Բելգիա․ Բրյուսելը ճանաչվել է կոնֆերանսների եվրոպական մայրաքաղաք

Միջազգային ասոցացիայի խորհուրդը  (Union of International Associations (UIA) ներկայացրել է  57-րդ ամենամյա զեկույցը, որի համաձայն Բրյուսելը յոթերորդ տարին անընդմեջ դարձել է կոնֆերանսների, սիմպոզիումների և կոնգրեսների անցկացման  եվրոպական առաջատար՝ առաջ անցնելով Փարիզից, Վիեննայից և Տոկիոյից։ 2015 թվականի զեկույցի տվյալներով՝ Բրյուսելում անցկացվել է  665 կոնֆերանս, ինչը Բելգիայի մայրաքաղաքը դարձրել է  առաջինը Եվրոպայում և երկրորդը աշխարհում։ Բրյուսելը զիջում է միայն Սինգապուրին, որտեղ …

Բելգիա-Ֆրանսիա սահմանին անձնագրային վերահսկողություն է սահմանվել

Բելգիան հայտարարել է Ֆրանսիայի հետ իր սահմաններին ժամանակավորապես անձնագրային վերահսկողության միջոցներ սահմանելու մասին՝ այդ կերպ փորձելով կասեցնել Կալեի «Ջունգլի» ճամբարից եկող միգրանտների հոսքը: BBC-ի փոխանցմամբ, Բելգիայի ներքին գործերի նախարար Ժան Ժամբոնը տեղեկացրել է, որ ոստիկանության մինչեւ 290 աշխատակիցներ կտեղաբաշխվեն սահմանին: «Մենք տեղեկացրել ենք Եվրահանձնաժողովին, որ ժամանակավորապես կշեղվենք Շենգենյան գոտու կանոններից»,- ասել է Ժամբոնը: Մինչդեռ Ֆրանսիայի …

Երկիրները բաժանող ամենատարօրինակ սահմանները

Մենք սովոր ենք պետական սահմանները ասոցացնել մաքսատան ավանդական ստուգումների, անձնագրային հսկողության  և ուղեբեռի զննման  հետ։ Սակայն որոշ սահմաններ ինքնին տեսարժան վայրեր են, քանի որ անցնում են ամենաանսովոր հատվածներով և անմոռանալի զգացողություններ թողնում ճանապարհորդների մոտ։  ELLE-ն ընտրել է ամենահետաքրքիր միջազգային սահմանների տասնյակը, իսկ մենք սիրով այն ներկայացնում ենք ձեզ։ Զիպ-Լայն Իսպանիա-Պորտուգալիա Զարմանալի ատրակցիոնը թույլ է տալիս …

Ամենագեղեցիկ բնական սպաները աշխարհում

Ամառային լողափերին լավ այլընտրանք կարող են դառնալ թարմացնող և տոնուսը բարձրացնող բնական աղբյուրները, որոնք, բացի յուրահատուկ բուժական ազդեցությունից, ապահովում են նաև անսովոր գեղեցիկ բնապատկերներ։ Իսլանդիայից մինչև Ճապոնիա․ ELLE-ն ընտրել է մոլորակի ամենագեղեցիկ բնական սպաները, իսկ մենք սիրով ներկայացնում ենք դրանք ձեր դատին։ ԲՈՒԴԱՊԵՇՏ, ՀՈՒՆԳԱՐԻԱ Հունգարիայի մայրաքաղաքը հպարտորեն կրում է  «Սպայի քաղաք կոչումը» 1934 թվականից․ ընկղմվել նրա դեռևս …

Ո՞ւր գնալ սիրելիի հետ․ մոլորակի ամենասեքսուալ վայրերը

ԱՖՐՈԴԻՏԱՅԻ ԾՈՑ, ԿԻՊՐՈՍ Հյուրանոցների ամրագրման ծառայություն – (010) 20-40-05, (099) 994-005 Սիրո աստվածուհու պատվին կոչված այս վայրը մոլորակի ամենագեղեցիկ և գրավիչ վայրերից մեկն է։ Թվում է, թե ժամանակը այստեղ կանգ է առնում․ ծոցը հրաշքով այստեղ մնացել է անփոփոխ։ Ասում են, որ հենց այստեղ է Աֆրոդիտան դուրս եկել ծովի փրփուրներից։ Իսկ մերօրյա լեգենդի համաձայն՝ եթե լողալ …

Բելգիան ավելացրել է աղտոտելու համար տուգանքը

Բելգիա այցելած զբոսաշրջիկները պետք է ավելի ուշադիր լինեն  և չնետեն աղբը՝ որտեղ պատահի։ Երկրի կառավարությունը կրկնակի ավելացրել է աղբամանից վրիպելու համար տուգանքը․ այժմ օրինախախտները ստիպված կլինեն վճարել 100 EUR եվրո գետնին նետած ծխախոտի մնացորդի, մաստակի կամ գարեջրի շշի համար։ Տուգանքներից գոյացած գումարը կտրամադրվի շրջակա միջավայրի պահպանման հիմնադրամ։ Ամենայն հավանականությամբ, խստացումը պայմանավորված է նման արարքների հանդեպ բելգիացիների վերաբերմունքով․ …

Ապրիլի 3-ին Բելգիայում կբացվի հինգ նոր թանգարան

Մոնս քաղաքը, որը ճանաչվել է Եվրոպայի 2015 թվականի մշակութային մայրաքաղաքը, իր պատվավոր կոչումը արդարացնելու համար անցկացնում է մեծ թվով զանազան միջոցառումներ։ Այդ առումով ամենահագեցած օրերից մեկը կդառնի ապրիլի  3-ը, երբ քաղաքում տեղի կունենա միանգամից հինգ նոր թանգարանային կենտրոնների բացումը։ Դրանցից մեկը կլինի Հիշատակման թանգարան՝ նվիրված համաշխարհային զինվորական պատմությանը։ Մյուսը, որը կբացվի Ուրսուլա մենաստանի նախկին վանքում, կուրախացնի արվեստի …

Թոփ-10 թանգարանները՝ նվիրված սնունդին

Նոր երկիր ժամանելուն պես սնունդի իսկական գիտակները փորձում են առաջին հերթին ծանոթանալ տեղական խոհանոցին։ Հենց նման զբոսաշրջիկների համար CNN նորություննեի պորտալի խմբագիրները կազմել են տասը լավագույն թանգարանների ցանկը՝ նվիրված սնունդին։ 1. Ձիթապտղի յուղի թանգարան-Լեսբոս կղզի, Հունաստան; 2. Կարտոֆիլի թանգարան-Արքայազն Էդուարդի կղզի, Կանադա; 3. Հարավային խոհանոցի թանգարան-Նոր Օռլեան, ԱՄՆ; 4. Կիմչիի թանգարան-Սեուլ, Հարավային Կորեա; 5. Կարրիվուրստ ազգային …

10 վայր, որտեղ իրականանում են երազանքները (Մաս 2)

Շփել, կանգնել, համբուրել կամ չոքեչոք գնալ. երջանկանալու համար երբեմն ստիպված ենք լինում անել բավականին տարօրինակ բաներ: Սակայն, ամենակարևորը՝ սրբագործության համար հարմար տեղ գտնելն է: Redigo-ն ներկայացրել է տասը վայր աշխարհում, որտեղ իրականանում են երազանքները: Առաջին հինգ վայրին առաջարկում ենք ծանոթանալ մեր նյութի առաջին մասում։ 1. Պատկերասրահ Վիտորիո Էմանուել II, Իտալիա «Միլաննի հյուրասենյակ», ինչպես անվանում են ապակե տանիքով …

5 անսովոր ռեստորան՝ աշխարհում

Կանիբալիստական ռեստորան՝ Ճապոնիայում «Nyotaimori»-ն, ինչը նշանակում է «կանացի մարմին», մեր կարծիքով կարելի է համարել ամենատարօրինակ ռեստորանը աշխարհում: Ճապոնական այս ռեստորանում մատուցում են սուշի և սաշիմի, բայց՝ կնոջ մարմնում: Ընդ որում, մարմինը պատրաստված է մթերքներից և մատուցվում է վիրահատական սեղանի վրա, որի շուրջ հավաքվում են ռեստորանի այցելուները: Դուք կարող եք կտրել  «մարմնից» ցանկացած հատված և ուտել այն ամենը, …

Զբոսաշրջիկները կարող են տեսնել` արդյոք արժե պատվիրել նախապես ընտրված շրջագայությունը, թե ոչ

Thomas Cook-ը առաջարկում է զբոսաշրջիկներին փորձել շրջագայությունը մինչև այն գնելը՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Բելգիայի մի քանի զբոսաշրջային գրաենյակներում տեղադրելով վիրտուալ իրականության ստենդներ: Մեծ Բրիտանիայի Bluewater խանութում հաջող փորձարկումից հետո զբոսաշրջային ընկերությունը իրենց գրասենյակներում  տեղադրել է  վիրտուալ իրականության մի շարք ստենդներ՝ թույլատրելով զբոսաշրջիկներին շրջագայության տոմս գնելուց առաջ այցելել ընտրված վայրը՝ օգտագործելով վիրտուալ ակնոցները և ականջակալները: …