Սևանա լիճ

Սևանա լիճ. Սևանի հանգստավայրերը, հյուրանոցները և տուրիստական գոտիները (Sevan Lake Resort, Armenia)
Lake Sevan (Armenian: Սևանա լիճ Sevana lich) is the largest lake in Armenia and the Caucasus region. It is one of the largest high-altitude lakes in the world.

Lake Sevan is situated in the central part of the Republic of Armenia, inside the Gegharkunik Province, at the altitude of 1,900m above sea level. The total surface area of its basin is about 5,000 km2, the lake itself is 940 km2, and the volume is 34.0 bln cubic meters. It is fed by 28 rivers and streams. Only 10% of the outgoing water is drained by the Hrazdan (Razdan) river, while the remaining 90% evaporates.

Սևանա լիճը (Գեղամա լիճ) Հայաստանի Հանրապետության միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը: Այն մեծությամբ երրորդ լիճն է Հայկական Լեռնաշխարհում:

Սևանի հյուրանոցներ և հանգստյան տներ.

Մարիա հանգստյան տուն
Մարիա հանգստյան տուն – Maria Resort: HOTELIUM.AM Հյուրանոցների ամրագրման կենտրոն – (010) 21-10-07, (099) 994-005, (099) 32-10-01 www.hotelium.am
Akhtamar Hotel
Ախթամար հյուրանոց, Սևան – Akhtamar Hotel: HOTELIUM.AM Հյուրանոցների ամրագրման կենտրոն – (010) 21-10-07, (099) 994-005, (099) 32-10-01 www.hotelium.am

Սևանա լճի ափին տեղակայված են բազմաթիվ հյուրանոցներ և հանգստյան տներ, որոնցից հայտնի են Արևիկ, Մարիա հանստյան տները, Ախթամար, Բեսթ Վեսթերն Բոհեմիան, Հարսնաքար, Ավան Մարագ Ցափաթաղ հյուրանոցները և այլն:

HOTELIUM.am հյուրանոցների ամրագրման կենտրոնն առաջարկում է Սևանի ափին հյուրանոցների և հանգստյան տների ամրագրում՝ առանց հավելավճարների – հյուրանոցների գներով:  Մենք կընտրենք ձեր նախատեսած բյուջեին հարմար և ցանկալի հյուրանոցը իսկ ձեզ կմնա միայն հանգստանալ և հետո պատմել մեզ ձեր հանգստի մասին 🙂

Աշխարհագրական տեղեկություններ

Սևանա լիճը Երկիր մոլորակի ուշագրավ երևույթներից մեկն է։ Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր քաղցրահամ լիճն է:

Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Կովկասում այն ամենախոշոր լիճն է , ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Ամառային առավելագույն ջերմաստիճանը լճի ավազանում հասնում է +32 աստիճանի, իսկ ձմեռային նվազագույնը՝ –32 աստիճանի։ Մթնոլորտային տեղումները տատանվում են 350 մմ-ի (լճափին) և 800 մմ-ի (Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին) միջև։

Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից, որոնք պայմանականորեն անվանում են Մեծ Սևան և Փոքր Սևան: Դրանք իրար են միանում մոտ 5կմ լայնության նեղուցով, որը գտնվում է Արտանիշ և Նորատուս թերակղզիների միջև: Լճի ափամերձ գոտին հարավում և արևելքում ցածր է և կազմում է տափարակ հարթություն: Սակայն հյուսիսում և հյուսիս-արևելքում այն բարձր է, նեղ ու ժայռոտ:

Լիճը շրջապատում են հետևյալ լեռաշղթաները. արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունյաց լեռները, արևելքից՝ Սևանա լեռները և հարավից՝ Վարդենիսի լեռները:

Սևանա լիճ են թափվում 28 փոքր գետեր, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը, իսկ լճից դուրս է հոսում միայն Հրազդան գետը:

Սևանա լիճ. հակիրճ տեղեկություններ

Տեղադրությունը` ՀՀ, Գեղարքունիքի մարզ
Լճի բարձրությունը ծովի մակարդակից` 1897մ.
Լճի առավելագույն երկարությունը` 70կմ.
Լճի առավելագույն խորությունը` 80մ.
Լճի մակերեը` 1260 ք.կմ
Ջրի միջին ջերմաստիճանը ամռանը` +18°+23°
Ջրի ծավալը՝ 58 մլրդ. խ.մ
Սևանա լճի ավազանի խոշոր բնակավայրեր` Սևան, Մարտունի, Վարդենիս, Գավառ, Ճամբարակ քաղաքներ, Նորատուս, Լճաշեն, Ծովագյուղ, Ներքին Գետաշեն, Ծովինար գյուղական համայքներ:
Հեռավորությունը Երևանից (մինչև Սևան քաղաք)` 55կմ.
Կարևոր նշանակության օբյեկտներ` Լճաշենի դամբարանադաշտեր (Լճաշեն գյուղի հարևանությամբ), Նորատուսի խաչքարեր (Նորատուս գյուղի հարևանությամբ), Հայրավանք վանք (Հայրավանք գյուղին հարող մերձափնյա տարածք), Բերդկունք (Բերդկունք գյուղին հարող մերձափնյա տարածք), Սևանավանք (Սևանի թերակղզի) և այլն:
Լիճը շրջապատող լեռներ` արևմուտքից՝ Գեղամա լեռներ, հյուսիսից՝ Արեգունյաց լեռներ, արևելքից՝ Սևանա լեռներ, հարավից՝ Վարդենիսի լեռներ:
Սևան ազգային պարկում առանձնացված արգելավայրեր` Գավառագետի և Գիհի-կաղնուտային ռելիկտային
Արգելոցներ` Նորաշենի, Լիճք-Արգիչի, Գիլլի, Արտանիշի

Սևանա լճի երկրաբանական կառուցվածքը

Ըստ երկրաբանների՝ լճի ծագումը տեկտոնական է։ Դարեր առաջ Սևանը գոյություն չի ունեցել։ Ժամանակակից Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի։ Այն գոյացել է Հրազդանի ջրերի ընթացքը լավայով փակվելու հետևանքով: Երկրաբանական տեսակետից Մեծ Սևանը իրենից ներկայացնում է հին միջլեռնային ճկվածք, որտեղ ջրային ավազան է եղել դեռևս երկրաբանական վաղ անցյալում: Առանձին լիճ գոյություն է ունեցել նաև Փոքր Սևանի տեղում:

Երիտասարդ հրաբխային լավաները, արգելափակելով Փոքր Սևանի ելքը, բարձրացրել են ջրի մակարդակը: Այն միացել է Մեծ Սևանին և ստեղծվել է միասնական լճային ավազան՝ այժմյա Սևանա լիճը: Լճի հյուսիսային մասում մինչև 20-րդ դարի կեսերը գտնվում էր Սևանա կղզին, որը սովետական իշանության տարիներին ջրի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:

Լիճը օգտակար ազդեցություն է ունենում ափամերձ ողջ տարածքի բնության վրա և պահպանում է ամբողջ ավազանի բնական հավասարակշռությունը: Լճի ջրային և ձկնային պաշարները ևս տնտեսական մեծ արժեք են ներկայացնում: Լիճը հանդիսանում է քաղցրահամ ջրի անգնահատելի մեծ պաշար: Սևանա լճի ջրերով են սնվում Արարատյան դաշտի մեծ մասը, ինչպես նաև Հրազդանի կասկադի բոլոր 6 հիդրոէլեկտրակայանները:

Սևանա լճի բնապահպանական իրավիճակը

1940-50թթ. սկսած խախտվեց Սևանա լճի բնական վիճակը: Սովետական կառավարման տարիներին կառուցված Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիրի պատճառով բաց թողնվեց ջրի պաշարների զգալի մասը և Սևանա լճի ջրի մակարդակը կտրուկ իջավ: Ջրի մակարդակը մի քանի տարիների ընթացքում իջեցվեց 19մ-ով, իսկ մակերեսը կրճատվեց 12%-ով:

Ջրի մակարդակի իջեցման հետևանքով, օգտագործելով ցամաքած հատվածները, հնարավոր դարձավ կառուցել Սևանի հյուսիսարևելյան ափով անցնող երկաթուղին և ավտոճանապարհը: Լճի պահպանման համար կարևորագույն փոփոխություն կատարվեց 48,3կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելի կառուցմամբ, որի հաշվին ջրային մուտքի բաղադրիչն ավելացավ տարեկան 250մլն խ.մ-ով: Այնուհետև, 1990-ականներին ստեղծվեց Որոտան-Արփա ջրատարը, որի շնորհիվ Սևանա լճի մակարդակը նորից սկսեց բարձրանալ: Սևանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար լճի ավազանում ստեղծվել է «Սևան» ազգային պարկը: Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Այն ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ: Պարկը ներառում է 4 արգելոցներ` Նորաշենի, Լիճք-Արգիչի, Գիլլի, Արտանիշի և 2 արգելավայրեր` Գավառագետի և Գիհի-կաղնուտային ռելիկտային: (Սևան ազգային պարկի մասին տես մանրամասն Wikipedia-ում)

Տուրիզմ Սևանում

Սևանը մեծ արժեք է ներկայացնում նաև տուրիզմի տեսանկյունից: Նրա ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի ցամաքած հատվածում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ:

Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնադարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն:

Սևանա լիճ. անվան ծագումը

Ըստ ավանդության Հայոց Աշոտ Բագրատունի թագավորի դուստր Մարիամը կառուցել է Սևանավանքը  և կնքել այն  «Այս է Վան» խոսքերով: Այդ անվանումը, ըստ ավանդության, հետագայում վերափոխվելով` դարձել է Սևան:

Մի այլ ավանդույթի համաձայն հնուց ի վեր Սևանավանքը ծառայել է որպես աքսորավայր մեղապարտ հոգևորականների համար, որոնց տարագրում էին կաթողիկոսի դատավճռով: Այստեղից էլ, ըստ ամենայնի, ծագել է վանքի անվանումը` Սևան, այսինքն` Սև վանք:

Սևանի անվան առաջացման պատմության այլ վարկած է առաջ բերել Օձաբերդի սեպագիր արձանագրությունը, որը թողել է ուրարտական թագավոր Ռուսա 2-րդը (730—714 թթ. մ.թ.ա.)։ Այս հայտնագործությունը շատերը ժամանակին համարել են լճի «ծննդյան վկայականը», որտեղ հիշատակվում է Սևանի անունը «Սուինիա» լամ «Ծուինիա» տարբերակով:

Սևանավանք (Sevanavank)

Սևանավանքը, հայկական վանական համալիր է Սևանի թերակղզում (նախկինում` Սևանի կղզի): Այն հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Նախկինում այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IXդ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը` Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքր վանքը) և Աստվածածին։

Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում զբոսաշրջիկների վրա:

Հայրավանք, Այրիվանք, Հայրիվանք (Hayravank)

Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:

1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ուխաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:

Բնապատկեր

Տարվա բոլոր եղանակներին Սևանը ներկայանում է յուրօրինակ տեսքով. Գեղեցիկ տեսարան են ստեղծում աշնանը բարձր լեռներից ջրային հայելու վրա իջնող վիթխարի ամպերը: Արևոտ եղանակներին Սևանը աննկարագրելի է դառնում իր՝ շերտ-շերտ դասավորված կապույտ  երանգներով, իսկ ամպամած եղանակին ջինջ կապույտը դառնում է խստաշունչ երկաթագույն: Երբեմն թվում է, թե լիճը երկնքի մի մասն է երկրի վրա:

Հանգստյան գոտիներ

Սևանա լճի ափի համարյա բոլոր հատվածներում կառուցված են հանգստյան գոտիներ, հյուրանոցներ և ժամանցի կենտրոններ, որոնցից շատերը սկսած 2009թ.-ից ենթակա են ապամոնտաժման` լճի մակարդակի բարձրացման պատճառով:

Լողափերը մեծմասամբ վճարովի են, սակայն 2010-ից սկսվել է հանրային լողափերի ստեղծումը և  արդեն 2012 թվականի ամռան սկզբին կսկսի գործել Սևանի արդեն երրորդ հանրային լողափը:

Տեքստային նյութը արտատպված է և փոփոխված: Աղբյուրներ` FindArmenia.com, Wikipedia: Լուսանկարները` EnjoyArmenia.com, Panoramio, TripAdvisor, տեանյութը` RainJazzed (www.youtube.com/user/rainjazzed)

Տես նաև` Mountainus Lake Sevan – Photo-Story

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Մեկնաբանություններ / կարծիքներ