Տուրիստական նորություններ և հոդվածներ

Նստել և սպասել․ փորձագետները խորհուրդներ են տվել ուղևորներին չվերթի ուշացման հետ կապված

Չվերթների ուշացման դեպքում տհաճ հետևանքներից խուսափելու համար ավիաուղևորներին խորհուրդ է տրվում ընտրել վաղ չվերթները և մոտն ունենալ  հեռախոսի «լիցք»։ Նման խորհուրդներ ավիաընկերությունների հաճախորդներին տվել են ամերիկյան  Entrepreneur բիզնես պարբերականի փորձագետները։

Ըստ Entrepreneur մասնագետների տվյալների՝ աշնանն ու ձմռանը եղանակային վատ պայմանների պատճառով շատանում են ավիաթռիչքների հետաձգման դեպքերը։  Այդ պատճառով, փորձագետները խորհուրդ են տալիս ընտրել վաղ չվերթները, որը նվազեցնում է նշանակման կետից 24 ժամից ավել ուշացման հավանականությունը։ Չվերթի հետաձգման դեպքում ուղևորը ավելի շատ ժամանակ կունենա տոմսը փոխելու կամ այլընտրանք գտնելու համար։
Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս չվերթի ժամի հետաձգման դեպքում ոչ մի տեղ չհեռանալ, նստել և սպասել։ Դա կօգնի չուշանալ թռիչքից, երբ, ի վերջո, ինքնաթիռը կարողանա կատարել իր թռիչքը։ Բացի այդ, ուղևորներին խորհուրդ է տրվում ձեռքի ուղեբեռում պահել հեռախոսի լիցքավորման սարքը, որպեսզի մշտապես կապի մեջ լինել։ Չէր խանգարի նաև հավելյալ մարտկոցի կամ լիցքավորման բանկի առկայությունը։

Թռիչքի ուշացում

Entrepreneur-ը նաև խորհուրդ  է տալիս համացանցով հետևել եղանակի տեսությանը՝ ամեն հինգ րոպեն մեկ օդանավակայանի աշխատակիցներին մոտենալու և հարցեր տալու փոխարեն։

Փորձագետները նաև մի քանի կարևոր խորհուրդ են տվել բիզնես ճանապարհորդներին։ Այսպիսով, եթե գիտեք, որ նշանակման վայրում եղանակը վատ է, համացանցով ավտոմեքենա պատվիրեք դեպի օդանավակայան։ Դա կօգնի արագ հասնել այն քաղաքը կամ վայրը, որտեղ, օրինակ, դուք կարևոր հանդիպում ունեք։ Անհրաժեշտության դեպքում մեքենայի պատվերը  կարելի է չեղարկել։ Նաև կարող եք նախապես հյուրանոցային համար ամրագրել, եթե ստիպված եք գիշերել մի վայրում, որտեղ չէիք պլանավորել։

Booking.com
Booking.com
You might also like