home Ճանապարհորդ, Քաղաքներ Իսպանացի զբոսաշրջիկներին չի գրավում տեղի գեղեցկությունը

Իսպանացի զբոսաշրջիկներին չի գրավում տեղի գեղեցկությունը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




SpainԻսպանացիները այս գարնանը պատրաստվում են ավելի հեռավոր ուղևորություններ կատարել Զատիկի արձակուրդների ընթացքում, քան անցած տարի. հայտնում է  eDreams զբոսաշրջության оnline-գործակալություւնը: Այդ օրերին երկրի սահմաններից դուրս հանգստացողների ընդհանուր քանակը ավելացել է 25%-ով, իսկ հանդիպման վայրը  15%-ով: Գործակալությունը նշում է իսպանացիների քանակի աճ, որոնք ընտրում են հանգստյան օրերին ավանդական միջերկրածովյան քաղաքներ, ինչպես նաև Եվրոպայի խոշորագույն բնակավայրեր, ինչպիսիք են` Լոնդոնը, Փարիզը, Հռոմը, Բեռլինը:  Սակայն մեծ մասամբ ուղևորությունների աճ է նկատվում այն վայրերը, որոնք նախկինում Պիրենեյան կղզու բնակիչների մոտ այդքան էլ հետաքրքրություն չեն առաջացրել: Նորվեգիա այս շրջանում ձգտում է այցելել  160%-ով ավելի շատ ցանկացողներ, քան անցած տարի, իսկ Շվեդիա և Հունգարիա՝  100%: Նշված ժամանակահատվածում Իսպանիայից արտասահման ավիափոխադրումների քանակը կազմում է օդային թռիչքների ընդհանուր քանակի  71%-ը: Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում արտասահման է ձգտել ավիաուղևորների  58%-ը: Իսպանական քաղաքներից զբոսաշրջիկների շրջանում այս ժամանակահատվածում  առավել հայտնի վայրերի հնգյակում  հայտնվել է միայն Մադրիդը, այն էլ զբաղեցրել է վերջին հորիզոնականը: Top5-ից դուրս է մնացել  Պալմա դե Մայորկան  (վեցերորդ հորիզոնական) և Բարսելոնը  (յոթերորդը): Այդ երեք քաղաքներին բաժին է հասնում բոլոր օտարերկացի այցելուների  50%-ը: 

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում