Դուբայում բացվել է սաֆարի-պարկ

Պարկում նաև կարելի է սովորել, թե ինչպես խնամել վայրի կենդանիներին։

ԱՄԷ-ում բացվել է երկրում ամենամասշտաբային կենդանաբանական նախագծերից մեկը՝ Dubai Safari Park-ը։ Այն գտնվում է Դուբայի կենտրոնից մի քանի րոպե հեռավորության վրա և զբաղեցնում  119 հեկտար տարածք  Al Warqa թաղամասում։

Դուբայի սաֆարի, Դուբայ, ԱՄԷ

Ինչպես հայտնում է Տուրիզմի և կոմերցիոն մարկետինգի վարչությունը՝ պարկը բաժանված է թեմատիկ գոտիների՝ «Ասիական գյուղ», «Աֆրիկյան գյուղ», «Բաց սաֆարի գյուղ»։ Գոտիներից յուրաքանչյուրում ստեղծված են բնական միջավայրեր մոլորակի տարբեր անկյունների բազմաթիվ բույսերի և 250 տեսակի հազարավոր կենդանիների համար։

Dubai Safari Park-ում են նաև կոկորդիլոսների պարկը, ԱՄԷ-ում ամենամեծ թռչնատունը և  գետաձիների ու վագրերի երկրում միակ ցուցահանդեսը։ Բացի այդ, այստեղ կա բուսաբանական այգի, թիթեռների այգի, մանկական գոտի և մի քանի ռեստորան։

Դուբայի սաֆարի, Դուբայ, ԱՄԷ

Այգում կարելի է կենդանաբանական այգու կենդանիների խնամքի մասին կուրս անցնել․ սա միակ վայրն է ԱՄԷ-ում, որը նման ծառայություն է մատուցում։

 

Booking.com
Booking.com
You might also like