Շվեդիայի Թագավորություն

Երկիրը` Շվեդիա, Շվեդիայի Թագավորություն, Konungariket Sverige, Sweden

Մայրաքաղաքը` Ստոքհոլմ, (շվեդերեն` Stockholm): Բնակչությունը կազմում է 795.163 հազար մարդ ( 2007 թվականի դեկտեմբերի տվյալներով)։

          

Շվեդիայի բնակչությունը`  9.127.058 հազար մարդ  (2007 թվականի.  տվյալներով)

Տարածությունը`   449.964 քառ. կմ

Դրամական  միավորը`  Շվեդական կրոն

Պետական  լեզուն` Շվեդերենը (ինքնանուն՝ svenska / սվենսկա)՝ Հնդեվրոպական լեզվաընտանիքի հյուսիս-գերմանական լեզվախմբի լեզու է: Շվեդերեն խոսում են աշխարհում  9 միլիոն մարդ։ Շվեդերենը պետական լեզու է Շվեդիայում, Ֆինլանդիայում և Եվրամիությունում: Ըստ աշխարհի լեզուների դասակարգման` շվեդերենը 89-րդն է։

Աշխարհագրական դիրքը. Շվեդիայի Թագավորությունը  պետություն է Հյուսիսային Եվրոպայում` Սկանդինավյան թերակղզու արևելքում և հարավում: Նրան են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ: Ափերը ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը: Երկրի մակերևույթը հիմնականում հարթավայրային է: Առավել բարձր է հյուսիսարևմտյան՝ Նորվեգիային սահմանակից մասը, որտեղ տարածվում են Սկանդինավյան լեռները (բարձրությունը` մինչև 2123 մ, Կեբնեկասե լեռ): Խիստ մասնատված ափերին շատ են մանր կղզիները` շխերները: Տարածքում են Նորլանդ սարահարթը և Միջինշվեդական դաշտավայրը:

Կառավարման  Համակարգը. Պետության  ղեկավարը թագավորն է: Սակայն Շվեդիան համարվում է սահմանադրական միապետություն, այդ պատճառով  թագավորը այժմ ունի սահմանափակ իշխանություն:  Պետությունը վերահսկվում է կառավարության  կողմից, վարչապետի գլխավորությամբ, ով ընտրվում է խորհրդարանի` ռիկսդագի  կողմից : Խորհրդարանը վերընտրվում է համընդհանուր քվեարկությամբ  յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ:

Պետական կրոնը.  Գրեթե  բոլոր  շվեդները (ըստ 1997 թ – մոտ 94%-ը) պատկանում են ավետարանական լյութերական եկեղեցուն, որը ունի պետական կարգավիճակ: Ծնվելու պահից սկսած մարդը հաշվեգրվում  է պետական եկեղեցուն, սակայն ունի նաև  դրանից դուրս գալու իրավունք: Ինչպես նաև գոյություն ունեն այլ կրոնական խմբավորումներ, օրինակ «Հիսունականների շարժում»-ը  (92.7 հազար մարդ 1997 թվականի տվյալներով), Շվեդական միսիոներական միությունը  (70 հազար մարդ), Փրկության բանակը (25.6 հազար) և Բատիստները (18.5 հազար): Շվեդիայում կաթոլիկները մոտավորապես 164 հազար մարդ են, մահմեդականները`  100 հազար, ուղղափառները` 97 հազար, հրեաները` 20 հազար:

Վարչական բաժանումը.  Շվեդիան բաժանված է 21 շրջանների` լեների  (län),  յուրաքանչյուր  լեն ունի իր ղեկավարը, որը նշանակվում է կառավարության կողմից: Յուրաքանչյուր լեն ունի իր տեղական իշխանությունը` լանդստինգը (landsting),  որը ընտրվում է տեղի բնակիչների կողմից: Յուրաքանչյուր լենը, իր հերթին բաժանված է կոմմուների (kommun), որոնց ընդհանուր քանակը կազմում է 290 (2008 թվականի տվյալներով): Գոյություն ունի նաև Շվեդիայի պատմական բաժանում մարզերի և տարածաշրջանների:

Կլիման. Կլիման հյուսիսում ցամաքային է, ձմեռները խիստ են (Բոտնիկական ծոցը 4 ամիս սառչում է), հարավում՝ մեղմ և խոնավ:

Բուսական և կենդանական աշխարհը.  Հարուստ է ջրաէներգետիկ պաշարներով: Գետերը կարճ են ու ջրառատ: Ինդալսէլվեն, Օնգերմանէլվեն գետերից յուրաքանչյուրի վրա գործում են 10-ից ավելի ջրէկներ: Հարավային հարթավայրերում շատ են լճերն (Վենեռն, Վեթեռն, Էլմարեն, Մելարեն) ու ճահիճները: Տարածքի 54 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով: Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղվես, բևեռաղվես, կզաքիս, լուսան և այլն: Շատ են ջրլող թռչունները, բազմատեսակ ձկները: Կան բազմաթիվ արգելոցներ:

Շվեդիայի  մշակույթը.  Միջազգային մասնագետները առաջին անգամ լինելով Շվեդիայում և տեսնելով Շվեդիայի մշակույթը, որ բնագավառի մասին էլ խոսքը գնա, զարմանում են նրա հարստությամբ և բազմազանությամբ: Օրինակ` գեղանկարչություն, ճարտարապետություն, օպերա, կինո, պոեզիա, մոդա, երաժշտություն, խոհարարական արվեստ և այլն: Շվեդները միշտ կարողացել են արագ և հաջող ընկալել դրսից տպավորությունները և օգտագործել իրենց անձնական նպատակների համար: Շվեդիայի ազգային մշակույթը կարելի է բնութագրել որպես մշակույթ` կառուցված խոշոր մշակույթ ունեցող երկրների հիման վրա:

Քաղաքները.  Խոշոր քաղաքներն են Ստոկհոլմը, Գյոթեբորգը, Մալմյոն և Ուփսալան: Ստոքհոլմը (շվեդերեն` Stockholm) Շվեդիայի  մայրաքաղաքն է, Շվեդիայի և Սկանդինավիայի խոշորագույն  քաղաքը։ Բնակչությունը կազմում է 795.163  մարդ (դեկտեմբեր  2007  թ.)։  Տեղակայված է Մելարեն լճի արևելյան մասում։ Ստոքհոլմում են գտնվում Շվեդիայի թագավորի նստավայրը, Արլանդա միջազգային օդանավակայանը, շվեդական կառավարությունը և խորհրդարանը (շվեդերեն` riksdag)։ 13-րդ դարից այն համարվում է երկրի կարևորագույն առևտրական կենտրոնը։ Քաղաքի պատմական տվլայները շատ կարևոր են եղել երկրի համար։ Քաղաքը կառուցվել է տասնչորս առանձին, միմյանց հետ կապ չունեցող կղզիներից, որտեղից հնարավոր էր փակել նավերի մուտքը դեպի Մելարեն լիճ։ Անվան առաջին մասը՝ «ստոք» նշանակում է գերան, իսկ երկրորդը՝ «հոլմ»՝ փոքր կղզի։  Գյոթեբորգ  (շվեդերեն` Göteborg) քաղաք Շվեդիայի հարավ-արևմուտքում, Վեստրա-Գյոտլանդ լենում: Իր մեծությամբ Շվեդիայի երկրորդ քաղաքն է,  Ստոկհոլմից հետո: Տեղակայված է Կատտեգատ նեղուցի ափին` Գյոտա-Էլվ գետաբերանում:  Քաղաքը անվանվել է գոտերի անունով (շվեդական Götar, վերափոխված Geatas, Gautar, Goths — գոթեր, Gotar, Gøtar, Götar), Գյոտլանդի բնակիչների կողմից (Götaland — «գոթերի հող»), այժմ քաղաքը գտնվում է Շվեդիայի հարավում: Բառացիորեն «գոթերի ամրոց»: Գետը, որի վրա կանգնած է քաղաքը, կոչվում է Գյոտա-Էլվ (Götaälv — «գոթական գետ»): Մալմյո (շվեդերեն Malmö) իր մեծությամբ Շվեդիայի երրորդ քաղաքը: Տեղակայված է Սկոնե շրջանում` դանիական մայրաքաղաք Կոպենհագենից 4 կմ հեռավորության վրա, որն էլ գտնվում է Էրեսուննա գետի հակառակ ափին: Մալմյոն և Կոպենհագենը իրար միանում են Եվրոպայի ամենաերկար Էրսուննյան կամուրջով:  Ժամանակակից Մալմյոն համարվում է Սկանդինավյան թերակղզու խոշոր տրանսպորտային հանգույցը և արդյունաբերական կենտրոնը:  Քաղաքի բնակչության մեկ երրորդը էմիգրանտներ են: Ուփսալան (շվեդերեն` Uppsala) Շվեդիայի խոշոր քաղաքնեից մեկն է: Իր 183.911 բնակիչներով Ուփսալան  լինում  է  չորրորդ մեծ քաղաքը Շվեդիայում։  Մեծամասնությունը  շվեդացի են, բայց 20-րդ դարի  վերջում շատ ներգաղթածներ և փախստականներ են եկել ապրելու համար։ Արտասահմանցիները շատ տարբեր երկրներից են։ Ուփսալայի նախկին անունը եղել է  Ոստրա Արոս (Արևելյան Արոս)։ Ուփսալան այդ ժամանակ եղել է մի հասարակ թաղամասի անուն, որը  այսօր կոչվում է Հին Ուփսալա:

Ավանդույթներ.  Շվեդական ազգանունների հետ է կապված տարբերակիչ և հետաքրքիր պատմություն: Երեխաներին տրվող անունները կարող են կապված լինել բնության թեմատիկայով: XXI  դարում ազգանունները Շվեդիայում կարգավորվում են 1986 թվականի օրենքով, և երեխային տալիս են մոր ազգանունը, ոչ թե հոր: Շվեդները լռակյաց, կոմպլեքսավորված, ամաչկոտ, կախվածության մեջ ընկնող, օրենքին հետևող մարդիկ են: Ավանդույթներից հետաքրքիր են հարսանեկան ավանդույթները:  Շվեդիայում 19-րդ դարի կեսերին կանանց ընձեռված էր ժառանգության հավասար իրավունքներ: Հարսի դիրքն ամուսնու ընտանիքում կախված էր նրանից, թե ում ձեռքում էր գտնվում տան տնտեսության ղեկավարումը: Եթե սկեսրարի, ապա հարսն իր ամուսնու հետ միասին պետք է կատարեր ամուսնու ծնողների ցանկությունը: Եթե գույքն ամուսինն էր ժառանգում, ապա նրա կինը դառնում էր տանտիրուհին, իսկ ամուսնու ծնողները ընկնում էին կախվածության մեջ: Հարսանիքից հետո երիտասարդ զույգը առանձին տուն էր զբաղեցնում: Հարսի և փեսայի ընտրությունը նախևառաջ կախված էր կողմերի ունեցվածքային իրավիճակից, իսկ ամուսնության հաստատումը նշանակում էր երկու «սերունդների» միավորում: Այդ է պատճառը, որ ծնողներն նախօրոք Էին պայմանավորվում իրենց երեխաների հետագա ամուսնության  մասին:

Ազգային խոհանոցը. Ազգային խոհանոցում տեղ են գտել սկանդինավյան խոհարարական ավանդույթները: Հիմնական մասն են կազմում ձկնատեսակները: Ընդունված է նախապես օգտվել նախուտեստներից: Հաճախ ձկնեղենը մատուցվում է զանազան աղցանների հետ: Այնուհետև մատուցվում են հագեցնող ճաշեր, սնկի տարբեր տեսակներ:

Տոները. Հունվարի 13` Սուրբ Կնուտի օրը: Զատիկը ամենատարածված տոներից մեկն է, մասնավորապես, որովհետև գարունը Շվեդիայի հարավում այդ շրջանում վերածվում է ամռան և ծաղիկների ծաղկումը հույս է տալիս, որ շուտով կգան ավելի տաք օրեր: Վալպուրգիևի գիշեր. այս տոնը վերջնականապես ազդարարում է գարնան գալուստը, իսկ դա իհարկե հարկ է նշել: Ողջ Շվեդիայում ապրիլի 30-ի գիշերը հազարավոր մարդիկ հավաքվում են, խարույկ վառում և երգում գարնանային երգեր: Շվեդիան երգող երկիր է և նման առիթը բաց թողելը անթույլատրելի է : Այդ խարույկների ծագումը առեղծվածային է: Միգուցե այդ միջոցով նրանք վախեցնում են գազաններին և հեռու պահում նախրից, որոնք այդ պահերին հայտնվում էին արոտավայրերում, միգուցե վախեցնում են կախարդներից, իսկ միգուցե պարզապես տաքանում են: Ամառային արևադարձի տոնը. Միդսոմերը (շվեդ. Midsommar) կամ ամառային արևադարձի տանը սկսվում է հունիսի վերջին և տոնվում է արևադարձի շաբաթ օրը: Այդ ժամանակ արևի շողերն արդեն հասնում են երկրի ամենահյուսիսային հատվածներին: Տոնակատարությունը սկսվում է երեկոյան, երբ աղջիկները հավաքում են յոթ տարբեր տեսակի ծաղիկներ և դնում են իրենց բարձի տակ` հուսալով երազում տեսնել իրենց ընտրյալին: Մնացած ծաղիկներով զարդարում են մայիսյան ծառը և հյուսում պսակ և մարդկանց, և տների համար: Սուրբծննդյանը նախորդող գիշերը. Շվեդիայում Ձմեռ պապը գալիս է դեկտեմբերի 24-ին և բավականին ուշ ժամի, եթե հավատանք երեխաներին, քանի որ նվերները փաթաթելուց առաջ նախ պետք է ժամանակ հատկացնել շփմանը և խնջույքին: Շվեդական ամանորյա սեղանը իսկական դրախտ է համադամասերների համար: Գլխավոր ճաշատեսակը ամանորյա խոզապուխտն է սովորաբար խորոված` մանանեխի և պաքսիմատի փոշու սոուսով: Սուրբծննդյան ավանդական խմիչքն է յուլմուստը: Սուրբ Լյուսիի տոնը նշվում է դեկտեմբեր 13-ին: Ավանդաբար, երեխաները նախաճաշ են պատրաստում ծնողների համար  (տնական թխվածքաբլիթ և տաք շոկոլադ) և զգեստավորված (աղջիկները` սպիտակ զգեստ, տղաները` աստղագետի հագուստ) շնորհավորում են մեծ սերնդին: «Լյուսիի» ժամանակ երգում են հատուկ երգեր: Նաև ընդունված է, որ այս օրը երեխաները այցելում են ուսուցիչներին:

Տես Շվեդիայի մասին վերջին տուրիստական նորությունները >

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Մեկնաբանություններ / կարծիքներ