Խորվաթիայում բացվել է ձիթապտղի յուղի առաջին թանգարանը

Խորվաթիայի Պուլա քաղաքում  (Pula, Իստրիա շրջան) բացվել է երկրում առաջին թանգարանը՝ նվիրված ձիթապտուղների աճեցմանն ու ձիթապտղի յուղի արտադրմանը։ Թանգարանը բացվել է Պուլայի տուրիստական կազմակերպության և  քաղաքապետարանի աջակցությամբ։ Թանգարանը կոչվում է Museum Olei Histriae․ այս շրջանի յուղը հայտնի է հնագույն ժամանակներից։ Թանգարանի շենքը գտնվում է Պուլայի պատմական կենտրոնում։ Ցուցանմուշները տեղ են գտել 500 քառակուսի մետր մակերեսով …

Հայտնի են երիտասարդ միայնակ ճանապարհորդների համար լավագույն ուղղությունները

BuzzFeed-ի օգտատերերը հարցման արդյունքում պարզել են, թե որոնք են լավագույն տուրիստական ուղղությունները  մինչև 30 տարեկան միայնակ ճանապարհորդների համար։ Պորտալը նրանց պատասխանների հիման վրա կազմել է  17 տեղից բաղկացած ցանկ․ գրում է Lenta-ն։ Ցանկում, մասնավորապես, հայտնվել է Խորվաթիան։ Համացանցի օգտատեր Jon-Michael Poff-ը պատմել է, որ  միայնակ ճանապարհորդել է Ադրիատիկի ափով Պուլա քաղաքից դեպի Դուբրովնիկ, որտեղ նկարահանել են …

Խորվաթիայի Զադարում բացվել է Պատրանքի թանգարան

Այս ամռանը խորվաթական Զադարում հայտնված զբոսաշրջիկները կարող են այցելել նոր Պատրանքի թանգարանը։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում և նախատեսված է տարբեր տարիքային այցելուների համար։ Նման թանգարանները հատկապես սիրելի են զբոսաշրջիկների շրջանում անսովոր լուսանկարներ անելու հնարավորության համար։ Նոր զադարյան թանգարանում կան հայելային սենյակներ, պատրասնքի թունել, կալեյդոսկոպ, հոլոգրամաներ, դիդակտիկ խաղերով մանկական գոտի և գլուխկոտրուկներ։ Այցելուների համար կազմակերպվում են …

Նոր զվարճանքների այգի է բացվել Խորվաթիայում

Adventure Park Pula արկածների այգին բացվել է առողջարանային Պուլա քաղաքում։ Այգին ունի ավելի քան  30 ատրակցիոն և գտնվում է  Lungomare ափագոտում՝  Mornar լողափի հարևանությամբ։ Adventure Park-ը ունի պարանային մայրուղիներ, ինչպես նաև՝  80-մետրանոց զիփ-լայն, որը հարմար է տարբեր ֆիզիկական պատրաստվածություն ունեցող հյուրերին։ Բոլոր ատրակցիոնները պատրաստել է խոշորագույն Ekoing  ընկերությունը և համապատասխանում են անվտանգության չափանիշներին։ Պարկը գործում է ամեն օր 9:00-ից 21:00-ն և առաջարկում …

Խորվաթիա․ Դուբրովնիկը տուգանք է սահմանում բիկինիով կամ առանց դրա զբոսանքի համար

Դուբրովնիկի իշխանությունները հրամանագիր են թողարկել՝ համաձայն որի, հանգստացողները, ովքեր քաղաքում կշրջեն բիկինիով կամ տոպլես, կտուգանվեն։ Ինչպես գրում է Croatia Week-ը՝ քաղաքը լողափի վերածող զբոսաշրջիկների տուգանքի չափը կկազմի  316 եվրո։ Արգելքի մասին զգուշացնող տեղեկատվական վահանակները կախված են քաղաքի բոլոր երեք մուտքերի՝ Պիպե, Պլոչե և Բուչա դարպասների մոտ։ Նոր կանոնը անտեսողները կտուգանվեն։ Այս որոշումը քաղաքային իշխանությունները կայացրել են …

Լոկրում կղզին սպասում է «մերկ» հանգստի սիրահարներին

Հայտնի Լոկրում կղզին, որը գտնվում է Դուբրովնիկի մոտ, զբաղեցրել է  5-րդ տեղը նուդիստների համար լավագույն լողափերի վարկանիշային աղյուսակում։ Խորվաթիան ամենագեղեցիկ լողափերն ունեցող երկրներից մեկն է։ Այստեղ հաստատ գիտեն՝ ինչպես անցկացնել ամառային երեկույթներ։ Լոկրում կղզում կա շուրջ  20 լողափ նրանց համար, ովքեր սիրում են շրջել մերկ։  Թոփ-10-ում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Centre Helio-Marine (Վանդեյ Մոնտալիվե, Ֆրանսիա) լողափը։ Նրան հետևել …

Խորվաթիա․ Զադարը ճանաչվել է տարվա լավագույն ուղղություն

Best European Destination կայքում ներկայացվել է այս տարվա լավագույն ուղղությունների վարկանիշային աղյուսակը։ Best European Destination-2016-ի հաղթող է ճանաչվել խորվաթական Զադարը։ Վարկանիշային աղյուսակը կազմել է Եվրոպայի տուրիզմի զարգացման եվրոպական հանձնաժողովը 300 000 ճանապարհորդների շրջանում անցկացրած հարցման հիման վրա։   2016 թվականի թոփ-15 լավագույն ուղղությունները․ 1.Զադար, Խորվաթիա; 2. Աթենք, Հունաստան; 3.Պլովդիվ, Բուլղարիա; 4.Նանտ, Ֆրանսիա; 5.Ազորյան կղզիներ, Պորտուգալիա; 6.Փարիզ, Ֆրանսիա; 7.Նովի …

Ամենաոչռոմանտիկ վայրերը Սիրահարների օրը տոնելու համար

Եթե չկա մեկը, ում հետ կարող եք անցկացնել Սուրբ Վալենտինի տոնը, հոգ չէ։ Skyscanner պորտալի խմբագիրները կազմել են տուրիստական ուղղությունների ցանկ, որոնք նախատեսված չեն ռոմանտիկ հանգստի համար, բայց կատարելապես հարմար են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խուսափել տոնական տենդից։ Ստորև ներկայացված է ամենաոչռոմանտիկ վայրերի ցանկը Սուրբ Վալենտինի տոնը նշելու համար․ 1.Դևոն կղզի, Կանադա; 2.Տրոնտոն, Նյու …

Խորվաթիա․ Ռովինում առաջարկում են ֆոտո-սաֆարի դելֆինների հետ

Խորվաթիայի Ռովին առողջարանում, որը գտնվում է Իստրիա թերակղզում, զբոսաշրջիկներին առաջարկել են էքսկուրսիայի նոր տեսակ․ զբոսանք նավակով՝ դելֆինների ֆոտոորսով։ Sunset with dolphins անունը կրող էքսկուրսիան անցկացվում է ժամը 18-ից   21-ին` մայրամուտին։ Զբոսանքի արժեքը կազմում է շուրջ  20 եվրո։ Էքսկուրսիայի մասնակիցները շարժվում են դեպի Սուրբ Իվանի կղզի, որտեղ հավաքվում է դելֆինների հոտը։ Տեղացի որսորդները ասում են, որ կենդանիների թիվը …

Թոփ-15 ուղղությունները մեղրամսի համար

Destination Wedding ինտերնետ պորտալը ամբողջովին նվիրված է հարսանիքների և ռոմանտիկայի թեմային։ Կայքի խմբագիրները կազմել են  նորապսակների համար 15 լավագույն ուղղությունների նոր ցանկ, չէ որ ամեն տարի հազարավոր սիրահարներ ամբողջ աշխարհից ցանկանում են ընտրել կատարյալ վայր երկար սպասված համատեղ  ճանապարհորդության համար։ Ցանկում հայտնվել են հետևյալ ուղղությունները․ 1. Նասսաու, Բահամյան կղզիներ 2. Օռլանդո, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ 3․ …

Սեքս-զբոսաշրջիկները կզարգացնեն Խորվաթիայի տուրիզմը

Սպլիտի Open Mind Holidays զբոսաշրջային գործակալությունը այս ամռանը զբոսաշրջիկներին կառաջարկի հատուկ կռուիզներ Ադրիատիկ ծովով սվինգերների, համասեռամոլների և նուդիստների համար։ Զբոսաշրջիկների այս խմբերից յուրաքանչյուրի համար կկազմակերպվեն առանձին կռուիզներ։ Ինչպես նշում է գործակալության սեփականատեր Մարիա Անիբալին՝ սեքս-տուրիզմը կգրավի այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են այցելել Վիս, Սպլիտ, Բրաչ, Խվար, Կորչուլա և այլ կղզիներ։ Նա նաև նշում է, որ …

Եվրոպայի 16 ամենահին քաղաքները – The Telegraph

Քանի դեռ աշխարհի ամենահին քաղաքների մեծ մասը, որոնք գտնվում են Միջին Արևելքում, հասանելի չեն ճանապարհորդներին, Եվրոպայում դրան հակառակ՝ ամենահին բնակավայրերը բաց են այցելուների համար: Բրիտանական The Telegraph պարբերականն իր «Ճանապարհորդություն» բաժնում ներկայացրել է Եվրոպայի 16 ամենահին քաղաքները, որոնք շարունակաբար բնակեցված են եղել: Եվրոպայի 16 ամենահին քաղաքների թվում է նաև Երևանը, որի նկարագրության մասում պարբերականը գրել …