Լոնդոնը կզրկվի իր «այցեքարտից»

Լոնդոնի հայտնի Բիգ Բենը կփակվի չորս տարով վերանորոգման համար։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Օգոստոսի 21-ին ուղիղ կեսօրին Բիգ Բենի զանգերը կհնչեն վերջին անգամ։ Մինչև  2021 թվականը Ելիզավետայի աշտարակը, որտեղ գտնվում է զանգը և ժամացույցի մեխանիզմը, կվերանորոգվի։ Վերանորոգողներն ու շինարարները նախատեսում են ապամոնտաժել ժամացույցը, մաքրել ու վերականգնել այն։ Վերանորոգման ընթացքում չորս թվատախտակներից նվազագույնը մեկը մշտապես …



Լոնդոնի ռեստորանները առաջարկում են անվճար կերակրել երեխաներին

Ծնողների մեծամասնությունը, ովքեր պլանավորում են իրենց ամառային հանգիստը երեխաների հետ, նախապես պատրաստվում են առաջիկա ծախսերին։ Այդպիսով, ծախսերի մեծ մասը բաժին է հասնում (բնակությունից և փոխադրամիջոցից հետո) սնունդին։ Չէ որ նույնիսկ զուսպ ախորժակով երեխաները սիրում են համեղ, գեղեցիկ և թարմ ամեն ինչ, իսկ հոգատար ծնողները, իրենց հերթին, պատրաստ են ցանկացած ծախս տեսնել իրենց երեխաների առողջ սնունդն …



Լոնդոնյան հյուրանոցը առաջին անգամ աշխարհում աշխատանքի է ընդունել օդերևութաբանի

Լոնդոնյան  London Marriott Hotel County Hall հյուրանոցը առաջին անգամ աշխարհում աշխատանքի է ընդունել օդերևութաբանի։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։ Այդ աշխատանքը ստանձնել է շոտլանդուհի օդերևութաբան և հեռուստահաղորդավար Կիրստի Մաքքեյբը (Kirsty McCabe)։ Հիմնվելով եղանակային պայմանների վրա՝  42-ամյա մասնագետը հյուրանոցի հյուրերի համար կկազմի հատուկ երթուղի։ Օրինակ, անձրևային եղանակին Մաքքեյբը կառաջարկի զբոսաշրջիկներին այցելել ներկայացման կամ թանգարան, իսկ …



Լոնդոնյան Գեթվիկ օդանավակայանի ուղևորներին առաջարկում են անվճար պեդիկյուր

Ամռան գալստյան հետ շատ ճանապարհորդներ բախվում են փնթի, չափազանց գռեհիկ հագուստով և այլ ուղեկիցների հետ առնչվող խնդրին։ Այդ պատճառով լոնդոնյան Գեթվիկ օդանավակայանի աշխատակիցները որոշել են հոգ տանել իրենց ուղևորների հիգիենայի մասին և առաջարկել նրանց ոտքերի մատնահարդարման վարպետների անվճար ծառայությունը։ CloudSpa սպա սրահը, որը գտնվում է օդանավակայանի տարածքում, առաջարկում է բոլոր ճանապարհորդող զույգերին մատնահարդարման և ոտնահարդարման …



Վեստմինստերյան պալատը փակ է զբոսաշրջիկների համար Մանչեսթերի ահաբեկչության պատճառով

Լոնդոնում Մանչեսթերի ահաբեկչությունից հետո բարձր ահաբեկչական վտանգի պատճառով այցելությունների համար փակ է Վեստմինստերյան պալատը։ Այդ մասին հաղորդել է բրիտանական խորհրդարանի մամուլի ծառայությունը։ «Բոլոր էքսկուրսիաները, միջոցառումներն ու ընդունելությունները չեղյալ կհայտարարվեն։ Այդ որոշումը ուժի մեջ կմնա մինչև հատուկ հրամանը», -նշված է  հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը երեկոյան Մանչեսթեր-Արենայում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ մահապարտ ահաբեկիչը գործի է …



Թոփ-10 լավագույն լողացող հյուրանոցներն աշխարհում

Ամռան գալստյան հետ զբոսաշրջիկների մեծամասնությունը փորձում է  իր հանգիստը կազմակերպել ծովի ափին, կամ, նվազագույնը, ընտրում է այնպիսի հյուրանոց, որն ունի լավ լողավազան։ Սակայն, ինչո՞ւ չընտրել այնպիսի հյուրանոց, որը գտնվի հենց ջրի վրա։ Բրիտանական Telegraph պարբերականի փորձագետները կազմել են աշխարհի  լավագույն լողացող հյուրանոցների ցանկը․ 1. OFF Paris Seine, Փարիզ, Ֆրանսիա; 2. The Good Hotel, Լոնդոն, Մեծ …



Աշխարհի լավագույն քաղաքները բուսակեր-ճանապարհորդների համար

Բրիտանական The Independent պարբերականը կազմել է աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը այն ճանապարհորդների համար, ովքեր հրաժարվել են կենդանական ծագումով սնունդից։ Ցանկում հայտնվել են բուսակերների համար նախատեսված ռեստորանների ամենամեծ քանակով 10 քաղաքները։ Առաջատար է դարձել իտալական Թուրինը։ Քաղաքապետ Կիարա Ապպենդինոն ծրագրում է Թուրինը դարձնել առաջին բուսակերական քաղաքը։ Դա շատ համարձակ քայլ է, քանի որ տարածաշրջանը հայտնի …



Լոնդոնում կբացվի նապաստակներով սրճարան

Կենդանիներին նվիրված թեմատիկ հաստատությունները գնալով մեծ տարածում են գտնում։ Արդեն հաջորդ ամիս Լոնդոնում կբացվի նապաստակներով  սրճարան։ Նոր հաստատությունը կբացվի 2016 թվականի հունիսի 5-ից հուլիսի 11-ին Լոնդոնի հյուսիսում հայտնի  Chapel Market շուկայի թաղամասում։ Կենդանիների շահագործման դեմ հասարակության քննադատությանն ի պատասխան՝ Bunny Blossom-ի սեփականատերերը հրապարակել են հաղորդագրություն իրենց պոշտոնական Facebook-յան էջում։ Աշխատակիցները պահպանում են կենդանիներին պահելու և խնամքի բոլոր …



Աշխարհում առաջին փայտե երկնաքերը կհայտնվի Լոնդոնում

Քեմբրիջի համալսարանից մի խումբ ճարտարապետներ մտադիր են կառուցել 304-մետրանոց երկնաքեր բրիտանական մայրաքաղաքի Սիթի թաղամասում։ Նախագիծը յուրօրինակ է նրանով, որ երկնաքերը առաջարկվում է կառուցել փայտից։ Հավակնոտ գաղափարը ներկայացվել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի դատին։ Եթե քաղաքագլուխը այն հավանության արժանացնի,  Oakwood Tower երկնաքերը կդառնա քաղաքում բարձրությամբ երկրորդ շինությունը՝ The Shard աշտարակից հետո։ Բացի այդ, այն կդառնա ամենաբարձր փայտե կառույցն …



Մեծ Բրիտանիա․ Լոնդոնը շոփահոլիկների գլխավոր քաղաքն է

Destination Retail 2016-ի հաշվետվության համաձայն՝ Լոնդոնը դարձել է մոլորակի գլխավոր քաղաքը գնորդների տեսանկյունից աշխարհի ամենագրավիչ քաղաքների վարկանիշային աղյուսակում։ Այս տարի Լոնդոնը գլխավորել է շոփինգի սիրահարների համար աշխարհի ամենագրավիչ քաղաքների թոփ-5-ը։Նրան հետևում են Հոնգկոնգը, Փարիզը, Դուբլինը և Նյու Յորքը։ Ընդ որում, ԱՄՆ-ի ֆինանսական մայրաքաղաքում առևտրային տարածքի մեկ քառակուսի մետրի վարձակալությունը կազմում է տարեկան 37 700 դոլար։ Համեմատության համար նշենք, …



Լոխ Նեսսի հրեշը լողացե՞լ է Լոնդոն (Վիդեո)

Տեսանյութը, որտեղ տպավորիչ չափերով անհայտ արարածը Լոնդոնի արևելքում դուրս է գալիս Թեմզայից, ահաբեկել է բրիտանական մայրաքաղաքի բնակիչներին։ Հոլովակի հեղինակը՝ Լոնդոնի բնակիչը, հիացել է տեսարանով ճոպանուղու խցիկից, երբ հանկարծ գետից երևացել է խոշոր մի բան։ «Ես ճոպանուղու խցիկում էի,, երբ նկատեցի, որ հսկա մի բան շարժվում է ջրի մեջ և մի պահ դուրս եկավ ջրից։ Թեմզայում ապրում …



Լոնդոնում բացվել է շոկոլադե բար

Լոնդոնյան Շորդիչ թաղամասում բացվել է ժամանակավոր շոկոլադե բար։ Ինչպես հայտնում է  The Mirror-ը՝ այն ստացել է If Carlsberg Did Chocolate Bars անվանումը։ Գարեջուրն այստեղ մատուցվում է ուտելի բաժակներով՝ պատրաստված կաթնային շոկոլադից։ Հաստատությունում առկա են ավանդական բրիտանական փաբի բոլոր բնորոշ տարրերը․ մեծ բարի սեղան, դարթս, ինչպես նաև՝ պատվերով պատրաստված շոկոլադե հեռուստացույց։ Բարի ստեղծման վրա ծախսվել է …