Երկրիը` Պորտուգալիայի հանրապետություն, Portugal – República Portuguesa

Մայրաքաղաքը` Լիսաբոն (Lisbon, Lisboa), բնակչությունը` 545.000 մարդ (2011թ. տվյալներով)

Պորտուգալիայի պետական դրոշը        Պորտուգալիայի պետական զինանշանը

Պորտուգալիայի բնակչությունը` 10 մլն 708 հազար մարդ (2009թ. տվյալներով)

Տարածությունը`92.391 քկմ

Դրամական միավորը` Եվրո

Պետական լեզուն. Պորտուգալիան մոնոէթնիկ երկիր է, պաշտոնական լեզուն է պորտուգալերենը, որով աշխարհի 3 մայրցամաքներում խոսում են շուրջ 184 մլն մարդիկ (ամենից մեծ պորտուգալախոս երկիրը Բրազիլիան է):

Աշխարհագրական դիրքը. Պորտուգալիա պետությունը գտնվում է Եվրոպայի ծայր հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան թերակղզու արևմուտքում: Նրա կազմի մեջ են մտնում նաև Ատլանտյան օվկիանոսի Ազորյան և Մադեյրա կղզիները: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Երկրի հյուսիսային մասը հիմնականում սարահարթային է: Գերիշխում են 1000– 1200 մ բարձրությունները: Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ափամերձ հարթավայրերը:

Կառավարման համակարգը. Պորտուգալիան խորհրդարանական հանրապետություն է: Նախագահն ընտրվում է ընդհանուր քվեարկությամբ  5 տարի ժամկետով: Կառավարությունը ղեկավարում է վարչապետը, որը, որպես կանոն, հանդիսանում է Ազգային Ժողովի ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության ղեկավարը: Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը: Խոորհրդարանը  (Հանրապետության ասամբլեան) ընտրվում է կուսակցական ցուցակներով  4 տարի ժամկետով: Խորհրդարանի կազմի մեջ մտնում են 230  պատգամավորներ: Պորտուգալիայի կառավարությունը նախարարների խորհուրդ է, որը կազմված է  14 նախարարներից:

Պետական կրոնը. Բնակչության  94 %-ը կաթոլիկներ են: Բողոքականները կազմում են բնակչության մոտ 1 %-ը: Լիսաբոնի և Պորտուի բնակչության 200 հազարը հրեաներ են: Ըստ հարցումների բնակչության մոտ 4.5 %-ը աթեիստներ են:

Վարչական բաժանումը. Պորտուգալիան այժմ  գտնվում է վերակառուցման գործընթացում: Մինչև  2003 թվականը Պորտուգալիայի տարածքը բաժանվում էր   18 շրջանների,  308 մարզերի և շուրջ  4260 համայնքների  («ֆրեգեզի»):

Կլիման. Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է` շոգ ամառով և անձրևային ձմեռով: Խոշոր գետերն են Դորուն (Դուերո), Տեժուն և Գվադիանան:

Բուսական և կենդանական աշխարհը. Երկրի հարավային շրջաններում գերակշռում է միջերկրածովային տիպի բուսականությունը: Անտառներն զբաղեցնում են տարածքի շուրջ 5 %-ը: Լեռներում կան կաղնու, շագանակենու անտառներ, ափամերձ վայրերում՝ նոճու, խցանակաղնու, նվենու պուրակներ: Շատ են լեռնային մարգագետինները: Կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, կզաքիսը, իսպանական նապաստակը, ալժիրական ոզնին և այլն:

Տուրիզմը Պորտուգալիայում.

Visit Portugal – travel guide

Պորտուգալիայի տուրիստական թեժ կետերն են` Լիսաբոնը, Ալգարվեն, Մադեյրան, Դուերոն, Պորտու-Սանտոն և Ալենտեժուն:

Կոստա Վերդե - Կանաչ Ափ, ՊորտուգալիաՊորտուգալիայի ամենահայտնի հանգստյան գոտիներն են.

  • Costa Verde (Կանաչ ափ) — Պորտուգալական կանաչ ափը ներառում է Պորտուգալիայի ողջ հյուսիսային ափը` Մինյո գետից մինչև Պորտու գետը:
  • Costa da Prata — Արծաթե ափ. Կենտրոնական Պորտուգալիայի ծովափնյա շրջանը` Պորտու քաղաքից մինչև Լիսաբոն:
  • Costa de Lisboa — Լիսաբոնի և քաղաքամերձ ծովափերը.
  • Montanhas — Հյուսիսային Պորտուգալիայի լեռնային և ներքին շրջանները, մասնավորապես Սերրա-դա-Էշտրելան
  • Planícies — Պորտուգալական հարթավայրերը Ալանտեժուից սկսած դեպի հարավ
  • Algarve — Պորտուգալիայի հարավային ափերը
  • Madeira — Հանրահայտ Մադեյրայի կղզիները
  • Açores — Ազորյան կղզիախումբը

Մշակույթը. Պորտուգալիան հարուստ և բազմազան մշակույթի երկիր է: Ժողովրդական երաժշտության ամենատարածված ձևը ֆադուն է՝ քնարական մեներգը կիթառի նվագակցությամբ, հանրածանոթ է վիրա պարը: Հանրահայտ են պորտուգալական թատրոնի հիմնադիր Վիսենտեն, դրամատուրգ և բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը, գրողներ Ֆեռնանդո Պասոն, Ժոզե Սարամագոն, ճարտարապետ Ժոակին Մաշադու դե Կաշտրուն և ուրիշներ:

Քաղաքները. Յուրաքանչյուր պորտուգալացու ծանոթ է այս ասույթը. Լիսաբոնում ապրում են, Պորտուում` աշխատում, Կոիմբրայում` սովորում, իսկ Բրագայում` աղոթում:

Լիսաբոն. Պորտուգալիայի մայրաքաղաքն է: Այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: Այն ամբողջովին հագեցած է իր բազմադարյա պատմությամբ: Նրա նեղ փողոցներն ու պալատները ամբեղջովին տեղափոխում են միջնադար և մարդ կորցնում է ժամանակի զգացողությունը: Սակայն մյուս կողմից Լիսաբոնը ժամանակակից մեգապոլիս է` զարգացած ենթակառուցվածքով և ժամանցի վայրերով: Շնորհիվ այս անսովոր, բայց և ներդաշնակ համադրությանը` Լիսաբոնը համարվում է ամենահեղինակավոր մայրաքաղաքներից մեկը, որը գրավում է և ժամանցի սիրահարներին, և ծրագրային էքսկուրսիայի սիրահարներին, և այնմարդկանց, ովքեր պարզապես ցանկանում եմ տեսնել դիտարժան և անմոռանալի Լիսաբոն քաղաքը: Լիսաբոնի տեսարժան վայրերն են` Ռոսիո հրապարակը, Ռեշտաուրադորեշ հրապարակը, Մարկիզա դե Պոմբալ հրապարակը, Պրասա դու Կոմերսիու հրապարակը, Ռատրու հրապարակը, Ամորեյրաշ հրապարակը, Ազգային թատրոնը, Ազգային ժողովի Պալատը, Պալասիո-Ֆոշ Պալատը, Միտրա Պալատը, Ազատության պողոտան, Էդուարդ  VII-ի այգին, Սան Բենտու փողոցը, Սուրբ Վինսետ դո Ֆորի եկեղեցին, Բելեն աշտարակը, Քրիստոսի արձանը, Ապրիլի 25-ի կամուրջը, Լիսաբոնի պատմության թանգարանը, Կերամիկայի թանգարանը և այլն:

Պորտու. Երկրի հյուսիսում գտնվող միակ խոշոր քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ: Պորտուն Պորտուգալիայի հնագույն քաղաքներինց մեկն է, նրա նախկին մայրաքաղաքը, որն իր անունն է տվել պետությանը: Երբևէ Դորու գետի ձախ ափին էր գտնվում Պորտուս բնակավայրը (Լատիներենից թարգմանաբար նշանակում է «ապաստան»), իսկ աջ ափին` Կալեն (Հունական Կալոս անունից, որը նշանակում է «հրաշալի»): Այս երկու բնակավայրերի անուններով էլ երկիրը անվանվեց Պորտուկալե: Պորտուի բնակիչները Լիսաբոնցիներից տարբերվում են պակաս իդեալիզմով, նրանց բնորոշ է բանականությունը: Նրանցից շատերի համար դեռևս խորթ է երկրորդը լինելու  դերը: Պորտուն ավելի լավ է շրջել հետիոտնային ուղևորությամբ: Այդ դեպքում տպավորությունների կտրուկ փոփոխությունները ուղղակի կզարմացնե. ափամերձ թաղամասի նեապոլիտանական մթնոլորտը, առևտրային փողոցները, գույնզգույն շուկաներ, մետաղյա պատշգամբերով և գունավոր ճակատամասով տները, կոշիկ մաքրողների մուգ տները, տնամերձ այգիները, հնաոճ խանութներն ու սրճարանները: Ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկն է համարվում երկխցիկ կամուրջը: Քաղաքի հենց կենտրոնում տեղակայված է շքեղ Մայր տաճարը: XII դարում այն եղել է վանք-ամրոց: Անմիջապես  նրա կողքին է գտնվում բարոկկո ոճով կառուցված Եպիսկոպոսի պալատը: Պորտուի խորհրդանիշերից է  համարվում Քլերիգոշ աշտարակը` Պորտուգալիայի ամենաբարձր եկեղեցական աշխատակը  (75 մ): Հարևանությամբ գտնվող Վիլա Նովա դե Գայայում արդեն 300 տարի գտնվում են պորտվեյնի պահպանման հատուկ նկուղները: Հենց այստեղ է տեղակայված իր տեսակի մեջ յուրահատուկ Պորտվեյնի թանգարանը:

Կոիմբրա. Փոքրիկ համալսարանական քաղաքը ձգվում է Մոնդեգո գետի երկայնքով: Նրա բնակչությունը կազմում է  100 հազար մշտական բնակիչներ և 20 հազար ուսանող: Ուսանողները մինչ այսօր ներկայացնում են քաղաքի դեմքը: Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը գործում է XII  դարից: Նրան բազում անգամներ տեղափոխել են Լիսաբոն և հակառակը, մինչև որ 1537  թվականին այն հաստատվեց թագավորական նստավայրում: Ճարտարապետական հուշարձաններից առանձնանում է Հին տաճարը, Նոր տաճարը և Սանտա Կռուզ վանքը:

Պորտուգալական Ռիվերա. Կոստա դու Սոլը (պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է  «արևային ափ»), ատլանտյան քամիներից պահպանված առողջարան է`  պորտուգալացիների ամենասիրելի հանգստավայրերից մեկը: Մեղմ եղանակի շնորհիվ այն արդեն  XIX դարում դարձել է պորտուգալական Ռիվերա: Էստորիլը հին դարերից սկսած եղել է արիստոկրատ քաղաք` հնաոճ անգլիական բարքերով: Այստեղ կա խաղատուն և հիանալի հրապարակ գոլֆի համար: Զբոսաշրջային Քասքեյս կենտրոնը ներառում է հին քաղաքը հետիոտնային գոտով, բազմաթիվ սրճարանները և ռեստորանները: Շատ գրավիչ է զբոսանքը քաղաքով: Եթե շարժվեք քաղաքի երկյանքով դեպի ժայռոտ ափը, ապա կհայտնվես Գինշուում: Սա անձեռնմխելի բնության մի անկյուն է` իսկական դրախտ վինդսերֆինգի սիրահարների համար: Բայրոնի գովերգած Սինտրան: Քաղաքի խորհրդանիշն է համարվում 14-րդ դարի Թագավորական պալատը` արքայական խոհանոցի երկու հսկայական, կոնաձև ծխնելույզներով: Սինտրա լեռան գագաթին բարձրանում է  Le Castelo dos Mauros-ի ատամնավոր պատերը: Պենա պալատը կառուցվել է 19-րդ դարում և լիովին համապատասխանում է  հեքիաթային պալատի մասին ունեցած մեր պատկերացումներին: Լիսաբոնից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Կոստա դե Կապարիկան, որն հայտնի է իր այգիներով, լողափերով և հրաշալի գինով:

Տոները և հանգստյան օրերը.

Նոր տարի`  հունվարի 1
Դիմակահանդեսային երեքշաբթի`  փետրվար/մարտ Մոխրային չորեքշաբթիի նախորդ օրը, Մեծ Պահքի առաջին օրը
Մեծ ուրբաթ` մարտ/ապրիլ, Կրքոտ շաբաթվա ուրբաթ օրը 
Ազատության օրը`  ապրիլի 25, 1974 թվականի հեղափոխության հոբելյանը
Աշխատանքի օրը`  մայիսի 1
Քրիստոսի մարմնի տոնը` մայիս/ հունիս, Զատիկի  հաջորդող իններորդ հինգշաբթին
Պորտուգալիայի օրը`  հունիսի 10
Աստվածածնի վերափոխման տոնը`  օգոստոսի 15
Հանրապետության օրը`  հոկտեմբերի  5, 1910 թվականին Պորտուգալիայի հանրապետության հռչակման օրը
Բոլոր Սրբերի օրը`  նոյեմբերի 1
Անկախության օրը`  դեկտեմբերի 1,  1640 թվականին Իսպանիայից անկախացման օրը
Սուրբ Ծնունդ` դեկտեմբերի  25

Ազգային առանձնահատկությունները. Պորտուգալացիները շատ են սիրում տոնել: Նրանց համար տոնի առիթ կարող են դառնալ Սրբերը, ուխտագնացությունները, տոնավաճառները և այլն: Երկրի հյուսիսում բոլոր փոքրիկ գյուղերը ունեն իրենց տոները` երգերով, պարերով, հրավառություններով և յուրօրինակ ծիսակատարություններով: Չի կարելի անտեսել ցլամարտը: Նրա տեղական առանձնահատկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է մեկնել Ռիպատեժու նահանգ` պորտուգալական կովբոյների երկիր, որտեղ վաղուց վարժեցնում են ցուլեր և ձիեր: Տոնակատարությունների ժամանակ տարբեր քաղաքներում կազմակերպվում է ցլամարտ: Ցլամարտ պորտուգալացիների ամենասիրելի միջոցառումներից է: Այստեղի ցլամարտը իսպանականից տարբերվում է իր պակաս դաժանությամբ: Այստեղ ցլերին չեն սպանում: Իհարկե, երբ խոսքը գնում է Պորտուգալիայի մասին, բոլորը միանգամից հիշում են, որ այն հանդիսանում է պորտվեյնի հայրենիքը: Եվ իսկապես,  «Վինյու դու Պորտու»  20% ալկոհոլով սպիտակ կամ կարմիր աղանդերային գինին մեծ ճանաչում բերեց իր երկրին: Գինու պատրաստման համար այստեղ աճեցվում է  40 տեսակի խաղող:  Հնարավոր չէ ճանաչել Պորտուգալիան` առանց համտեսելու նրա ազգային խոհանոցը:

Ազգային խոհանոցը. Պորտուգալական խոհանոցը էժան է, համեղ և մեծ չափաբաժնով: Պորտուգալական դասական ուտեստներ են համարվում  sardinhas assadas-ը  (գրիլ արած սարդինա ձուկ ), pasteis de bacalhau-ն (ձողաձկան թխվածք) և  caldo verde (կարտոֆիլով և կաղամբով ապուր ): Ծովամթերքով ուտեստները, ինչպիսին են` inguado grelhado-ն  (տապակած տափակաձուկ) և  bife de atum-ը  (թունաձկան սթեյք), անմիջապես գրգռում են ախորժակը: Ճաշի ժամանակ հնարավոր է համտեսել իսկական պորտուգալական գինի  կամ պորտվեյն, որի անունը ծագում է երկրի անվանումից:

Տես Պորտուգալիայի մասին վերջին տուրիստական նորությունները >
Տես Լիսաբոնի մասին վերջին տուրիստական նորությունները >

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը (www.travelnews.am) պարտադիր է:

 

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ

 
 
Close
Բարի գալուստ
Միացեք մեզ սոցիալական ցանցերում