home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Ryanair ավիաընկերությունը հայտարարել է հնարավոր անվճար թռիչքների մասին

Ryanair ավիաընկերությունը հայտարարել է հնարավոր անվճար թռիչքների մասին

Ryanair Եվրոպական խոշորագույն ավիաընկերությունը հայտարարել է, որ պլանավորում է ստեղծել անվճար ավիատոմսեր՝ ի հաշիվ օդանավակայանների շահույթի, որտեղ Եվրոպական լոուքոսթերի թռիչքներից կօգտվեն ուղևորները: Այս մասին հայտնում է The Guardian օնլայն պարբերականը՝ հղվելով Ryanair-ի տնօրեն Մայքլ Օ՛Լիռիի խոսքերին:

Մեր առջև նպատակ է դրված ապագայում ավելի իջեցնել մեր ավիաընկերության թռիչքների ավիատոմսերի գները: Ես կարծում եմ, որ առաջիկա 5-10 տարվա ընթացքում մենք կկարողանանք առաջարկել բոլորովին անվճար թռիչքներ, որի արյդւոնքում մեր ոչ մի օդանավում դատարկ նստատեղ չի մնա: Շահույթ կարող ենք ստանալ այն օդանավակայանների հետ համատեղ, որտեղից կօգտվեն մեր ուղևորները, ասել է Օ՛Լիրին:

ryanair-stewardessesԸնկերության տնօրենը ավելացրել է նաև, որ ավիաընկերությունը պլանավորում է նաև օդանավակայանների տարբեր մանրածախ կետերի շահույթից մասնաբաժին ստանալ: Նա նշել է, որ հազիվ թե անվճար թռիչքներն հայտնվեն այնպիսի օդանավակայաններում, ինչպիսիք Լոնդոնի Հիթրոու կամ Փարիզի օդանավակայաններն են: Ավիաընկերությունը պլանավորում է անվճար թռիչքներ իրականացնել Եվրոպական փոքր քաղաքներում, որոնք առավել հետաքրքրված են ուղևորահոսքի մեծացմամբ:

Ryanair-ը Եվրոպական ամենամեծ ավիաընկերություններից մեկն է՝ ուղևորափոխադրումների ծավալով: 2016թ-ին իռլանդական լոուքոսթերն ակնկալում է փոխադրել 119 մլն ուղևորի:

Booking.com

Մեկնաբանություններ / կարծիքներ