Իսպանիա․ Պորտ Ավենտուրան հայտարարել է «Ferrari Land»-ի բացման ժամկետը

.Հայտնի է դարձել Իսպանիայի «Պորտ Ավենտուրայի» երկար սպասված  «Ferrari Land»-ի բացման ժամկետը։ Հանդիսավոր բացումը, ինչպես հայտնել են  «իսպանական Դիսնեյլենդի» ներկայացուցիչները, տեղի կունենա 2017 թվականի ապրիլի 7-ին։
Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները՝ 60  հազար քառակուսի մետր մակերեսով «Ferrari Land»-ում տեղ կգտնեն ութ ատրակցիոն, որոնց թվում կլինեն Եվրոպայի ամենամեծ  «ռուսական բլրակը», 112-մետրանոց ուղղահայաց արագացուցիչը, որի վրա կարելի է զգալ   Formula 1-ի վարորդների լարվածությունը։

Ferrari Land (4)Առաջին հերթին իտալական ապրանքանիշի ավտոմեքենաների սիրահարների համար նախատեսված այս այգին հարմար է նաև ընտանեկան հանգստի համար։
PortAventura World ժամանցային համալիրի ղեկավարության ակնկալիքով՝  մյուս տարի այնտեղ կայցելի մինչև 5 միլիոն մարդ, որոնցից մեկ միլիոնը կանցնի Ferrari Land ատրակցիոններով։
Այգու գլխավոր տնօրենը՝սենիոր Ջովաննի Կավալին, իր ելույթում նշել է, որ  «Ferrari Land»-ի բացումով համալիրը կդառնա համաշխարհային զվարճանքների արդյունաբերության առաջատարը, որը կմիավորի բոլոր տարիքային այցելուներին հետաքրքրող երեք թեմատիկ այգի։

Booking.com
Booking.com
You might also like