Պորտ Ավենտուրան նոր թեմատիկ այգի կբացի

Արդեն մեկ ամիս անց Պորտ Ավենտուրան կունենա նոր  Ferrari Land թեմատիկ այգի, որի այցելուները կարող են  վայելել Եվրոպայի ամենաբարձր բլրակը։

Այգու գլխավոր ատրակցիոնը ստացել է  «Կարմիր ուժ» (Red Force) անվանումը։ Ընդամենը հինգ վայրկյանում վագոնները կզարգացնեն  մինչև 180 կմ/ժ արագություն և սուր զգացողությունների սիրահարներին  կբարձրացնեն  112 մետր բարձրության վրա։ Բլրակն արդեն դարձել է այգու այցեքարտը․ նրա ուրվագիծը երևում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Նոր Ferrari Land-ը նախագծված է այնպես, որ հյուրերին փոխանցի լեգենդար մրցավազքի ոգին։ Այգու մակերեսը կազմում է  70 հազար քառակուսի մետր, այնտեղ տեղ կգտնեն 11 ժամանակակից ատրակցիոն, որոնք դուր կգան տարբեր տարիքային խմբի այցելուներին։

Booking.com
Booking.com
You might also like