Ծեծկռտուքի հետևանքով RyanAir-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Օդանավում մասսայական ծեծկռտուքի հետևանքով Ryanair ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Իտալիայում: Օդանավում տեղի ունեցածը նկարահանել ու «Յութուբ»-ում տեղադրել է ուղևորներից մեկը: Նշվում է, որ օդանավը թռչելիս է եղել Բրյուսելից Մալթա: Ծեծկռտուքիի մասնակիցները բավականին ագրեսիվ են եղել: Բորդ ուղեկցորդներին հաջողվել է բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին, սակայն օդաչուն Պիզայում վայրէջք կատարելու որոշում է կայացրել: Ծեծի մասնակիցներից չորսին …

Բելգիա․ Բրյուսելը ճանաչվել է կոնֆերանսների եվրոպական մայրաքաղաք

Միջազգային ասոցացիայի խորհուրդը  (Union of International Associations (UIA) ներկայացրել է  57-րդ ամենամյա զեկույցը, որի համաձայն Բրյուսելը յոթերորդ տարին անընդմեջ դարձել է կոնֆերանսների, սիմպոզիումների և կոնգրեսների անցկացման  եվրոպական առաջատար՝ առաջ անցնելով Փարիզից, Վիեննայից և Տոկիոյից։ 2015 թվականի զեկույցի տվյալներով՝ Բրյուսելում անցկացվել է  665 կոնֆերանս, ինչը Բելգիայի մայրաքաղաքը դարձրել է  առաջինը Եվրոպայում և երկրորդը աշխարհում։ Բրյուսելը զիջում է միայն Սինգապուրին, որտեղ …

Բրյուսելում բացվել է կատուներով բար

Կատուներով թվով երկրորդ հաստատությունն է հայտնվել Բելգիայի մայրաքաղաքում։ Նոր հաստատությունը, որտեղ կարելի է ոչ միայն ընթրել կամ խմել, այլև՝ շփվել փափկամազ ընտանի կենդանիների հետ, բացվել է Dе Ultiеme Hаllucinatie ռեստորանի 2-րդ հարկում։ Հին ոճով ձևավորված հաստատությունում կարգապահ վարքով (և ոչ այնքան) շրջում է վեց կատու, որոնք աշխատանքի են ընդունվել ապաստարանից։ Ընդ որում, բարի սեփականատիրուհին  նշում է, կատւները ընդունվել …

Փարիզը կզրկվի իր գլխավոր տեսարժան վայրերից մեկից

Ֆրանսիական մայրաքաղաքի Համաձայնության հրապարակի հայտնի պտտանիվը շուտով կփոխի իր տեղակայման վայրը և կտեղափոխվի Բրյուսել։ Ատրակցիոնը կլքի Փարիզը մոտ ապագայում։ Սակայն, քաղաքային իշխանությունները խոստանում են  հին անիվի տեղում բացել նոր ատրակցիոն արդեն 2016  թվականին։ Բրյուսելի  Foire du Midi խոշոր տոնավաճառի կազմակերպիչները գնել են պտտանիվը Փարիզից և առաջիկայում պատրաստվում են այն տեղափոխել Բելգիա։ Նախկինում անիվը Փարիզում տեղադրվում էր տարվա մեջ միայն …

Բելգիա. Բրյուսելի ճեմուղիները ամռանը կդառնան հետիոտնային

Հաջորդ ամառվանից սկսած՝ Բրյուսելի կենտրանական զբոսայգին կդարձնեն բացառապես հետիոտնային տարածք: Քաղաքական գործիչները խոստանում են դիտարկել և ընդունել ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր պլան: Նոր երթուղիները կանդրադառնան նաև հասարակական տրասպորտին: Քաղաքի կենտրոնում երթևեկության վերակազմակերպման նոր նախագիծը արդեն ներկայացվել է քաղաքապետարան: Քաղաքի այն հատվածում, որտեղ հետիոտնային գոտի կկազմակերպվի միայն մասամբ, հատուկ ուշադրություն կդարձնեն խցանումների խնդրի լուծմանը. հայտնում է La Libre-ն: Բելգիայի …

Վանդալները վնասել են «Միզող տղային»

Օրերս Բրյուսելի և ողջ Բելգիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը ենթարկվել է վանդալների հարձակմանը: Չարագործները ներկել են «Միզող տղայի» դեմքը և ոտքերը դեղին ներկով: Բելգիայի մայրաքաղաքի իրավապահ մարմինները հայտնում են, որ վանդալիզմը տեսանկարահանվել է թաքնված տեսախցիկի միջոցով: Մոտ ժամանակներս այն կուսումնասիրվի փորձագետների կողմից, ովքեր  կպարզեն հուշարձանին վնաս պատճառող խուլիգանների ինքնությունը: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ մոտ օրերս «Միզող …

Փոքրիկ զբոսաշրջիկները լիլիաները կարող են օգտագործել որպես «տրանսպորտային միջոց»

Հուլիսի 9-ին Բրյուսելում գտնվող Բելգիայի ազգային բուսաբանական այգին բոլոր ցանկացողներին հրավիրում է լիլիաների տոնին: Հենց այդ ժամանակ բույսերի պալատում բաց կթողնեն հսկայական ջրային լիլիաները, որոնց տերևների տրամագծերը  հասնում են  երկու մետրի: Հսկայական լիլիաների ծաղիկները  փոխում են բույրը՝ կախված եղանակից և օրվա ժամից, սկսած քաղցրից, մինչև թունդը: Դրանց հսկայական տերևները իրենց վրա պահում են մինչև 50 կգ քաշ, այդ պատճառով …

Բրյուսելում զբոսաշրջիկների համար «Ծաղկային գորգ» կփռեն

2014 թվականի օգոստոսի 15-ից 17-ին զբոսաշրջիկները կրկին կարող են տեսնել Բրյուսելի հայտնի ձեռագործ տեսարժան վայրերից մեկը: Գրան Պլյաս հրապարակում կրկին կփռեն ծաղկային գորգը: Նախօրեին՝ օգոստոսի  14-ին 2:00-ից 19:00-ն ճանապարհորդները իրենց աչքերով կարող են տեսնել, թե ինչպես են պատրաստում գորգը:  22:00-ին զբոսաշրջիկներին սպասվում է հանդիսավոր բացում, որը կուղեկցվի լուսային և երաժշտական շոուով: Ծաղկային գորգ Բրյուսելում պատրաստում են ամեն երկու տարին մեկ  արդեն ավելի …

Բրյուսելի այգիներում կարելի է զբաղվել չինական մարմնամարզությամբ

Ամբողջ ամառվա ընթացքում Բրյուսելի երեք այգիներում զբոսաշրջիկները և տեղաբնակները կարող են անվճար զբաղվել չինական թայ չի մարմնամարզությամբ: Պրոֆեսիոնալ մարզիչ-կամավորները մշակել են հատուկ թեթև ծրագիր, որը հարմար է սկսնակների համար: Դասերը կանցկացվեն Cinquantenaire, Թագավորական և Sobieski այգիներում. հայտնում է Brussels Life-ը: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ընդարձակ հարմարավետ հագուստ և կոշիկ: ավանդական չինական թայ չի մարմնամարզությունը իրենից ներկայացնում է կանգնած …

Գրան Փլեյսի պատմական շենքերը կթաքցնեն զբոսաշրջիկներից

Բրյուսելի գլխավոր հրապարակը կթարմացնեն և կվերանորոգեն: Մայիսի 5-ին վերանորոգման աշխատանքները կսկսվեն 12 պատմական կառույցներում, որոնք շրջապատում են հրապարակը: Բոլոր այդ կառույցները ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, այդ պատճառով վերանորոգումը կընթանա ճարտարապետների վերահսկողության ներքո: Աշխատողները պետք է մաքրեն շենքերի ճակատային մասերը, ամրացնեն դրանք, ինչպես նաև՝ վերականգնեն զարդանախշերը: Աշխատանքները չեն խանգարի զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք վայելեն Գրան Փլեյսով զբոսանքը, քանի …

Հանրաճանաչ բրյուսելյան արձանը կփոխի իր տեսքը

Մարտի 7-ին 11:00-ին բոլոր ցանկացողները կարող են հիանալ Բրյուսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի՝ «Միզող տղայի» հանդերձանքի փոփոխություններով: Նրան հանդերձավորում են հանդիսավոր արարողությունների առիթներով, այս անգամ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Բելգիայի ազգային հավաքականի առաջիկա մասնակցության առթիվ: «Միզող տղային» կհագցնեն, ինչպես իրենց կոչում են բելգիացի ֆուտբոլիստները, «Կարմիր Սատանաների»  համազգեստի ճշգրիտ պատճենը: Նրա հանդերձավորումը, ավանդույթի համաձայն, կդառնա իսկական տոն, որը կտևի մինչև 16:00-ն: Արարողությունը տեղի …

Բրյուսելում կբացվի Շոկոլադի սրահ

Փետրվարի 7-ից 9-ը Բրյուսելի Tour & Taxis ցուցասրահում տեղի կունենա Շոկոլադի սրահ։ Այն հետաքրքիր կլինի  ոչ միայն փորձագետների համար, այլև շոկոլադի սիրահարների համար, ովքեր կցանկանան շատ բան իմանալ շոկոլադի մասին։ Երեք օրվա ընթացքում սրահի այցելուները կարող են փորձել 500 բելգիական շոկոլադե տների պատրաստած շոկոլադները և մասնակցել թեմատիկ միջոցառումներին և վարպետության դասերին։ Կենտրոնական ցուցասրահում  ամեն օր …