home Ճանապարհորդ Սիդնեյի օդանավակայանում կանցկացվի ուղևորների մոռացած իրերի վաճառք

Սիդնեյի օդանավակայանում կանցկացվի ուղևորների մոռացած իրերի վաճառք

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Հայտնի դիզայներների հագուստներ, ոսկերչական իրեր, ժամացույցներ և գաջեթներ․ ահա իրերի փոքրիկ մի ցանկ միայն, որոնք ամեն տարի ավիաուղևորները թողնում են օդանավակայանում, հաճախ՝ սթրեսային վիճակում գտնվելու պատճառով։ Սիդնեյի միջազգային օդանավակայանի ներկայացուցիչները, որոշել են օգուտ քաղել ուղևորների թափթփվածությունից և կազմակերպել գտնված իրերի մեծ վաճառք։

Սիդնեյի օդանավակայանը կվաճառի մոռացված իրերը

Հոկտեմբերի 11-ին վաճառքը կմեկնարկի և կտևի մեկ շաբաթ։ Մոռացված իրերի ցանկում են տարբեր ընկերությունների օծանելիքներ, Guess, French Connection, Uniqlo, Ralph Lauren և այլ ապրանքանիշների հագուստ, մանկական խաղալիքներ, նկարներ, կենցաղային տեխնիկա և նույնիսկ երաժշտական գործիքներ։

Քինգսֆորդ Սմիթի անվան օդանավակայանի հավաքած ամբողջ գումարը կփոխանցվի տեղական բարեգործական կազմակերպություններին։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում