home Հետաքրքիր փաստեր, Քաղաքներ, Օրվա հետքերով Չինաստանի զբոսաշրջային ներուժը կխթանի բրիտանացի բլոգերը

Չինաստանի զբոսաշրջային ներուժը կխթանի բրիտանացի բլոգերը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Չինաստանի իշխանությունները վարձել են բրիտանացի Լիամ Բեյթսին Facebook-ում Հանչժոու քաղաքի զբոսաշրջային և բիզնես գովազդը կատարելու համար: Նշվում է, որ Միացյալ Թագավորության բնակիչը առաջ է անցել  այս պաշտոնի 26  հազար մյուս թեկնածուներից: Թերթը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Չինաստանում Facebook սոցիալական ցանցը արգելափակված է:

Liam Bates

26-ամյա Բեյթսը պատասխանատու կլինի ամերիկյան սոցիալական ցանցում Հանչժոու քաղաքի զբոսաշրջային և գործարար ներուժի խթանման համար: Բրիտանացին դարձել է առաջին օտարերկրացին, ով նման կարևոր պաշտոն է ստացել Չինաստանի կառավարության կողմից. գրում է թերթը:

Liam Bates

Լոնդոնցուն ընտրել են նաև այդ երկրի մասին ունեցած գիտելիքների և լեզվին տիրապետելու շնորհիվ: Իր աշխատանքի դիմաց Բեյթսը կստանա  տարեկան 32 հազար ֆունտ աշխատավարձ:  Բրիտանացին արդեն խոստացել է պատմել աշխարհին քաղաքի բազմաթիվ տեսարժան վայրերի և չինական մշակույթի մասին:

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում