Տուրիստական նորություններ և հոդվածներ

Պրահայի տրամվայի թանգարանը

Պրահայի հիմնական տրանսպորտը տրամվայն է
Պրահայի հիմնական տրանսպորտը տրամվայն է

Պրահայի հիմնական տրանսպորտը տրամվայն է: Այո, այո, ոչ մետրոն, ոչ ավտոբուսը, այլ հենց տրամվայը: Հենց տրամվայի երթուղին է ներկայացված այն քարտեզների վրա, որոնք տրամադրում են զբոսաշրջիկներին տուր-օպերատորնեը կամ վաճառվում են կրպակներում: Տրամվայը իրական աստված ու արքա է Պրահայում: Եվ այն ոչ միայն կարող է Ձեզ հասցնել նշանակված վայրը, այլև ցույց տալ հարազատ քաղաքի տեսարժան վայրերը: Եթե դուք չեք շրջել տրամվայով, ձեռք չեք բերել ձեր տոմսը բռունցքների միջոցով` համարեք, որ դուք չեք զգացել Պրահան:  Այժմ շրջենք Պրահայի տրամվայի թանգարանով` առայժմ, իհարկե, միայն լուսանկարներով:

1.Տրամյավի թանգարան կարելի է հասնել հենց տրամվայով:  Թե որ երթուղիով` կախված է այն բանից, թե որտեղ եք գտնվում դուք:  Դրանում շատ հեշտ կարելի է կողմնորոշվել քարտեզների միջոցով:

Պրահայի առաջին տրամվայներից մեկը մոտավորապես այսպիսի տեսք ուներ: Իհարկե, ոչ մի էլեկտրական մատակարարման կենտրոնացման մասին խոսք լինել չէր կարող: Սկզբում` միայն ձիաուժեր: Ի՞նչ էլեկտրականություն, չէ, որ դա  1886 թվականն էր:

Տասը տարի անց : Որպես նստաթոռ շարունակում  էին  մնալ փայտյա նստարանները. 1896 թվական:

19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկիզբը եղել է մարդկության պատմության ամենահետաքրքիր շրջաններից մեկը:  Տեխնիկական հեղափոխությունը անճանաչելիության աստիճան փոխեց շատ բան: Ուշադրություն դարձրեք նախորդ լուսանկարում վագոնի ստեղծման տարեթիվը: Իսկ այս հրաշքը արտադրվել է ընդամենը հինգ տարի անց: Եվ հասել է   20 կմ/ժ արագության:

Այն ժամանակվա տրամվայների վրա  փայլատակում  էր քաղաքի զինանշանը:

Իսկ երթուղու համարը հպարտորեն տեղակայված էր ամենավերևում:

Որոշ փոփոխություններ ներկայացված են այսպիսի փոքր մոդելներով:

Արտադրողի անվանումը, կարծում ենք, ոչ ոքի չի զարմացնի:

Այսպիսի տեսք ուներ այն ժամանակ վարորդի տեղը (բնականաբար, եթե վերցնենք կրակմարիչը):

Իսկ այպես` ուղևորների տեղը:
Իսկ այպես` ուղևորների տեղը:
Ոչ, ոչ, սա տանջելու համար չէ նախատեսված: Ընդամենը` ներկայացրեք ձեր տոմսը, խնդրեմ:

Վագոններից և ոչ մեկի մուտքը բաց չէ: Դրանք փակված են կամ ցանցով, կամ ապակիով: Մի կողմից դա այնքան էլ լավ չէ. չէ որ ավելի լավ կընկալվեր այդ ամենը, եթե հնարավորություն լիներ նստել այն փայտյա նստարանների վրա, որոնց վրա նստել են քսաններորդ դարում ապրող իրական մարդիք: Բայց մյուս կողմից` երևի թե այցելուների մեջ գտնվեն նաև մարդիկ, որոնք կցանկանան փորագրել նստարանների վրա որևէ բառ, որևէ լեզվով: Ցուցանմուշները տեղակայված են միմյանց մոտ և այդ պատճառով դրանք արտացոլել լուսանկարներում այնքան էլ հեշտ չէ:

Մի փոքր շեղվենք տրամվայի թեմայից: Քանի որ թանգարանում միայն տրամվայներ չեն ներկայացված: Գուշակեք, թե ինչ հսկա է հաջորդ լուսանկարում:

Այո, այո, երբևէ Պրահայում շրջել են նաև  տրոլեյբուսներ և ունեցել են բավականին տպավորիչ տեսք: Առաջին տրոլեյբուսը գիծ է դուրս եկել 1936 թվականին: Իսկ 1972-ին դրանցից վերջինը վերադարձել է դեպո: Եվ այլևս դրանք գիծ դուրս չեկան:

Դժվար է պատկերացնել մի մարդ, ում սիրտը չի բաբախի արագ նման ինտերիերի տեսքից:

Ձմռանը այս  "Икарус"-ներում անասելի ցուրտ էր: Բայց հիշողությունները ամեն դեպքում ջերմ են մնացել:

Ահա և մի քանի լուսանկարներ` տրանսպորտի, որը չի գնում երկաթգծերով:

Վերադառնանք մեր տրամվայներին…Այսպես էին նշանակված կանգառները: Հսկիչը տեղաշարժում էր սլաքը հակառակ կողմից…ձեռքով:

Տրամվայները անշտապ, ինչպես շարժվում էին մի կանգառից մյուսը, կերպարանափոխվեցին:

Արդեն կերպարանափոխված նոր տրամվայներ
Արդեն կերպարանափոխված նոր տրամվայներ
Սա արդեն   1951 թվականն է: Վագոնը վերականգնված է լիցենզիայով` գնված  ԱՄՆ-ից:

Փայտյա նստարաններին փոխարինելու եկան կաշվե բազկաթոռները

Տոմսերի վերահսկողության սարք:
Տոմսերի վերահսկողության սարք:
1955 թվական: Այսպիսի մոդելները զարգացնում էին մինչև 65 կմ/ժ արագություն

1955 թ.
1955 թ.
Բնականաբար փոխվել էր ոչ միայն սրահը, այլև վարորդի խցիկը

Т3 մոդելը լայն տարածում է գտել ԽՍՀՄ-ում; Եթե չենք սխալվում, այն շահարկվում է մի քանի քաղաքներում մինչ այսօր:

Հուշամատյանում կարող են լրացնել բոլոր այցելուները:

Պատմական տրամվայներին ծանոթանալու համար պարտադիր չէ հասնել թանգարան: Դրանց կարելի է հանդիպել նաև կանգառում: Իհարկե, այն շրջում է քաղաքում ոչ բոլոր ուղևորների համար: Դրանից կարող են օգտվել նրանք, ովքեր պատրաստ են հատուկ վճարել այդ հաճույքի համար

Մյուսները կարող են շրջել կամ տրամվայներով, որոնք արտադրվել են մի քանի տասնամյակ առաջ…

Այսօր արդեն այսպիսին են տրամվայները Պրահայում

...կամ հարմարավետ և ժամանակակից մոդելի տրամվայներով: Սակայն ոչ մեկում, ոչ մյուսում դուք հիասթափություն չեք ապրի: Կարևորը` չմոռանաք վճարել տոմսի համար
...կամ հարմարավետ և ժամանակակից մոդելի տրամվայներով: Սակայն ոչ մեկում, ոչ մյուսում դուք հիասթափություն չեք ապրի: Կարևորը` չմոռանաք վճարել տոմսի համար...

Booking.com
Booking.com
You might also like