Բաթումիում կբացվի ալկոհոլային շատրվանը

Վրաստանի կուրորտային Բաթումի քաղաքում (Աջարիայի ինքնավար հանրապետություն)` Գոգեբաշվիլի փողոցի վրա, կկառուցվի 25 մետր բարձրությամբ աշտարակ-շատրվան, որից կցայտի չաչա ալկոհոլային խմիչք: Չաչան վրացական խաղողից պատրաստվող խմիչք է, որի թնդությունը երբեմն հասնում է 70 աստիճանի: Բաթումի քաղաքի իշխանությունների կարծիքով, այս ալկոհոլային շատրվանը կխրախոուսի քաղաքի հայտնիությանը և կգրավի նոր զբոսաշրջիկների: Ի դեպ, ալկոհոլային խմիչքը ջրի փոխարեն կկիրառվի շատրվանում …