Եվրո-2016-ի եզրափակչից հետո Էյֆելյան աշտարակը փակ է այցելությունների համար

Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշներից մեկը փակվել է զբոսաշրջիկների համար Եվրոպայի Ֆուտբոլի առաջնության եզրափակչից հետո․ հայտնել է Էյֆելյան աշտարակի թվիվերյան էջը։ «Երեկվա #Euro2016-ի եզրափակիչ խաղից հետո ես փակ կլինեմ հանրության համար։ Շնորհակալ են ձեզ ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրությունում։ Ավելի քան 40 մարդ ձերբակալվել է անկարգությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել Փարիզում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի ընթացքում, որի ժամանակ …

Իսլանդիայում կարող է հայտնվել ֆուտբոլին նվիրված տոն

Եվրոպայի առաջնությանը Իսլանդիայի հավաքականի ելույթներով ոգևորված՝ կղզային հանրապետության իշխանությունները մտադիր են նոր տոն ստեղծել, որը նվիրված կլինի ֆուտբոլին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայում Իսլանդիայի դեսպան Բերգլինդ Ասգեիրդոտտիրին։ Ակնկալվում է, որ տեղական կառավարությունը կբարձրացնի այդ հարցը առաջիկայում։ Տոնը նախատեսվում է նշել հունիսին։ Բայց դեռ որոշված չէ՝ Ֆուտբոլի օրը կլինի հանգստյան օր, թե ոչ։ 2016 թվականի …

Կրիշտիանու Ռոնալդուի հյուրանոցը կբացվի Պորտուգալիայում

Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստի առաջին հյուրանոցը իր առաջին հյուրերին կսկսի ընդունել արդեն 2016 թվականի հունիսին։ Pestana CR7-ը կբացվի Ֆունշալա նավահանգստում՝ Կրիշտիանու Ռոնալդուի համար հարազատ Մադեյրա կղզում։ Այդ մասին հայտնում է  «Սլովո» պարբերականը։Բացման հանդիսավոր արարողությանը ֆուտբոլիստի մասնակցությունը կախված է Պորտուգալիայի հավաքականի կազմում նրա զբաղվածությունից, որը շարունակում է իր ելույթները Եվրո-2016-ին Ֆրանսիայում։ Հետագայում Ռոնալդուի հյուրանոցները կբացվեն Մադրիդում, Լիսաբոնում և Նյու …

Եվրո-2016 խաղերի հաշիվները գուշակող կոալային հեռացրել են պարտավորություններից

Գերմանիայում պարտավորություններից ազատել են Օբի-Օբի անունով կոալային, ով գուշակել էր ազգային հավաքականի  Ուկրաինայի և Լեհաստանի դեմ խաղերի հաշիվները  Եվրոպայի առաջնության շրջանակներում։ Այդ մասին հայտնել է  Today թերթը։ Լեյպցիգի կենդանաբանական այգու բնակիչը կատարում էր իր մարգարեությունը՝ ընտրելով  երկրների դրոշներով էվկալիպտի ճյուղերով լի  երկու բաժակներից մեկը, որոնց հավաքականները հանդիպում են խաղադաշտում։ Օբի-Օբին գուշակել էր ոչ ոքի Գերմանիայի և Ուկրաինայի խաղի համար (Գերմանիան …

Ստադ դե Ֆրանս մարզադաշտ

«Ստադ դե Ֆրանս» (ֆր․ Stade de France) -մարզադաշտ Ֆրանսիայում, որը գտնվում է Փարիզի հյուսիսային Սեն Դենի արվարձանում։ Կառուցվել է  1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, որն անցկացվում էր Ֆրանսիայում։ «Ստադ դե Ֆրանսին» վստահված էր ընդունել մրցաշարի գլխավոր խաղը՝ եզրափակիչը։  Ներկայումս այն տեղավորում է 81 000 հանդիսատես (ֆուտբոլի և ռեգբիի խաղերին)։ Շինարարության վրա ծախսվել է  շուրջ 285 միլիոն եվրո։ Ներկայումս մարզադաշտում իրենց տնային …

Մյունխենի օդանավակայանում բացվել է «մարզադաշտ» ֆուտբոլի երկրպագուների համար

Մյունխենի միջազգային օդանավակայանը аառաջարկում է ուղևորներին Եվրո-2016-ի խաղերի հանրային դիտում մեծ էկրաններին։ «Օդանավակայան Արենա» բաժինը բացվել է  Munich Airport Center  հրապարակում  տերմինալների միջև, և ամբողջ ֆուտբոլային մրցաշարի ընթացքում (հունիսի 10-ից հուլիսի  10-ին) բոլոր ցանկացողները կարող են ուղիղ եթերում դիտել խաղերը ավելի քան 40 քառակուսի մետր մակերեսով  լուսադիոդային էկրանի վրա։ Երկրպագուների համար այստեղ առկա  է նաև  2 հազար նստատեղ․ հայտնում է …

Համացանցում ցուցադրել են Էյֆելյան աշտարակի բնակելի ապարտամենտները

Էյֆելյան աշտարակի բնակելի ապարտամենտները, որտեղ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում մեկ գիշերով կարող են բնակվել մի քանի մարդ, տեսանկարահանել են։ Շինության առաջին հարկում բանակցությունների սրահի ձևավորման վրա ծախսվել է 48 ժամ, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Telegraph-ին։Շուրջ 185 քառակուսի մետր մակերեսով ապարտամենտների վրա աշխատել է ֆրանսիացի դիզայներ Բենուա Լելյոն (Benoit Leleu)։ Հաստատությունում, մասնավորապես, տեղադրել են  սեղանի ֆուտբոլի սարք …

Իշխանությունները սահմանափակել են ալկոհոլի վաճառքը Փարիզում Եվրո-2016-ի խաղերի օրերին

Փարիզի ոստիկանապետը սահմանափակել է ալոհոլային արտադրանքի վաճառքը Պարկ դե Պրենս մարզադաշտի շրջանում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերի օրերին, ինչպես նաև՝ քաղաքի ֆան-գոտիների շրջանում․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ֆրանս Պրեսսին։ Այս որոշումը կայացվել է Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների խաղից առաջ Մարսելում անկարգություններից հետո։ Ավելի վաղ, ալկոհոլի վաճառքի սահմանափակում էր սահմանվել մի շարք քաղաքներում, որոնք ընդունում են Եվրո …

Եվրո-2016-ի խաղերը կցուցադրեն 12 հազար մետր բարձրության վրա

Emirates Airline ավիաընկերության հաճախորդներին կցուցադրեն   2016 թվականի կարևոր մարզական իրադարձությունները ուղիղ եթերում ինքնաթիռի սրահում։ Այս մասին հաղորդվել է ավիափոխադրողի մամուլի հաղորդագրությունում։ Այժմ ավելի քան  90  Boeing 777 ինքնաթիռներում հնարավոր կլինի դիտել հունիսի 10-ին մեկնարկած Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը, ինչպես նաև՝ Բրազիլիայի Օլիմպիական խաղերը, Ուիմբլդոնի մրցաշարն ու  «Ֆորմուլա-1»-ի մրցարշավները։ Նշվում է, որ  Emirates-ի ինքնաթիռների քանակը, …

Վարքագծի կանոններ Եվրո-2016-ին Ֆրանսիա այցելողների համար

Առաջիկա ամսում հազարավոր երկրպագուներ տարբեր երկրներից կայցելեն Ֆրանսիա իրենց ֆուտբոլի ազգային հավաքականին աջակցելու համար։ Եվրոպայի առաջնության կազմակերպիչները հրապարակել են վարքագծի կանոնների ցանկ, որին պետք է ծանոթանա այս սպորտի յուրաքանչյուր սիրահար։ Մարզադաշտերում սահմանված անվտանգության մակարդակի բարձրացման պատճառով բոլոր երկրպագուները պետք է մարզադաշտ գան խաղի մեկնարկից 3 ժամ առաջ։ Այցելուները պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ …

Էյֆելյան աշտարակում կթույլատրվի գիշերել Եվրո-2016-ի ընթացքում

Մի քանի հաջողակներ հնարավորություն կունենան գիշերել Փարիզի և ամբողջ Ֆրանսիայի խորհրդանիշում 2016  թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում։ Այս յուրօրինակ ակցիայի մասին հայտարարել է  HomeAway բնակարանի վարձակալության ծառայությունը։ Էյֆելյան աշտարակում գիշերելու համար պետք է հայցաթերթիկ լրացնել և պատմել, թե ինչ կանեիք դուք մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրում գտնվող բնակարանում։ Ծառայության ադմինիստրացիան կընտրի  4 հաղթողի հունիսի 10-ին։ Յուրաքանչյուր հաջողակ կարող է իր …

Բորդոյում բացվել է մարզադաշտը, որը կընդունի Եվրո-2016-ի խաղերը (Վիդեո)

Օրերս Ֆրանսիայի Բորդո քաղաքում բացվել է նոր ֆուտբոլային արենա, որտեղ կանցկացվեն 2016 թվականի Եվրոպայի առաջնության 5  խաղերը։ Հանդիսավոր բացմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ և հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Զինեդին Զիդանը։ Տոնական բացումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 23-ին և տևել է առավոտից մինչև ուշ երեկո։ «Ստադ դե Բորդոյում» դեբյուտային խաղում տեղական ակումբը հաղթել  է  «Մոնպելեին», որից հետո …