Qantas ավիաընկերությունը արգելել է UGG կոշիկներ կրել իր հանգստի գոտիներում

Ավստրալիական Qantas ավիաընկերությունը դեմ է հանդես եկել իր երկրի ազգային հպարտություն համարվող, ոչխարի բրդից պատրաստված  UGG կոշիկներին։ Այսպիսով, բիզնես դասով ճանապարհորդող ուղևորուհուն չեն թույլատրել մուտք գործել հանգստի գոտի կոշիկի պատճառով։

80-ական թվականների հայտնի ավստրալիացի երգչուհի Ջոան Կատերոլը  Twitter-յան իր էջում կիսվել է իրեն ցնցած նորությամբ․ Մելբուռնի օդանավակայանում Qantas-ի լաունջ գոտու աշխատակիցները նրան արգելել են ներս մտնել  UGG կոշիկների պատճառով։ Կնոջն առաջարկել են գնել այլ, ավելի համապատասխան կոշիկ մոտակա խանութներից, այնուհետև՝ օգտվել բիզնես դասի ուղևորների արտոնություններից։

Ի դեպ, ավիաընկերության ներկայացուցիչները ներողություն չեն խնդրել իրենց աշխատակիցների որոշման համար։ Նրանք երգչուհուն պատասխանել են՝ առաջարկելով մուտք գործել Qantas-ի պաշտոնական կայք և ծանոթանալ լաունջ գոտու դրեսս կոդին։ Ըստ ավիաընկերության կանոնակարգի՝ UGG կոշիկները համարժեք են տնային հողաթափերին և չեն թույլատրվում կրել այդ հատվածում։

Booking.com
Booking.com
You might also like