Իտալիան ընդլայնում է անվճար ինտերնետ հասանելիությունը զբոսաշրջիկների համար

Իտալիան զբոսաշրջիկներին տրամադրում է անվճար գերարագ ինտերնետ, որպեսզի նրանք պատմեն իրենց ճանապարհորդության մասին։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին։ 2017 թվականին երկրում կգործարկվի ազգային ծրագիր, այսինքն՝  զբոսաշրջիկների համար կստեղծվի անվճար ինտերնետային ցանց։ Ըստ նախագծի՝ ընդհանուր առմամբ երկրում կտեղադրվի  28 հազար անվճար ինտերնետ հասանելիության կետ։ Ինտերնետ ազատ մուտք նախատեսվում է ստեղծել քաղաքային հրապարակներում, այգիներում, թանգարաններում և տրանսպորտում։ …

Լավագույն ուղղությունները 2017-ի ապրիլին ճանապարհորդելու համար

Ապրիլը ամառային և ձմեռային տուրիստական սեզոնների միջև անցողիկ շրջանն է։ Հենց դա է պատճառը, որ այս ամիս հանգստի արժեքը այնքան էլ բարձր չէ, իսկ հանգստավայրերը լի չեն զբոսաշրջիկներով։ Skyscanner պորտալի փորձագետները կազմել են 10 լավագույն ուղղություններից բաղկացած ցանկ ճանապարհորդների համար, ովքեր նախատեսում են հանգստանալ  2017 թվականի ապրիլին։ 1.Սինգապուր; 2. Դուրբան, ՀԱՀ; 3. Միլան, Իտալիա; 4. …

Ամերիկյան զբոսաշրջիկը գիշեր է անցկացրել Միլանի տաճարի տանիքին

Ամերիկյան զբոսաշրջիկը գիշեր է անցկացրել Իտալիայի Միլանի տաճարի տանիքին, քանի որ պահակները  նրան փակել են կառույցի ներսում։ Միջադեպը  տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ հուլիսի 25-ին․ հայտնում է  Associated Press-ը։ Իլլինոյս նահանգի 23-ամյա բնակիչը, ում ինքնությունը չի բացահայտվում, հայտարարել է Միլանի ոստիկանությանը, որ եղել է զուգարանում, երբ պահակները փակելուց առաջ վերջին անգամ ստուգել են շինությունը։ Աշխատակիցները չեն …

Իտալիա․ Ուֆիցի պատկերասրահը կգործի հանգստյան օրերին

Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահը բաց կլինի «Ֆերրագոստո» տոնի համար  (օգոստոսի 15)։ Հայտնի թանգարան կարելի է  այցելել նաև սովորական հանգստյան օրերին 8:15-ից  18:50։ Թանգարանի ղեկավարությունը նաև հայտարարել է այդ օրվա համար նախապես տոմսերը ամրագրելու հնարավորության մասին։ Ամրագրումը կարելի է կատարել www.uffizi.it կայքում կամ թեժ գծի  055/294883 հեռախոսահամարով։

Իտալիա․ Հին ախոռը կվերածվի պիցցայի թանգարանի

Վիլլա Ֆավորիտա (corso Resina, 330) առանձնատան նախկին ախոռում, որը գտնվում է Էրկոլանո քաղաքում (Նեապոլ), կբացվի Պիցցայի թանգարան, որն ամբողջովին նվիրված կլինի նեապոլիտանական խոհարարական ավանդույթներին։ Ցուցահանդեսային տարածքի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 13-ին  21:00-ին։ Նոր թանգարանի  հավաքածուն կներառի նեապոլիտանական պիցցայի պատմությանը նվիրված սրահ, որը մեզ է հասել լուսանկարների, բաղադրատոմսերի և հայտնիների կարծիքների միջոցով․ սկսած Տոտոյից, մինչև Սոֆի …

Իտալիա․ Միլանը նախատեսում է վերակենդանացնել դա Վինչիի ջրանցքները

Միլանի իշխանությունները մտադիր են բացել նավարկությունը Նավիլիի հնագույն ջրանցքներով։ Հաջորդ տարի քաղաքային իշխանությունները մտադիր են հանրաքվե անցկացնել Լեոնարդո դա Վինչիի հայտնագործության վերականգման համար։ Ջրանցքների վերակենդանացման նախագիծը, որոնց տեղում այժմ քաղաքային փողոցներն են, մշակվել է դեռևս 2011թվականին և ներառվել Միլանի քաղաքապետ Ջուզեֆե Սալայի նախընտրական  առաջարկների ցանկում։ Դա Վինչիի նախագծով հիմնադրված ջրանցքների ժամանակակից նախագիծը մշակել են Միլանի Պոլիտեխնիկական …

Իտալիա․ Լեոնարդո դա Վինչիի թանգարան է բացվել Պավիայում

Լեոնարդո դա Վինչիի Ֆրանսիա մեկնելու օրվանից անցած հինգ հարյուր տարվա առթիվ Պավիայում բացվել է Leonardiana նոր թանգարանը, որը գտնվում է հենց ամրոցում, որտեղ հաճախ է կանգ առել տոսկանյան հաճարը, ով մեծ սեր է վայելել տեղացի կառավարիչ Լյուդովիկո իլ Մորոյի կողմից։ Թանգարանի նպատակն է առաջարկել այցելուներին յուրահատուկ ճանապարհորդություն Լեոնարդոյի կյանքով և արվեստով, սկսած՝ Վիջևանո նրա առաջին …

Իտալիա․ 16-րդ դարի շատրվանը վերածել են ճաշարանի

Տասնվեցերորդ դարի պատմական շատրվանը, որը գտնվում է Իտալիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում, ամեն երեկո վերածվում է ռեստորանի մասնաճյուղի։ Այդ մասին La Repubblica պարբերականին հատնել են Հռոմի բնակիչները, որոնց պատուհանը բացվում է դեպի Պյացա դելլա Մադոննա դեյ Մոնտի հրապարակը։ Ականատեսների պնդմամբ՝ երբ հաճախորդների թիվը չափից շատ է  լինում և փողոցի սեղանները չեն բավականացնում, ռեստորանի մատուցողը սեփականատիրոջ հրահանգով …

Իտալիա․ Նեապոլում կանցկացվի Պանրի փառատոն

Հունիսի 1-ից  5-ին Նեապոլում Կարաչչոլոյի ափին կսկսվի խոհարարական փառատոն, որը կուրախացնի իտալական պանրի սիրահարներին, մասնավորապես՝ մոցարելայի։ Bufala Fest փառատոնը, սակայն, նվիրված է ոչ միայն մոցարելային (ինչպես նշվում է կարգախոսում), այլև՝ բոլոր այն մթերքներին, որոնք ստացվում են սև բույվոլի կաթից ստացվող թթխմորից։ Անցյալ տարի խոհարարական փառատոնին մասնակցել է ավելի քան 100.000 մարդ։ Հյուրերի մեծ թվի պատճառով որոշվել է …

Իտալիա․ Լողափնյա հովանոցները անցնում են ավտոմատ ռեժիմի

Մտածելով զբոսաշրջիկների կյանքի հեշտացման մասին՝ լողափնյա Լիդո-դի-Էզոլո կոոպերատիվները որոշել են պատվիրել նոր հավելված սմարթֆոնի համար, որը կօգներ կառավարել հովանոցները՝ չծախսելով ժամանակ և ուժ։ Այս ամռանը Էզոլոյում լողափ այցելող հանգստացողներին կառաջարկեն ներբեռնել անվճար հավելված Անդրոիդ և iPhone հեռախոսների համար, որը յուրաքանչյուր հովանոցում տեղադրված, արևային էներգիայով աշխատող մեխանիզմին «բացվել/փակվելու» հրահանգներ կտա։ Ամենաառաջինը, որ կկիրառի  այս համակարգը, կլինի  Manzoni …

Իտալիայի ամենամեծ օդանավակայանը գործարկել է անվճար, անսահմանափակ Wi-Fi

Հռոմի Լեոնարդո դա Վինչիի անվան  օդանավակայանը, որն ամենամեծն է Իտալիայում, գործարկել է անլար ինտերնետի մշտական ցանց, որը գործում է առանց սահմանափակումների։ Անվճար, անսահմանափակ ցանցի գործարկման համար  օդանավակայանում տեղադրվել են հազար հաղորդիչ։ Ընդ որում, Wi-Fi-ը գործում է այնքան լավ, որ իրենց չվերթին սպասող ուղևորները կարող են ոչ միայն ստուգել էլեկտրոնային փոստն ու մուտք գործել սոցիալական ցանցեր, այլև՝ …

Իտալիա․ Նեապոլում կթխեն ամենաերկար պիցցան աշխարհում

Մայիսի 15-ին առավոտյան  9-ից երեկոյան 20:00-ն Կարաչչոլո ափագոտում կանցկացվի միջոցառում՝ կազմակերպված  Napoli Pizza Village-ի և Caputo Il Mulino di Napoli-ի կողմից, որոնց նպատակն է գրանցել համաշխարհային ռեկորդ՝ պատրաստելով աշխարհի ամենաերկար պիցցան։ Նեապոլի ափագոտում կտեղադրեն  2 կմ երկարությամբ և  40 սմ լայնությամբ պիցցայի պատրաստման համար ֆորման, որը կանցնի հինգ փայտի վառարանների միջով, որոնք պատրաստվել և արտոնագրվել են …