զբոսաշրջիկների մոտ դեռևս առկա է: Daily Mail-ը առաջարկում է առողջարանների մի ամբողջական ցուցակ, որտեղ կարելի է դեռ հասցնել հանգստանալ և վայելել արևը ձմռան նախաշեմին: 

Կիպրոսը տարածված հանգստավայր է աստղերի շրջանում

Տեղական տուրիստական գործակալությունների տվյալների համաձայն` Կիպրոսը հանդիսանում է տարածված հանգստավայրերից մեկը հանգիստ արձակուրդ երազող աստղերի շրջանում: Հենց այս պատճառով  կղզին գրավում է Մեծ Բրիտանիայի աստղերին: Այսպես, օրինակ` Պաֆոսում` Elysium Hotel հյուրանոցում վերջերս իջևանել է Դենիս Վան Օութենը:  Մանչեստր Յունայթեդ ակումբում խաղացող անգլիացի ֆուտբոլիստ  Ռիո Ֆերդինանտը  այցելել է նույն հանգստավայր Սուոնսի Սիթի ակումբի ֆուտբոլիստ Էշլի Ուիլյամսոմի հետ: