home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ, Տուրիզմ Հայաստանում Սևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի 5-յակում է

Սևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի 5-յակում է

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Սևանը հայտնվել է 2017-ի ամռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի թոփ 5-յակում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը` վերջին վերլուծության արդյունքների հիման վրա:

ԱՊՀ երկրների առաջին հնգյակում են Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանգստավայրերը:

Սևանից բացի ԱՊՀ երկրների առավել պահանջված հանգստավայրերի թվում նշվել են ղազախական Բորովոեն, ղրղզական Իսիկ Կուլը, բելառուսական Նարոչն ու ադրբեջանական Լենկորանը:

Ըստ աղբյուրի, Սևանում ռուսաստանցի զբոսաշրջիկները մտադիր են անցկացնել միջինը 3 օր, մոտավորապես 65 դոլար ծախսելով մեկ օրում: Սևանա լիճ են այցելում հիմնականում Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից ժամանող զբոսաշրջիկները:

Վարկանիշը կազմվել է հյուրանոցների օնլայն ամրագրման տվյալների վերլուծության հիման վրա: Հայաստանը 3-րդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների թվում: Ռուսաստանի բնակիչների համար գաստրոնոմիական զբոսաշրջության տեսակետից ամենապահանջված երկրների առաջին հնգյակում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը:

Աղբյուրը` Panarmenian.net

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ