Եվրոպայի եկեղեցիները կբացեն իրենց դռները գիշերը

Հունիսին Չեխիայի, Ավստրիայի և Լատվիայի տաճարներում, եկեղեցիներում ու աղոթատեղիներում կանցկացվի ամենամյա «Եկեղեցիների գիշեր» ակցիան։ Տեղաբնակներն ու զբոսաշրջիկները կարող են եկեղեցի այցելել մայրամուտից հետո և տեսնել օբյեկտներ, որոնք փակ են այցելության համար։ Լատվիայի եկեղեցիները, ակցիայի շրջանակներում, կբացեն իրենց դռները հունիսի 2-ին 18:00-ին։ Ավելի քան  190 օբյեկտ ամբողջ երկրում, որոնց թվում են՝  Ռիգայի 38 տաճարները, կներկայացնեն բազմաբնույթ ծրագիր․ հանդիպում …

Ավստրիայի Կանաչ լիճը պահանջում են փրկել զբոսաշրջիկներից

Ավստրիացիները մտավախություն ունեն, որ հայտնի Կանաչ լիճը (Gruener See, Գրյուներ Զե) կփոխի իր յուրօրինակ զմրուխտե գույնը և կդառնա պղտորված զբոսաշրջիկների պատճառով, ովքեր այնտեղ հոգում են իրենց բնական կարիքները։ Հարևան բնակավայրերի բնակիչները պահանջում են սահմանափակել լիճ այցելուների թիվը․ գրում է Lenta-ն՝ հղում կատարելով   Daily Mail-ին։ Լիճը գտնվում է Հոխշվաբ լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից  776 մետր բարձրության վրա՝ …

Ո՞ր երկրների զբոսաշրջիկներն են ավելի լավ խոսում անգլերեն

Շվեդ զբոսաշրջիկները բոլորից լավ են տիրապետում անգլերենին։ Այդ եզրահանգմանն են եկել EducationFirst լեզուների ուսուցման կենտրոնի  մասնագետները։ Շվեդիայի քաղաքացիները այդ տիտղոսը վերցրել են դանիացիներից, ովքեր լավագույնն էին համարվում 2014 թվականին։ Բացի Սկանդինավյան երկու երկրների քաղաքացիներից անգլերեն լեզվի բարձր մակարդակ ունեն Նիդեռլանդների քաղաքացիները։ Եռյակին հետևում են նորվեգացիները և ֆինները։ Թոփ 10-ում նաև ընդգրկվել են Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Էստոնիայի, Լեհաստանի և Ավստրիայի քաղաքացիները։ Նշենք, …

Ամենագեղեցիկ գյուղերն աշխարհում

Չնայած քաղաքային ենթակառուցվածքների և ակտիվ կյանքի հանդեպ սիրուն՝ շատ ճանապարհորդներ նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել փոքրիկ բնակավայրերում, որտեղ տիրում է հանգստությունն ու լռությունը։ Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են փախչել առօրյա իրարանցումից, բրիտանական Metro.co.uk պորտալը հրապարակել է աշխարհի լավագույն գյուղերի ցանկը։ 1. Ռիոմաջորե, Իտալիա; 2. Հոբբիտոն, Նոր Զելանդիա; 3. Պալանգան, Իրան; 4. Հալշտատ, Ավստրիա; 5. Գասադալուր, …

Վայրեր, որտեղից բացվում են Երկիր մոլորակի ամենագեղեցիկ տեսարանները

Բառերը  բավարար չեն նկարագրելու համար մեր զարմանահրաշ մոլորակի որոշ անկյունների գեղեցկությունը։ Ինչպես  ասվում է՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։  «Երկնային զբոսանք» դիտահրապարակ, Ավստրիա «Երկնային զբոսանք» կախովի կամուրջը գտնվում է շուրջ 2700 մետր բարձրության վրա՝ լեռնային կայանին մոտ։ Այն կառուցվել է 2005 թվականին։ Կամրջի դիտահրապարակը իրենից ներկայացնում է պատշգամբ Հուներկոգել ժայռի վրա։ Այդ …

Ավստրիա․ Լինցում կանցկացվի տիեզերքից արված Երկրի լուսանկարների ցուցահանդես

Երկուշաբթի օրը Եվրոպական տիեզերական գործակալությունը ներկայացրել է Երկրի մակերևույթի անսովոր լուսանկարներ՝ արված արբանյակից։ Spaceship Earth ցուցահանդեսը անցկացվում է  Ars Electronica կենտրոնում և նախորդում է  Ars Electronica փառատոնին, որը մեկնարկում է սեպտեմբերի  3-ին։ Դաշտերի, գետերի և սառցաբեկորների լուսանկարներն՝ արված տիեզերքից,  իրենց անսովոր տեսքով հիացնում են դիտողներին։ Ցուցահանդեսը Electronica փառատոնի մաս է կազմում, որը կանցկացվի սեպտեմբերի 3-ից 7-ին։ Փառատոնի շրջանակներում …

ԱՄՆ․ Աշխարհի լավագույն լաբիրինթոսը գտնվում է Հավայան կղզիներում

DesignCurial կայքը, ուսումնասիրելով աշխարհի լաբիրինթոսները, որոնք ստեղծված են տարբեր տեսակի բույսերից, ներկայացրել է լավագույն լաբիրինթոսների թոփ-10-ը՝ ստեղծված մարդկանց կողմից։ Աշխարհի լավագույն լաբիրինթոս է ճանաչվել Հավայան կղզիների «Արքայախնձոր» լաբիրինթոսը, որը կառուցված է 14 000 տարատեսակ բույսերից, որոնք ստեղծել են շուրջ 4 կմ ոլորուն արահետ։ Աշխարհի լաբիրինթոսների թոփ-10-ը․ 1. Dole Plantation aka Pineapple maze, Հավայան կղզիներ, ԱՄՆ 2. Richardson Adventure …

Թոփ-10 ուղղությունները, որոնք կարող են կտրուկ փոփոխվել առաջիկա տարիներին

Ցանկացած զբոսաշրջիկ իր կյանքում գոնե մեկ անգամ լսած կլինի նման արտահայտություն․ «Դուք պետք է այստեղ գայիք անցյալ տարի, այն իսկապես հրաշալի վայր էր»։ Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից սովորություն ունեն փչացնել և աղտոտել մեր մոլորակի ամենագեղեցիկ և յուրօրինակ վայրերը։ Այդ պատճառով CNN պորտալի խմբագիրները կազմել են տուրիստական 10 ուղղությունների ցանկ, որտեղ պետք է այցելել առաջիկա տարիներին, քանի դեռ …

Թոփ-10 ուղղությունները սուրճը գնահատողների համար

Արդյո՞ք ձեզ համար սուրճը հանդիսանում է կյանքի իսկական էլիքսիր։ Կարող եք, արդյո՞ք, դուք օրը սկսել առանց մեկ գավաթ թունդ սուրճի։ Եթե դուք ձեզ վստահ համարում եք սուրճամոլ, ապա Skyscanner  պորտալի ստորև ներկայացված ցանկը հենց ձեզ համար է։ Տուրիստական պորտալի խմբագիրները այս վարկանիշում հավաքել են գլխավոր ուղղությունները սուրճի մոլի սիրահարների համար։ 1. Հռոմ, Իտալիա; 2. Ռեյկյավիկ, Իսլանդիա; 3. Ադիս …

12 կատարյալ ուղղություն կենդանակերպի բոլոր նշանների համար

Վերջին տարիների ընթացքում հորոսկոպի և կենդանակերպային կանխատեսումների նորաձևությունը գրավել է ամբողջ աշխարհը: Skyscanner  զբոսաշրջային պորտալի խմբագիրները որոշել են ցուցակ կազմել 12 կենդանակերպերից յուրաքանչյուրի համար՝ հիմնվելով յուրաքանչյուր համաստեղության ներկայացուցիչներին բնորոշ բնավորության և նախասիրությունների վրա:

Ավստրիայում բացվել է Սուրբ Ծննդյան թանգարան

Մոցարտի քաղաքում արդեն բացվել է «Սուրբ Ծննդյան թանգարան»: Այնտեղ ներկայացված են ամանորյա զարդարանքները, որոնք օգտագործվել են Գերմանիայում և Ավստրիայում 1840-ից  1940 թվականները ընկած ժամանակահատվածում: Ներկայացված բոլոր ցուցանմուշները վերցված են Ուրսուլա Քլոյբերի անձնական հավաքածուից.  40  տարի շարունակ նա հավաքել է XIX դարի վերջին և  ХХ դարի սկզբին բնորոշ  բացիկներ, զարդեր, լույսեր, տոնական դեկորացիայի իրեր և օրացույցներ: Ցուցանմուշների որոնումների ընթացքում Ուրսուլան ստիպված …

Ի՞նչ են նվիրում ամանորին տարբեր երկրներում (Մաս 1)

Միայն Հայաստանում չէ, որ Ամանորին և Սուրբ Ծնունդին սպասում են անհամբերությամբ: Աշխարհի մյուս երկրներում ևս մարդիկ սիրում են այս տոնը: Բայց ամեն երկրում տոնը նշվում է յուրովի, և նույնիսկ տոնածառի տակ հայտնված նվերներն են լինում միմյանցից բավականին տարբեր: Ավստրիա Ավստրիացիները շատ պրակտիկ են նվերների հարցում և փորձում են իրենց հարազատներին նվիրել հագուստ կամ ինտերիերի պարագա: Դա …