home Ճանապարհորդ, Տուրիզմ Հայաստանում «Պոբեդա» (Победа) ավիաընկերությունը սկսել է ավիատոմսերի վաճառքը

«Պոբեդա» (Победа) ավիաընկերությունը սկսել է ավիատոմսերի վաճառքը

Տուրիստական աքսեսուարներ և պայուսակներ



Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության առաջին թռիչքը Գյումրի-Մոսկվա ուղղությամբ պլանավորված է 2016թ դեկտեմբերի 15-ին: Ավիաընկերությունն առաջարկում է 3 տեսակի ավիատոմսեր:

Ավիաընկերությունն արդեն սկսել է ավիատոմսերի վաճառքը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Առաջին թռիչքը, համաձայն ավիաընկերության կայքում տեղադրված տեղեկատվության, նախատեսված է դեկտեմբերի 15-ին: Ստանդարտ ավիատոմսի արժեքը 999 ռուսական ռուբլի է (մոտ 16 ԱՄՆ դոլար):

Արժեքը ներառում է բոլոր հարկերն ու տուրքերը: Այլ հավելավճարներ չկան, եթե անհրաժեշտ չեն հավելյալ ծառայություններ,− Sputnik Армения-ին հայտնել է «Պոբեդա» ավիաընկերության մամլո քարտուղար Ելենա Սելիվանովան:

Ուղևորներն առանց հավելավճարի ինքնաթիռի սալոն կարող են վերցնել անձնական իրերը կանացի պայուսակ կամ պորտֆել (մինչև 75 սմ եռաչափ կտրվածքով), անձրևանոց, ծաղկեփունջ, տաք հագուստ, կոստյում, գրքեր և ամսագրեր, շարժական համակարգիչ: Ձեռքի ուղեբեռի թույլարելի քաշը 10 կգ է:

Գյումրի-Մոսկվա ավիատոմսերի 3 կարգ է նախատեսված`

Ստանդարտ փաթեթ − 999 ռուբլի, ներառում է 10 կգ ձեռքի ուղեբեռ
Պլյուս փաթեթ − 2098 ռուբլի, ներառում է 10 կգ ձեռքի ուղեբեռ և նստատեղի անվճար ընտրություն
Պրեմիում փաթեթի ավիատոմս − 5999 ռուբլի, ներառում է ձեռքի ուղեբեռ 10 կգ + 20 կգ սովորական ուղեբեռ և նստատեղի ընտրություն

Բացի այդ, թույլատրվում է ավիատոմսերի օրվա փոփոխություն և տոմսի վերադարձ:
Նշված ավիատոմսերը կարելի է ձեռք բերել նաև Երևանից Գյումրի փոխադրումը ներառյալ, որի համար կպահանջվի վճարել հավելյալ 500 ռուբլի: Ստանդարտ ավիատոմսի հետ միասին նաև սովորական ուղեբեռ ունենալու համար կարիք կլինի վճարել ավելին, քան ավիատոմսի արժեքն է` 999-ից մինչև 2499 ռուբլի 20 կգ և 20+20 կգ ուղեբեռի համար:

Ուսապարկի, փաթեթների, տուփերի, ծովափնյա և սպորտային պայուսակների տեղափոխման համար ևս անհրաժեշտ կլինի վճարել: Ավիաընկերությունն առաջարկում է նաև օգտվել թռիչքի ուշացման, ուղեբեռի կոստի և վնասման, դժբախտ դեպքերից ապահովագրությունից (199 ռուբլի): Հավելավճարի դիմաց հնարավոր է նաև ընտրել նստատեղ (149-999 ռուբլի):

Pobeda Airlines Gyumri-Moscow flights

Այս պահին «Պոբեդա» ավիաընկերության Գյումրի-Մոսկվա և Մոսկվա-Գյումրի ավիատոմսերը նաև առկա են ավիատոմսերի օնլայն ամրագրման համակարգերում: Գյումրի-Մոսկվա ավիատոմսերի գները կարող եք ստուգել www.aviatomser.com կայքում` համեմատելով օնլայն ամրագրման համակարգերի գները և գնելով դրանցից ամենաէժանն առաջարկողի կայքում:

 

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում