Բորտուղեկցորդուհին պատմել է ավիաուղևորների ամենանյարդայնացնող վարքագծի մասին

Ոտաբոբիկ մի՛ շրջեք ինքնաթիռում։ Դա և մի շարք այլ բաներ նյարդայնացնում են բորտուղեկցորդներին։

Սյուզան Բրաունը՝ բորտուղեկցորդուհին, ով, իր իսկ խոսքերով, աշխատել է  Emirates-ի, Qatar Airways-ի և Etihad-ի հետ, ինտերնետ օգտատերերին պատմել է, թե ինչով են ավիաուղևորները նյարդայնացնում ինքնաթիռի անձնակազմին ամենից շատ․ փոխանցում է Independent-ը։

Առաջին տեղում վատ հոտն է։ Առավոտյան չվերթների ժամանակ շատ ուղևորների բերանից տհաճ հոտ է գալիս։ Բրաունը նշում է, որ որոշ հաճախորդներ, լավ կլինի, գոնե անանուխե մաստակ ծամեն բորտուղեկցորդուհիներին դիմելուց առաջ։
Վատ հոտ
Բնականաբար, բորտուղեկցորդուհին չէր կարող չնշել նաև զուգարանի հետ կապված խնդիրները։ Բացի արդեն սովորական դարձած զուգարանից օգտվելու անփութությունից, նշվել է նաև ուղևորների  այն սովորության մասին, երբ նրանք զուգարան են գնում ոտաբոբիկ։ «Գոնե գուլպա հագեք։ Գիտե՞ն արդյոք ուղևորները, թե որքան կեղտոտ են ինքնաթիռների զուգարանների հատակները»,-նշում է  Բրաունը։

Ցանկում հաջորդ կետը սիրահար զույգերի չափազանց բուռն զգացմունքների արտահայտումն է։ Երբեմն, մարդիկ, կարծես, չեն հասկանում, որ իրենց հետ ևս հարյուր հոգի թռչում է այդ ինքնաթիռով։ Լինում են դեպքեր, երբ ուղեկցորդները ստիպված են լինում զգուշացնել սիրահարված ուղևորներին զսպել իրենց։

Համբուրվող զույգ

Անձնակազմին նյարդայնացնում է նաև անվճար խմիչք տրամադրելու հաճախակի խնդրանքները։ Երբեմն, նրանց զարմացնում է, թե ինչպես կարող է մեկը այդքան շատ անվճար հյութ խմել։

Նա նաև դժգոհել է, որ հաճախորդները, հաճախ, անհանգստացնում են բորտուղեկցորդուհիներին նրանց ճաշի ժամին։ «Եթե դուք տեսնում եք, որ անձնակազմը սնվում է և ձեր խնդրանքն էլ շտապ չէ, կարող եք ավելի ուշ մոտենալ նրանց։ Թող ինքնաթիռի անձնակազմը հինգ րոպե տրամադրի իրեն»։

Booking.com
Booking.com