Ճապոնական զվարճանքների այգում կարելի է ծեծկռտուք պատվիրել

Հիրակատա զվարճանքների այգու  (Hirakata Park) ղեկավարությունը, որը գտնվում է Օսակայում, առաջարկում է իր հյուրերին անսովոր ծառայություն․ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ցուցադրել իրենց քաջությունը, կարող են ծեծկռտուք պատվիրել պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ։ Նրանք, ովքեր ցանկանում են oգտվել այս ծառայութունից, կարող են ընտրել մի քանի սցենարներից մեկը։ Խուլիգանների հարձակում սիրահար զույգի վրա, ռումբի ականազերծում, օգնություն արտակարգ իրավիճակում հայտնված …

«Աստղային պատերազմներ» ատրակցիոն է բացվել Փարիզի Դիսնեյլենդում

Մայիսի 4-ին՝ Գալակտիկայի օրը, տեղի է ունեցել նոր «Աստղային պատերազմների հիպերտիեզերական լեռ» ատրակցիոնի  հանդիսավոր բացումը փարիզյան Դիսնեյլենդում։ Նոր զվարճանքը առաջարկում է հյուրերին տեղափոխվել հեռավոր Գալակտիկա և առճակատվել գալատիկայի չարագործների դեմ արքայադուստր Լեյայի և Հան Սոլոյի հետ, ինչպես նաև՝ նստել  աստղագնացի ղեկին  և մրցակցել  աստղային կործանիչի հետ։ Ատրակցիոնի բացման առթիվ մայիսի 5-ին և  6-ին Դիսնեյլենդում անցկացվել …

Ճապոնիայում բացվել է Legoland զվարճանքների այգի

Ճապոնիայում բացվել է թեմատիկ այգի՝ նվիրված հայտնի  Lego կոնստրուկտորին։ Առաջին ճապոնական Legoland-ը գտնվում է Նագոյա քաղաքում (Nagoya)՝ Հոնսյու կղզու Այթի պրեֆեկտուրայի մայրաքաղաքում։ Պատանի այցելուներին և նրանց ծնողներին սպասում են ավելի քան 40 ատրակցիոն և Miniland՝ Ճապոնիայի տարբեր շրջանների հիմնական տեսարժան վայրերը՝ հավաքված մեկ հարթակում։ Lego-ից պատրաստված շենքի շինարարության վրա օգտագործվել է շուրջ 10,5 միլիոն խորանարդ․ հայտնում է …

Նոր զվարճանքների այգի է բացվել Խորվաթիայում

Adventure Park Pula արկածների այգին բացվել է առողջարանային Պուլա քաղաքում։ Այգին ունի ավելի քան  30 ատրակցիոն և գտնվում է  Lungomare ափագոտում՝  Mornar լողափի հարևանությամբ։ Adventure Park-ը ունի պարանային մայրուղիներ, ինչպես նաև՝  80-մետրանոց զիփ-լայն, որը հարմար է տարբեր ֆիզիկական պատրաստվածություն ունեցող հյուրերին։ Բոլոր ատրակցիոնները պատրաստել է խոշորագույն Ekoing  ընկերությունը և համապատասխանում են անվտանգության չափանիշներին։ Պարկը գործում է ամեն օր 9:00-ից 21:00-ն և առաջարկում …

Պունտա Կանայում ստեղծում են զվարճանքների հսկա այգի

Դոմինիկյան Պունտա Կանա քաղաքում սկսվել է նոր խաղային այգու շինարարությունը, որը կդառնա ամենամեծը Լատինական Ամերիկայում: Extreme Park ընկերության նախագծի արժեքը 180 միլիոն դոլար է: Ավելի քան մեկ միլիոն քառակուսի մետր մակերեսով համալիրում կլինեն ամենաժամանակակից և անվտանգ ատրակցիոնները. այս մասին հայտնում է Դոմինիկյան Հանրապետության Տուրիզմի նախարարությունը: Բացի այդ, նախագիծը նախատեսում է  26 հազար քառակուսի մետր մակերեսով, 46 տեսակի ալիքներով լողավազանի …