Qatar Airways-ը ներկայացրել է ոսկե նստատեղերով նոր բիզնես դասը

Քաթարի ազգային ավիափոխադրող Qatar Airways-ը տեսանյութով ցուցադրել է իր նոր շքեղ QSuite բիզնես դասը։ Տեսանյութը հրապարակվել է ավիաընկերության YouTube-յան պաշտոնական ալիքում։

Նոր սրահում ուղևորների նստատեղերը համալրված են մոնիտորներով։ Իրար կից նստատեղերը հնարավոր է վերածել երկտեղանի մահճակալի։

Բացի այդ, ուղևորների նստատեղերն ունեն շարժական վահանակներ, որոնք հնարավոր է փակել, եթե ուղևորը ցանկանում է մեկուսանալ։ Ինչպես նշվում է ավիաընկերության կայքում՝ նստատեղերը պատրաստված են իտալական կաշվից, ատլասից և վարդագույն ոսկուց։

Booking.com
Booking.com
You might also like